https://arm.sputniknews.ru/20251020/hajastanum-rusac-lezvi-usucichnerin-nvor-hmtutjunner-kusucanen-94844028.html
Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցիչներին նոր հմտություններ կուսուցանեն
Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցիչներին նոր հմտություններ կուսուցանեն
Sputnik Արմենիա
Ուսուցիչներն այժմ այնպիսի իրավիճակում են, երբ, պետք է, այսպես ասած, լինեն բազմակողմանի զարգացած և ամեն բան կարողանան անել, նշում է Երևանում Ռուսական տան ռուսաց... 20.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-20T15:16+0400
2025-10-20T15:16+0400
2025-10-20T15:16+0400
«ռոսսոտրուդնիչեստվո»
ուսուցիչ
հայաստան
ռուսաստան
ծաղկաձոր
դասընթաց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94839865_0:0:1500:844_1920x0_80_0_0_956eedc9cbb490391288c7e6f36c804b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոն» և ՄԳԻՄՕ-ն (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) հոկտեմբերի 21-25-ը Ծաղկաձորում առաջին անգամ անցկացնում են «Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար հմտությունների զարգացման դպրոց Հայաստանում» որակավորման բարձրացման ծրագիրը։«Սա մեզ համար առաջին նման նախագիծն է։ Իհարկե, մենք ունենք այլ, տարատեսակ նախագծեր, որոնք կապված են ռուսաց լեզվի առաջմղման հետ, այդ թվում՝ մեր հարևան երկրներում։ Բայց դրանք այլ են, այդ է պատճառը, որ այս նախագիծը մեզ համար առանձնահատուկ է», – Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՄԳԻՄՕ-ի լեզվի և նախաբուհական պատրաստման գծով պրոռեկտոր Իգոր Պուտինցևը։Ծրագրին կմասնակցեն հանրակրթական դպրոցների 80 ուսուցիչներ. 20-ը` Երևանից, մնացածը՝ ՀՀ մարզերից։«Կցանկանայի ընդգծել, որ ուսուցիչները գալիս են երկրի տարբեր կետերից։ Երբեմն լինում է, որ նա գյուղի միակ ուսուցիչն է, կամ մեկը երկուսից կամ երեքից։ Կարծում եմ, այդ մարդկանց հուշարձան է պետք կանգնեցնել, նրանք իսկական սխրագործներ են», – ասաց Պուտինցևը։Երևանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան իր հերթին նշեց, որ նման ծրագրի անհրաժեշտությունը վաղուց կար, և ուսուցիչներն իրենք են նշել, որ ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդների վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտություն կա։«Ուսուցիչներն այժմ այնպիսի իրավիճակում են, երբ, ինչպես ասում են, «բոլոր արհեստների վարպետ են», այսինքն՝ նրանք պետք է կարողանան անել ամեն բան։ Նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, նախագծերի, հայտնվում են նոր, անծանոթ լսարանի առջև, և այստեղ շատ կարևոր է ճիշտ փոխանցել տեղեկությունը, կարողանալ շփում հաստատել լսարանի հետ, ուստի յուրաքանչյուր ուսուցչի համար սա անհրաժեշտ է», – ընդգծեց Շամսուտդինովան։Ինչ վերաբերում է ծրագրին մասնակցելու համար ուսուցիչներիընտրությանը, ապա ինչպես նշեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, գործընթացին ներգրավվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։«Անհնար է չնշել այն, թե ինչպես է անցկացվել այս ծրագրի համար ընտրության գործընթացը։ Այնպիսի չէր, որ Այգուլ Ագլյամովնան (Շամսուտդինովա – խմբ.) և ես նստեցինք, փոխանակվեցինք հայացքներով և գտանք դպրոցներից թեկնածուներ` «մերոնքական» և «օտար»։ Իհարկե՝ ոչ։ Այստեղ ամեն ինչ շատ թափանցիկ և հստակ է։ Մենք դիմեցինք Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը, և այն իրականացրեց ուսուցիչների ընտրությունը», – հայտարարեց Ֆեֆիլովը։Նշենք, որ ծրագրի շրջանակում կդասավանդեն Հայաստան ժամանած ՄԳԻՄՕ-ի փորձագետները, հռետորական վարպետության և մասնագիտական հաղորդակցության մեջ փափուկ հմտությունների զարգացման ոլորտի առաջատար մասնագետներ։
ծաղկաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94839865_112:0:1445:1000_1920x0_80_0_0_49b01c9aa88f8e3eb2cea27b66b82421.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ռոսսոտրուդնիչեստվո», ուսուցիչ, հայաստան, ռուսաստան, ծաղկաձոր, դասընթաց
«ռոսսոտրուդնիչեստվո», ուսուցիչ, հայաստան, ռուսաստան, ծաղկաձոր, դասընթաց
Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցիչներին նոր հմտություններ կուսուցանեն
Ուսուցիչներն այժմ այնպիսի իրավիճակում են, երբ, պետք է, այսպես ասած, լինեն բազմակողմանի զարգացած և ամեն բան կարողանան անել, նշում է Երևանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոն» և ՄԳԻՄՕ-ն (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) հոկտեմբերի 21-25-ը Ծաղկաձորում առաջին անգամ անցկացնում են «Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար հմտությունների զարգացման դպրոց Հայաստանում» որակավորման բարձրացման ծրագիրը։
«Սա մեզ համար առաջին նման նախագիծն է։ Իհարկե, մենք ունենք այլ, տարատեսակ նախագծեր, որոնք կապված են ռուսաց լեզվի առաջմղման հետ, այդ թվում՝ մեր հարևան երկրներում։ Բայց դրանք այլ են, այդ է պատճառը, որ այս նախագիծը մեզ համար առանձնահատուկ է», – Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՄԳԻՄՕ-ի լեզվի և նախաբուհական պատրաստման գծով պրոռեկտոր Իգոր Պուտինցևը։
Ծրագրին կմասնակցեն հանրակրթական դպրոցների 80 ուսուցիչներ. 20-ը` Երևանից, մնացածը՝ ՀՀ մարզերից։
«Կցանկանայի ընդգծել, որ ուսուցիչները գալիս են երկրի տարբեր կետերից։ Երբեմն լինում է, որ նա գյուղի միակ ուսուցիչն է, կամ մեկը երկուսից կամ երեքից։ Կարծում եմ, այդ մարդկանց հուշարձան է պետք կանգնեցնել, նրանք իսկական սխրագործներ են», – ասաց Պուտինցևը։
Երևանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան իր հերթին նշեց, որ նման ծրագրի անհրաժեշտությունը վաղուց կար, և ուսուցիչներն իրենք են նշել, որ ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդների վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտություն կա։
«Ուսուցիչներն այժմ այնպիսի իրավիճակում են, երբ, ինչպես ասում են, «բոլոր արհեստների վարպետ են», այսինքն՝ նրանք պետք է կարողանան անել ամեն բան։ Նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, նախագծերի, հայտնվում են նոր, անծանոթ լսարանի առջև, և այստեղ շատ կարևոր է ճիշտ փոխանցել տեղեկությունը, կարողանալ շփում հաստատել լսարանի հետ, ուստի յուրաքանչյուր ուսուցչի համար սա անհրաժեշտ է», – ընդգծեց Շամսուտդինովան։
Ինչ վերաբերում է ծրագրին մասնակցելու համար ուսուցիչներիընտրությանը, ապա ինչպես նշեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, գործընթացին ներգրավվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Անհնար է չնշել այն, թե ինչպես է անցկացվել այս ծրագրի համար ընտրության գործընթացը։ Այնպիսի չէր, որ Այգուլ Ագլյամովնան (Շամսուտդինովա – խմբ.) և ես նստեցինք, փոխանակվեցինք հայացքներով և գտանք դպրոցներից թեկնածուներ` «մերոնքական» և «օտար»։ Իհարկե՝ ոչ։ Այստեղ ամեն ինչ շատ թափանցիկ և հստակ է։ Մենք դիմեցինք Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը, և այն իրականացրեց ուսուցիչների ընտրությունը», – հայտարարեց Ֆեֆիլովը։
Նշենք, որ ծրագրի շրջանակում կդասավանդեն Հայաստան ժամանած ՄԳԻՄՕ-ի փորձագետները, հռետորական վարպետության և մասնագիտական հաղորդակցության մեջ փափուկ հմտությունների զարգացման ոլորտի առաջատար մասնագետներ։