https://arm.sputniknews.ru/20251018/pajtjun-sterlitamaki-gvortsaranum-zvoher-kan-bashkiriaji-ghekavar-94772068.html
Պայթյուն Ստերլիտամակի գործարանում, զոհեր կան. Բաշկիրիայի ղեկավար
Պայթյուն Ստերլիտամակի գործարանում, զոհեր կան. Բաշկիրիայի ղեկավար
Sputnik Արմենիա
Պաշտոնյան հավաստիացրել է, որ մահացածների ընտանիքներին օգնություն կցուցաբերվի։ 18.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-18T11:01+0400
2025-10-18T11:01+0400
2025-10-18T11:02+0400
բաշկիրիա
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94771178_0:0:3025:1702_1920x0_80_0_0_9e6c945130f8755b41c3349ee00a8d0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ստերլիտամակի «Ավանգարդ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովը Telegram-ում:Նրա խոսքով՝ բոլոր մահացածները կանայք են։ «Նրանցից մեկը 2002 թվականին ծնված երիտասարդ աղջիկ է։ Կանանցից երկուսը երեխաներ ունեն։ Ընկերությունն անհրաժեշտ աջակցության միջոցներ կտրամադրի, անպայման փոխհատուցում կվճարվի: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,- գրել է Խաբիրովը։Նա նշել է, որ պայթյունի հետևանքով նաև 5 մարդ է տուժել։«Մենք որոշել ենք նրանց բոլորին տեղափոխել Ուֆա։ Երկուսի վիճակը բավական ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք նրանց կբուժենք, ոտքի կկանգնեցնենք»,- նշել է տարածաշրջանի ղեկավարը։Նա հայտնել է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել պայթյունից տուժած բոլոր անձանց: Խաբիրովի խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են դեպքի վայրում։Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17–ին «Ավանգարդ» գործարանի արտադրամասերից մեկում։ «Ավանգարդ» ձեռնարկությունը Ռուսաստանի խոշոր պաշտպանական ձեռնարկություններից մեկն է, այն պետական պաշտպանական պատվերով ապրանքներ է արտադրում:
բաշկիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94771178_294:0:3025:2048_1920x0_80_0_0_49cd7b2332fbd413804675511d52ad02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաշկիրիա, պայթյուն
Պայթյուն Ստերլիտամակի գործարանում, զոհեր կան. Բաշկիրիայի ղեկավար
11:01 18.10.2025 (Թարմացված է: 11:02 18.10.2025) Պաշտոնյան հավաստիացրել է, որ մահացածների ընտանիքներին օգնություն կցուցաբերվի։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ստերլիտամակի «Ավանգարդ» գործարանում տեղի ունեցած
պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովը
Telegram-ում:
«Ստերլիտամակի «Ավանգարդը» հատուկ աշխատանքային պայմաններով ձեռնարկություն է, զբաղվում է պայթուցիկ նյութերով։ Բավականին ուժեղ պայթյունի հետևանքով շենքերից մեկն ավերվել է»,- գրել է Խաբիրովը։
Նրա խոսքով՝ բոլոր մահացածները կանայք են։
«Նրանցից մեկը 2002 թվականին ծնված երիտասարդ աղջիկ է։ Կանանցից երկուսը երեխաներ ունեն։ Ընկերությունն անհրաժեշտ աջակցության միջոցներ կտրամադրի, անպայման փոխհատուցում կվճարվի: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,- գրել է Խաբիրովը։
Նա նշել է, որ պայթյունի հետևանքով նաև 5 մարդ է տուժել։
«Մենք որոշել ենք նրանց բոլորին տեղափոխել Ուֆա։ Երկուսի վիճակը բավական ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք նրանց կբուժենք, ոտքի կկանգնեցնենք»,- նշել է տարածաշրջանի ղեկավարը։
Նա հայտնել է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել պայթյունից տուժած բոլոր անձանց: Խաբիրովի խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են դեպքի վայրում։
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17–ին «Ավանգարդ» գործարանի արտադրամասերից մեկում։ «Ավանգարդ» ձեռնարկությունը Ռուսաստանի խոշոր պաշտպանական ձեռնարկություններից մեկն է, այն պետական պաշտպանական պատվերով ապրանքներ է արտադրում: