00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն գնով փորձելու են քաղաքը զավթել․ ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը՝ Գյումրու դեպքերի մասին

© SputnikМгер Мелконян на заседании НС (11 июня 2024). Еревaн
Мгер Мелконян на заседании НС (11 июня 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ շտապում են ոտնահարել անմեղության կանխավարկածը։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հաշտվել Գյումրու ընտրություններում պարտության իրողության հետ և հիմա ամեն գնով փորձելու է քաղաքը զավթել։ Գյումրու քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
«Սրանով չեն բավարարվելու, անցնելու են նաև այն քաղաքներին, որտեղ ընդդիմադիր քաղաքապետներ կան»,- ասաց Մելքոնյանը։
Պատգամավորը նշեց՝ պարոն Ղուկասյանը զգում էր, որ օրերից մի օր նման բան է լինելու, դրա համար էլ չէր ցանկանում, որ փոխքաղաքապետի պաշտոնում ՔՊ-ական ավագանու անդամ լինի, որ քաղաքը չհայտնվի ՔՊ-ի ձեռքում։
«ՔՊ անդամների վարքագծից արդեն պարզ էր, որ գնալու են այսպիսի գործողության»,- ասաց Մելքոնյանը։
Անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված հանրային քրեական հետապնդման վերաբերյալ, Մելքոնյանը նշեց՝ հերթական անգամ անմեղության կանխավարկածը խախտել են։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։
Լրահոս
0