https://arm.sputniknews.ru/20251019/sputnik-adrbejani-glkhavvor-khmbagirn-azat-e-ardzakvel-ev-meknel-rusastan-94825053.html
Sputnik Ադրբեջանի ղեկավարն ազատ է արձակվել և մեկնել Ռուսաստան
Sputnik Ադրբեջանի ղեկավարն ազատ է արձակվել և մեկնել Ռուսաստան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխը ազատ է արձակվել և մեկնել Ռուսաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ արտաքին... 19.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-19T21:39+0400
2025-10-19T21:39+0400
2025-10-19T21:44+0400
ադրբեջան
բաքու
ռուսաստան
գլխավոր խմբագիր
sputnik
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94824881_0:6:3072:1734_1920x0_80_0_0_7d3679b0c065a75c5468d6427102a9ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխը ազատ է արձակվել և մեկնել Ռուսաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է` այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք դժգոհություն չի հայտնել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով` գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։Նշենք, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար:Արդեն 1 ամիս է՝ լրագրողներն անհիմն մեղադրանքներով գտնվում են Բաքվի մեկուսարանում. Կիսելյով
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94824881_154:0:2885:2048_1920x0_80_0_0_36ff96ecdfbbb251b8f084a52928faaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, բաքու, ռուսաստան, գլխավոր խմբագիր, sputnik
ադրբեջան, բաքու, ռուսաստան, գլխավոր խմբագիր, sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխը ազատ է արձակվել և մեկնել Ռուսաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար
Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:
«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:
Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է` այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք դժգոհություն չի հայտնել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով` գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։
Նշենք, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար: