00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր եկեղեցին անսասան է՝ հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական քայլերի․ վեհափառ

© Sputnik / Aram NersesyanՎահափառ հայրապետն ու Նաթան արքեպիսկոպոսը Մայր տաճարում
Վահափառ հայրապետն ու Նաթան արքեպիսկոպոսը Մայր տաճարում - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2025
Վահափառ հայրապետն ու Նաթան արքեպիսկոպոսը Մայր տաճարում
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. «Վեհափա՜ռ»․ Մայր տաճարի մոտ հազարավոր հավատավորներ վանկարկումներով դիմավորեցին Ամենայն հայոց կաթողիկոսին, որն առաջնորդում էր հոգևոր թափորը դեպի Մայր տաճար։ Մարդկանց շարքերի միջով անցնելիս վեհափառն օրհնություն բաշխեց հավաքվածներին։
«Մեր ձևով» շարժման նախաձեռնած ուխտագնացությանը դեպի Էջմիածին մասնակցում էին հազարավոր հայեր Հայաստանի տարբեր կողմերից, նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։ Հավաքված ուխտավորները Մայր տաճարում մասնակցեցին ժամերգության, որի ավարտին կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված և դիմեց ժողովրդին՝ նշելով, որ այս ուխտագնացությունը նրանց սիրո և անսակարկ նվիրվածության վկայությունն է՝ հայոց սուրբ եկեղեցին և ազգային արժեքների հանդեպ։
«Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով՝ առաջ բերելով նոր բաժանումներ»,- ասաց վեհափառը։
Նա ընդգծեց, որ մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, տիար Սամվել Կարապետյանը։
Վեհափառը հույս հայտնեց, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որ ազատ կարձակվեն ապօրինի բանտարկված մեր զավակները, եղբայրներն ու քույրերը։
«Սիրելիներ, մեր գնահատանքն ենք բերում ձեզ ամենքին՝ հանդեպ մեր սուրբ եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության և այս խռովահույզ օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր սուրբ եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը»,- ասաց Վեհափառ հայրապետը։
Նա կոչ արեց հավատավորներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ քաջությամբ, քանի որ Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգաստության։ «Միասնաբար, համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը՝ մեր երկրում։ Համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները»,- ասաց կաթողիկոսը։
Նա նշեց՝ աղոթում ենք, որ ամենակալ Աստված իր սուրբ աջով պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին՝ աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները։
Դրանից հետո ուխտավորները մոմավառություն կազմակերպեցին Մայր տաճարի շուրջը՝ աղոթք բարձրացնելով ի պաշտպանություն հայոց եկեղեցու։
Հիշեցնենք, որ նախօրեին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացվեց՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ ազգային անվտանգության շենք, որտեղ պահվում են Միքայել և Բագրատ սրբազանները, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։
ԱԱԾ–ի շենքի մոտ Սամվել Կարապետյանի եղբորորդին` շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, հայտարարեց դեպի Էջմիածին ուխտագնացության մասին՝ ցույց տալով, որ հայ ազգն այսօր էլ պաշտպանելու է Էջմիածինը այնպես, ինչպես Սարդարապատի ժամանակ և միշտ է դա արել։
Լրահոս
0