https://arm.sputniknews.ru/20251019/khvosqi-azatutjan-sahmanapakum-ev-orenqi-skhal-meknabanum-pvordzagety-kvochubaevi-gvortsi-masin-94808789.html
Խոսքի ազատության սահմանափակում և օրենքի սխալ մեկնաբանում․ փորձագետը՝ Կոչուբաևի գործի մասին
Խոսքի ազատության սահմանափակում և օրենքի սխալ մեկնաբանում․ փորձագետը՝ Կոչուբաևի գործի մասին
Sputnik Արմենիա
Լիանա Դոյդոյանը կարծում է, որ փաստաբան Կոչուբաևի գործը դառնալու է դասագրքային վատ օրինակ, որը կբողոքարկվի և կներկայացվի միջազգային ատյաններում, որ ապագայում... 19.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-19T15:30+0400
2025-10-19T15:30+0400
2025-10-19T15:30+0400
ալեքսանդր կոչուբաև
կալանք
օրենք
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/1067/60/10676027_0:151:1600:1051_1920x0_80_0_0_7c8902fd4ac030568c6ac3ac45ea1feb.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գրառումը որևէ աղերս չունի ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հետ, որով փաստաբանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնվեց ու կալանավորման որոշում կայացվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» փորձագետ և համակարգող Լիանա Դոյդոյանը։Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվեց հոկտեմբերի 16-ին, ժամեր անց կալանավորվեց ֆեյսբուքյան կոշտ գրառման համար, որում նա քննադատում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանավորումը։ Կոչուբաևին մեղադրանք ներկայացվեց ՀՀ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։«Տվյալ դեպքում գործ ունենք փաստաբանի դատողության հետ, գրառումը պարունակում է նրա վերաբերմունքը, ինչը չի համապատասխանում Քրեական օրենսգրքում նշված տեղեկություն հրապարակելուն, այդտեղ չկան վարկաբեկող տեղեկություններ, որովհետև գրառման մեջ որևէ տեղեկություն չկա, ու դա հստակ է»,- նշեց Դոյդոյանը։Զուգահեռներ է տանում՝ ինչպես ստացվում՝ եթե անձն ասում է՝ «լավ ոստիկան», սա վերաբերմունք ու կարծիք է, բայց երբ ասում են՝ «վատ, անօրեն ոստիկան», սա դառնում է վարկաբեկող տեղեկություն։Անթույլատրելի է. ՄԻՊ–ն արձագանքել է Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու որոշմանըՀիշեցնենք՝ տարիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, օգտագործել էր «վնգստացող դատավորներ» ձևակերպումը։ Ինչպե՞ս է ստացվում, որ այնտեղ քրեական օրենսգրքով հանցակազմ չկար, իսկ Կուչուբաևի գրառման մեջ իրավապահները տեսան այդ հանցակազմը։ Նույն տրամաբանությամբ քրեական հետապնդում չնախաձեռնվեց, երբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը «Օպել» մակնիշի ավտոմեքենաների վարորդներին «համբալ» անվանեց։Փորձագետն ընդգծեց՝ այս ամբողջը նույն հարթության մեջ են և քաղաքացիական իրավունքի շրջանակներում։ Քաղաքացիական օրենսգրքով այս ձևակերպումները կարող էին վիճարկվել վիրավորանքի համատեքստում, որը մեր երկրում ապաքրեականացված է։«Քրեական օրենսգրքի տակ սա չի կարող մտնել։ Սա զուտ վերաբերմունք է, սա կարծիք է, որը պիտի գնահատական ստանա քաղիրավունքի շրջանակներում»,- նշեց նա։«Ոչ միայն քաղաքացին, այլև միգուցե մյուս փաստաբանները, դատավորները, այսինքն՝ ցանկացած մարդ կվախենա արդեն որևէ կերպ կարծիք հայտնել։ Ես մտածում էի՝ արդյոք դատավորը, որը քննում էր կալանավորման միջնորդությունը, նման նախադեպային որոշում կկայացնի։ Բայց նա գնաց դրան»,- ասաց Դոյդոյանը։Շեշտեց՝ կատարվածը խոսքի ազատության տիպիկ սահմանափակում է, որով պետք է շատ լրջորեն զբաղվեն մեր փաստաբանները։ Կարծում եմ՝ այս գործը պիտի դասագրքային վատ օրինակ դառնա, նաև գուցե նախադեպային՝ բողոքարկելու և բարձրաձայնելու միջազգային դատարաններում և տարբեր հարթակներում, որ նման որոշումներ այլևս չլինեն։Իրավաբանների միջազգային հանձնաժողովը դատապարտել է Կոչուբաևին կալանավորելու որոշումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1067/60/10676027_0:1:1600:1201_1920x0_80_0_0_4de210459c930a400f0b9de312548c12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր կոչուբաև, կալանք, օրենք, փաստաբան
ալեքսանդր կոչուբաև, կալանք, օրենք, փաստաբան
Խոսքի ազատության սահմանափակում և օրենքի սխալ մեկնաբանում․ փորձագետը՝ Կոչուբաևի գործի մասին
Լիանա Դոյդոյանը կարծում է, որ փաստաբան Կոչուբաևի գործը դառնալու է դասագրքային վատ օրինակ, որը կբողոքարկվի և կներկայացվի միջազգային ատյաններում, որ ապագայում նման որոշումներ այլևս չլինեն։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գրառումը որևէ աղերս չունի ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հետ, որով փաստաբանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնվեց ու կալանավորման որոշում կայացվեց։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» փորձագետ և համակարգող Լիանա Դոյդոյանը։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվեց հոկտեմբերի 16-ին, ժամեր անց կալանավորվեց ֆեյսբուքյան կոշտ գրառման համար, որում նա քննադատում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանավորումը։ Կոչուբաևին մեղադրանք ներկայացվեց ՀՀ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։
Լիանա Դոյդոյանը նշում է՝ 2003 թ․-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանվում է, թե տեղեկությունը ինչ է, և այն տարանջատվում է կարծիքից, վերաբերմունքից, դատողությունից, մեկնաբանությունից։ Ըստ օրենքի՝ տեղեկությունն անձի, երևույթի մասին հավաքված տվյալներն են (այլ ոչ թե մարդու վերաբերմունքը - խմբ.)։
«Տվյալ դեպքում գործ ունենք փաստաբանի դատողության հետ, գրառումը պարունակում է նրա վերաբերմունքը, ինչը չի համապատասխանում Քրեական օրենսգրքում նշված տեղեկություն հրապարակելուն, այդտեղ չկան վարկաբեկող տեղեկություններ, որովհետև գրառման մեջ որևէ տեղեկություն չկա, ու դա հստակ է»,- նշեց Դոյդոյանը։
Զուգահեռներ է տանում՝ ինչպես ստացվում՝ եթե անձն ասում է՝ «լավ ոստիկան», սա վերաբերմունք ու կարծիք է, բայց երբ ասում են՝ «վատ, անօրեն ոստիկան», սա դառնում է վարկաբեկող տեղեկություն։
Հիշեցնենք՝ տարիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, օգտագործել էր «վնգստացող դատավորներ» ձևակերպումը։ Ինչպե՞ս է ստացվում, որ այնտեղ քրեական օրենսգրքով հանցակազմ չկար, իսկ Կուչուբաևի գրառման մեջ իրավապահները տեսան այդ հանցակազմը։ Նույն տրամաբանությամբ քրեական հետապնդում չնախաձեռնվեց, երբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը «Օպել» մակնիշի ավտոմեքենաների վարորդներին «համբալ» անվանեց։
Փորձագետն ընդգծեց՝ այս ամբողջը նույն հարթության մեջ են և քաղաքացիական իրավունքի շրջանակներում։ Քաղաքացիական օրենսգրքով այս ձևակերպումները կարող էին վիճարկվել վիրավորանքի համատեքստում, որը մեր երկրում ապաքրեականացված է։
«Քրեական օրենսգրքի տակ սա չի կարող մտնել։ Սա զուտ վերաբերմունք է, սա կարծիք է, որը պիտի գնահատական ստանա քաղիրավունքի շրջանակներում»,- նշեց նա։
Փորձագետի կարծիքով՝ կատարվածը ռիսկային է խոսքի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից, որովհետև մենք տեսնում ենք ընտրողական, միակողմանի մոտեցում այս հարցում։ Հիշեցնում է նաև պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքը, երբ անձը կալանավորվեց խոսքի ազատության համար և մահացավ դատական նիստերի դահլիճում։ Փորձագետի կարծիքով՝ խոսքի ազատության տեսանկյունից այսօր բավականաչափ սահմանափակված ենք և շարունակաբար վախի, ճնշումների մթնոլորտ է ստեղծվում։
«Ոչ միայն քաղաքացին, այլև միգուցե մյուս փաստաբանները, դատավորները, այսինքն՝ ցանկացած մարդ կվախենա արդեն որևէ կերպ կարծիք հայտնել։ Ես մտածում էի՝ արդյոք դատավորը, որը քննում էր կալանավորման միջնորդությունը, նման նախադեպային որոշում կկայացնի։ Բայց նա գնաց դրան»,- ասաց Դոյդոյանը։
Շեշտեց՝ կատարվածը խոսքի ազատության տիպիկ սահմանափակում է, որով պետք է շատ լրջորեն զբաղվեն մեր փաստաբանները։ Կարծում եմ՝ այս գործը պիտի դասագրքային վատ օրինակ դառնա, նաև գուցե նախադեպային՝ բողոքարկելու և բարձրաձայնելու միջազգային դատարաններում և տարբեր հարթակներում, որ նման որոշումներ այլևս չլինեն։