https://arm.sputniknews.ru/20251018/hhn-karvogh-e-em-andamakcutjan-hajt-nerkajacnel-mek-amsic-guce-naev-hajvord-tari-mirzvojan-94773119.html
ՀՀ–ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե նաև հաջորդ տարի. Միրզոյան
ՀՀ–ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե նաև հաջորդ տարի. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանի և ԵՄ–ի միջև գործընկերության նոր ծրագիրը կստորագրվի առաջիկա երեք ամսում։ 18.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-18T11:42+0400
2025-10-18T11:42+0400
2025-10-18T11:50+0400
հայաստան
արարատ միրզոյան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86641936_0:67:1600:968_1920x0_80_0_0_685d5b9830a8dde1cc5c67ba75ca375a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, իսկ գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»*–ի հետ զրույցում։Ըստ նախարարի` Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցելու Եվրամիությանը:Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական Միության հետ և արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները. կա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը, ըստ նախարարի, բավականին հաջող ընթացք ունի։Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ, և չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։«Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ»,– ասել է Միրզոյանը։Հիշեցնենք` մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։* Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը 2022 թվականին Բոննում գրանցված «Deutsche Welle» գերմանական հեռուստառադիոկորպորացիան ներառել է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող լրատվամիջոցների ցանկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86641936_0:0:1424:1067_1920x0_80_0_0_d7c81dd0528cd286eb9ef942ba2f5e4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, եվրամիություն
հայաստան, արարատ միրզոյան, եվրամիություն
ՀՀ–ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե նաև հաջորդ տարի. Միրզոյան
11:42 18.10.2025 (Թարմացված է: 11:50 18.10.2025) ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանի և ԵՄ–ի միջև գործընկերության նոր ծրագիրը կստորագրվի առաջիկա երեք ամսում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, իսկ գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
«Deutsche Welle»*–ի հետ զրույցում։
Ըստ նախարարի` Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցելու Եվրամիությանը:
«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,– ասել է Միրզոյանը։
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական Միության հետ և արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները. կա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը, ըստ նախարարի, բավականին հաջող ընթացք ունի։
Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ, և չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։
«Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ»,– ասել է Միրզոյանը։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
* Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը 2022 թվականին Բոննում գրանցված «Deutsche Welle» գերմանական հեռուստառադիոկորպորացիան ներառել է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող լրատվամիջոցների ցանկում։