https://arm.sputniknews.ru/20251020/gjumrium-krqery-tezhanum-en-erevanic-karmirberetavvorner-en-zhamanel-94836780.html
Գյումրիում կրքերը թեժանում են. Երևանից կարմիրբերետավորներ են ժամանել
Գյումրիում կրքերը թեժանում են. Երևանից կարմիրբերետավորներ են ժամանել
Sputnik Արմենիա
Քաղաքացիները վանկարկում են. «Ամո՛թ»։ 20.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-20T12:39+0400
2025-10-20T12:39+0400
2025-10-20T13:00+0400
հայաստան
գյումրի
քաղաքապետարան
վարդան ղուկասյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94837188_0:0:1280:720_1920x0_80_0_0_95e75f256de8b500bd1eb60228736f29.jpg
Գյումրու քաղաքապետարանի մոտ գերլարված իրավիճակ է։ Այստեղ են ոստիկանության պետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության պետի տեղակալ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։Ոմանք կարծում են, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բռնեն, կոռուպցիան կվերանա։«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Երկրաշարժ տեսանք, հասանք էս օրվան։ Ի՞նչ իրավունքով են եկել, գյումրեցու հանգիստն ինչու՞ կխանգարեն, ժողովուրդը լա՞վ կապրի, էս ծանր պայմաններում գան, մի հատ էլ սենց ներվային վիճակի հասցնեն։ Ճի՞շտ խոսալու համար ժողովուրդը պետք է պատժվի։ Ձուկը գլխից հոտած է, թող վարչապետին բռնեն, սաղ կոռուպցիան կվերանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու Վերածննդի հրապարակ եկած բնակիչներից մեկը։Նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունն էլ հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով, որ րավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը , ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կարմիր բերետավորները Գյումրիյում
Sputnik Արմենիա
Կարմիր բերետավորները Գյումրիյում
2025-10-20T12:39+0400
true
PT1M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94837188_161:0:1121:720_1920x0_80_0_0_30ca28e1e291ca25b4131dbe75a8b8d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, քաղաքապետարան, վարդան ղուկասյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, գյումրի, քաղաքապետարան, վարդան ղուկասյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Գյումրիում կրքերը թեժանում են. Երևանից կարմիրբերետավորներ են ժամանել
12:39 20.10.2025 (Թարմացված է: 13:00 20.10.2025) Քաղաքացիները վանկարկում են. «Ամո՛թ»։
Գյումրու քաղաքապետարանի մոտ գերլարված իրավիճակ է։ Այստեղ են ոստիկանության պետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության պետի տեղակալ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են
Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը
մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ
Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
Քաղաքապետարանի մոտ են բերվել մեծ թվով ոստիկանական ուժեր, միաժամանակ հավաքվել են հարյուրավոր գյումրեցիներ՝ թույլ չտալու, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալեն և տանեն շենքից։ Ոստիկանների և քաղաքացիների միջև պարբերաբար հրմշտոց է լինում։ Քաղաքապետարանի մոտ կարմիրբերետավորների նոր խումբ բերվեց։ Քաղաքացիները վանկարկում են. «Ամո՛թ, ամո՛թ»։ «Սա հարձակում է հայրաքաղաքի վրա, ամոթ ձեզ, ինչի՞ համար եք եկել»,– բղավում են Վերածննդի հրապարակում հավաքված գյումրեցիները։
Ոմանք կարծում են, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բռնեն, կոռուպցիան կվերանա։
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Երկրաշարժ տեսանք, հասանք էս օրվան։ Ի՞նչ իրավունքով են եկել, գյումրեցու հանգիստն ինչու՞ կխանգարեն, ժողովուրդը լա՞վ կապրի, էս ծանր պայմաններում գան, մի հատ էլ սենց ներվային վիճակի հասցնեն։ Ճի՞շտ խոսալու համար ժողովուրդը պետք է պատժվի։ Ձուկը գլխից հոտած է, թող վարչապետին բռնեն, սաղ կոռուպցիան կվերանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու Վերածննդի հրապարակ եկած բնակիչներից մեկը։
Նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունն էլ
հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով, որ րավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը , ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին
Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։