https://arm.sputniknews.ru/20251020/hajastany-mvot-3-zhamvov-kkrtshati-irani-sahman-hasnelu-tshanaparhy-94826565.html
Հայաստանը մոտ 3 ժամով կկրճատի Իրանի սահման հասնելու ճանապարհը
Հայաստանը մոտ 3 ժամով կկրճատի Իրանի սահման հասնելու ճանապարհը
Sputnik Արմենիա
«Հյուսիս-հարավ» նախագծի իրականացումը Հայաստանի հարավով տեղաշարժն ավելի արագ և անվտանգ կդարձնի, իսկ Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը` ավելի արդյունավետ... 20.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-20T09:38+0400
2025-10-20T09:38+0400
2025-10-20T09:39+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
սահման
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/984/45/9844581_0:56:1601:956_1920x0_80_0_0_314eafd8ea734d158d28925a286fb2d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը նախատեսում է գրեթե 3 ժամով կրճատել Իրանի սահման հասնելու ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում Սյունիքի մարզում ճանապարհների և թունելների կառուցման ավարտից հետո։«Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» լոգիստիկ ուղու արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ մասն իրականացվում է Սյունիքի մարզում և բաժանված է երեք լոտի։Իրանի սահմանից (Ագարակ) մինչև Քաջարան նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 32 կմ ճանապարհահատված։ Նախագիծը նախատեսում է 5 հանգույցի, 2 նոր թունելի և 15 նոր կամուրջների կառուցում։ Այս հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2027 թվականը։ Երկրորդ լոտը 7.2 կմ երկարությամբ Քաջարանի նոր թունելն ու դրան հարող 4 կմ ճանապարհն է։ Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ինչը զգալիորեն կբարելավի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև թույլ կտա խուսափել անցանելիության ապահովման հետ կապված առկա դժվարություններից։Երրորդ լոտի շրջանակում նախատեսվում է Քաջարանից Սիսիան 60 կմ երկարությամբ մայրուղի կառուցել, որը ներառում է Բարգուշատի թունելը (8.6 կմ երկարությամբ), 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 9 թունել (12.5 կմ)։ Նախագծի ավարտից հետո Սիսիան-Քաջարան հատվածը կկրճատվի 54 կմ-ով, իսկ միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 100 կմ/ժ: Արդյունքում այս հատվածով երթևեկության ժամանակը կկրճատվի 1.5-2 ժամով:Այս հատվածի շինարարությունը կսկսվի 2026 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել վեց տարվա ընթացքում:Քաջարան-Ագարակ ավտոճանապարհի կառուցումից հետո մի կետից մյուսը կարելի է հասնել 20 րոպեում
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/45/9844581_126:0:1473:1010_1920x0_80_0_0_3d60c3e71b1f4a594df3eae91eaca4c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սահման, ճանապարհ
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սահման, ճանապարհ
Հայաստանը մոտ 3 ժամով կկրճատի Իրանի սահման հասնելու ճանապարհը
09:38 20.10.2025 (Թարմացված է: 09:39 20.10.2025) «Հյուսիս-հարավ» նախագծի իրականացումը Հայաստանի հարավով տեղաշարժն ավելի արագ և անվտանգ կդարձնի, իսկ Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը` ավելի արդյունավետ և ռազմավարական առումով կարևոր ամբողջ երկրի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը նախատեսում է գրեթե 3 ժամով կրճատել Իրանի սահման հասնելու ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում Սյունիքի մարզում ճանապարհների և թունելների կառուցման ավարտից հետո։
«Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» լոգիստիկ ուղու արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ մասն իրականացվում է Սյունիքի մարզում և բաժանված է երեք լոտի։
Իրանի սահմանից (Ագարակ) մինչև Քաջարան նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 32 կմ ճանապարհահատված։ Նախագիծը նախատեսում է 5 հանգույցի, 2 նոր թունելի և 15 նոր կամուրջների կառուցում։ Այս հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2027 թվականը։ Երկրորդ լոտը 7.2 կմ երկարությամբ Քաջարանի նոր թունելն ու դրան հարող 4 կմ ճանապարհն է։ Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ինչը զգալիորեն կբարելավի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև թույլ կտա խուսափել անցանելիության ապահովման հետ կապված առկա դժվարություններից։
«Ադրյունքում այժմ օգտագործվող ոլորաններով ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով»,– բացատրեց Բադալյանը։
Երրորդ լոտի շրջանակում նախատեսվում է Քաջարանից Սիսիան 60 կմ երկարությամբ մայրուղի կառուցել, որը ներառում է Բարգուշատի թունելը (8.6 կմ երկարությամբ), 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 9 թունել (12.5 կմ)։ Նախագծի ավարտից հետո Սիսիան-Քաջարան հատվածը կկրճատվի 54 կմ-ով, իսկ միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 100 կմ/ժ: Արդյունքում այս հատվածով երթևեկության ժամանակը կկրճատվի 1.5-2 ժամով:
Այս հատվածի շինարարությունը կսկսվի 2026 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել վեց տարվա ընթացքում: