00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:01
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գևորգ Պապոյան
Այսօր պատմական օր է. Գևորգ Պապոյան
09:04
2 ր
Հրանտ Միքայելյան
Նոր շրջափակումների ռիսկերը չեն բացառվում. Հրանտ Միքայելյան
09:07
9 ր
Էդգար Աղաբեկյան
Հայաստանյան գնաճի հիմնական պատճառը համաշխարհային գներն են . Էդգար Աղաբեկյան
09:17
5 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ստեփան Դանիելյան
եթե բռնատիրական մեքենան սկսում է աշխատել , այդ մեքենան կանգնեցնել հնարավոր չէ․ Ստեփան Դանիելյան
18:04
1 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Տեր Փառեն քահանա Առաքելյան
Փորձությունը մի օր պիտի ավարտվի. Տեր Փառեն քահանա Առաքելյան
19:04
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ մեջ են մեղադրում Վարդան Ղուկասյանին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2025
Բաժանորդագրվել
Արամայիս Հայրապետյանը նշել է, որ Գյումրու քաղաքապետը չի ընդունոմ իրեն առաջադրված մեղադրանքը։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու , այլ կաշառք պահանջելու մեջ։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ լրագրողներին ասաց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը` նշելով, որ հրապարակված ձայնագրությունները կոնտեքստից դուրս են. դրանք կարող են կապ ունենալ գույքահարկի կամ օրինականացման վճարների հետ։
Նշենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գյումրու համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացին Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ կոռուպցիոն գործարքի մեջ։ Դրա դիմաց խոստացել են կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին` կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր այն մասին, որ շինությունն իբրև թե քանդվել է, նորը կառուցվել, այդպիսով օրինականացվել է այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափի՝ 4 մլն դրամի չափով կաշառք։
«Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Այսինքն` Գյումրի քաղաքում մինչև 2004 թ–ն է հնարավոր եղել անօրինական շինություններնօրինականացնել»,– ասաց նա։
Հայրապետյանը փոխանցեց, որ Գյումրու քաղաքապետը չի ընդունել մեղադրանքը։ Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին Գյումրիում Վարդան Ղուկասյանի գրասենյակում խուզարկություն է անցկացվում, իսկ նրան պատկանող ավտոմեքենաները, փաստաբանի տեղեկություններով, տեղափոխվել են տուգանային հրապարակ։
Հավելենք, որ Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննվելու է նրա կալանքի միջնորդությունը։
Ինչպես հայտնել ենք, ուժայիններն առավոտյան ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։
Լրահոս
0