https://arm.sputniknews.ru/20251017/maruqjany-dati-e-tvel-hh-karavarutjany-pattshary-ararati-patkery-kniqneric-heracneln-e-94717878.html
Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը․ պատճառը Արարատի պատկերը կնիքներից հեռացնելն է
Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը․ պատճառը Արարատի պատկերը կնիքներից հեռացնելն է
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանը դատական հայցը ներկայացրել է որպես ՀՀ քաղաքացի, ոչ թե քաղաքական գործիչ։ 17.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-17T08:55+0400
2025-10-17T08:55+0400
2025-10-17T09:31+0400
արարատ
կնիք
զինանշան
էդմոն մարուքյան
հայց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92555672_0:0:1600:901_1920x0_80_0_0_a061efc0dd5cc27a76d5cc85a8c07896.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2025 թ. սեպտեմբերի 11-ի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային դրոշմակնիքներից հեռացնելու մասին որոշումը։ Այս մասին Մարուքյանը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։Նշենք, որ Մարուքյանը դատարան է դիմել հոկտեմբերի 16-ին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025-ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։«Հստակ հիմնավորել եմ, որ նախ՝ էն որոշումը, որով հեռացվում է պատկերը (խոսքն Արարատ լեռան մասին է. խմբ․), որևէ ձևով պատճառաբանված չէ ու գրված չէ որոշման մեջ, որ պատկերը հեռացվում է։ Ուղղակի նոր կարգ են սահմանել՝ հեռացնելով, դուրս թողնելով Արարատ լեռը, սակայն քաղաքական մեկնաբանությունները կառավարության ղեկավարի, իշխող ուժի ներկայացուցիչների այնպիսին են, որ դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ զինանշանին։ Զինանշանը սահմանված է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ զինանշանի մասին օրենքով, և, հետևաբար, կառավարության այդ որոշումն ու այն մեկնաբանությունները, որ իշխող ուժի ներկայացուցիչները տվել են, հակօրինական են և հակասում են զինանշանի մասին օրենքին»,- ասաց Մարուքյանը։Քաղաքական գործիչը դատարանից նաև պահանջել է որպես հայցի ապահովման միջոց կիրառել որոշման իրագործման կասեցումը, որովհետև ըստ որոշման՝ նոյեմբերի 1-ից սահմանային անցակետերում կիրառվելու են առանց Արարատ լեռան դրոշմակնիքները։Նա պարզաբանեց, որ կառավարության որոշման մեջ ընդամենը կնիքի նոր նկարագրությունն է, ու Արարատ լեռան պատկերը հեռացնելը որևէ կերպ նշված չէ։ Վստահեցնում է՝ ամոթալի կլիներ նիստի ժամանակ զեկուցել Արարատ լեռան պատկերը հանելու մասին։Իր դիմումում Մարուքյանը մեջբերումներ է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից առ այն, որ իրենք խոսում են այն մասին, թե հայ ժողովրդի համար այդքան կարևոր բիբլիական լեռը պրոբլեմատիկ է, լեգիտիմ չէ, չի համապատասխանում իրական Հայաստանին և այլն։«Նմանատիպ խայտառակ մեկնաբանություններ են տրվել, թե ինչու է այդ որոշումը ընդունվել, սակայն որոշման մեջ, ըստ էության, այդ ձևակերպումները չկան»,- ասաց քաղաքական գործիչը։Նա նշեց, որ դեռևս դիմումի վարույթ ընդունվելու կամ մերժելու մասին տեղեկություն չկա։Մարուքյանը հայցադիմումը ներկայացրել է որպես քաղաքացի, քանի որ, իր պատկերացմամբ այդ որոշումն ուղղակիորեն առնչվում է իր իրավունքներին ու իր ինքնությանը։Նա վստահեցրեց՝ հաջորդ քայլով նույնն արվելու է նաև զինանշանի մասին օրնքում` այնտեղ էլ փոփոխություններ անելով։«Հետևաբար, ես կարծում եմ, որ հիմա է պետք չհանդուրժել էս ամեն ինչը, ոչ թե սպասել, որ մի հատ էլ հասնեն զինանշանի քննարկմանը։ Այն հիմնավորումները, որ իրենք ներկայացրել են, արդեն իսկ այն մասին է, որ զինանշանն են նրանք անարգում»,- եզրափակեց Մարուքյանը։Հիշեցնենք, որ Արարատ լեռան պատկերը սահմանային դրոշմակնիքներից հեռացնելու հարցը կառավարության քննարկմանը ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Իբրև հիմնավորում` ԱԱԾ–ն նշել է, որ վերոնշյալ որոշման մեջ կան մի շարք ներքին հակասություններ, խմբագրական թերություններ, որոնք պետք է վերացնել և, ըստ այդմ, ՀՀ պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից կատարվող նշումներում տեխնիկական բնույթի փոփոխություններ պետք է կատարել։ Նախագծին կից ԱԱԾ–ն ներկայացրել էր նոր կնիքիների նմուշները, որտեղ ակնհայտ երևում էր, որ միակ փոփոխությունը Արարատ լեռան պատկերի բացակայությունն է։Սեպտեմբերի 11-ի նիստում հարցը ներառված էր չզեկուցվողների շարքում։ Համապատասխան փոփոխություններն արվել են 2011 թ․ մայիսի 12-ի որոշման մեջ։
արարատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92555672_179:0:1600:1066_1920x0_80_0_0_51f0d93c1a4ac1dc40c1aff24f2134ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ, կնիք, զինանշան, էդմոն մարուքյան, հայց
արարատ, կնիք, զինանշան, էդմոն մարուքյան, հայց
Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը․ պատճառը Արարատի պատկերը կնիքներից հեռացնելն է
08:55 17.10.2025 (Թարմացված է: 09:31 17.10.2025) Էդմոն Մարուքյանը դատական հայցը ներկայացրել է որպես ՀՀ քաղաքացի, ոչ թե քաղաքական գործիչ։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2025 թ. սեպտեմբերի 11-ի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային դրոշմակնիքներից հեռացնելու մասին որոշումը։ Այս մասին Մարուքյանը հայտնեց
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նշենք, որ Մարուքյանը դատարան է դիմել հոկտեմբերի 16-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025-ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես,
Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։
«Հստակ հիմնավորել եմ, որ նախ՝ էն որոշումը, որով հեռացվում է պատկերը (խոսքն Արարատ լեռան մասին է. խմբ․), որևէ ձևով պատճառաբանված չէ ու գրված չէ որոշման մեջ, որ պատկերը հեռացվում է։ Ուղղակի նոր կարգ են սահմանել՝ հեռացնելով, դուրս թողնելով Արարատ լեռը, սակայն քաղաքական մեկնաբանությունները կառավարության ղեկավարի, իշխող ուժի ներկայացուցիչների այնպիսին են, որ դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ զինանշանին։ Զինանշանը սահմանված է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ զինանշանի մասին օրենքով, և, հետևաբար, կառավարության այդ որոշումն ու այն մեկնաբանությունները, որ իշխող ուժի ներկայացուցիչները տվել են, հակօրինական են և հակասում են զինանշանի մասին օրենքին»,- ասաց Մարուքյանը։
Քաղաքական գործիչը դատարանից նաև պահանջել է որպես հայցի ապահովման միջոց կիրառել որոշման իրագործման կասեցումը, որովհետև ըստ որոշման՝ նոյեմբերի 1-ից սահմանային անցակետերում կիրառվելու են առանց Արարատ լեռան դրոշմակնիքները։
«Դատարանին խնդրել եմ, որ կասեցվի այդ որոշումը, ու մենք շարունակենք ունենալ Արարատ լեռը կնիքի վրա, մինչև որ դատարանը, ըստ էության, կքննի»,- ասաց Մարուքյանը։
Նա պարզաբանեց, որ կառավարության որոշման մեջ ընդամենը կնիքի նոր նկարագրությունն է, ու Արարատ լեռան պատկերը հեռացնելը որևէ կերպ նշված չէ։ Վստահեցնում է՝ ամոթալի կլիներ նիստի ժամանակ զեկուցել Արարատ լեռան պատկերը հանելու մասին։
Իր դիմումում Մարուքյանը մեջբերումներ է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից առ այն, որ իրենք խոսում են այն մասին, թե հայ ժողովրդի համար այդքան կարևոր բիբլիական լեռը պրոբլեմատիկ է, լեգիտիմ չէ, չի համապատասխանում իրական Հայաստանին և այլն։
«Նմանատիպ խայտառակ մեկնաբանություններ են տրվել, թե ինչու է այդ որոշումը ընդունվել, սակայն որոշման մեջ, ըստ էության, այդ ձևակերպումները չկան»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ դեռևս դիմումի վարույթ ընդունվելու կամ մերժելու մասին տեղեկություն չկա։
Մարուքյանը հայցադիմումը ներկայացրել է որպես քաղաքացի, քանի որ, իր պատկերացմամբ այդ որոշումն ուղղակիորեն առնչվում է իր իրավունքներին ու իր ինքնությանը։
Նա վստահեցրեց՝ հաջորդ քայլով նույնն արվելու է նաև զինանշանի մասին օրնքում` այնտեղ էլ փոփոխություններ անելով։
«Հետևաբար, ես կարծում եմ, որ հիմա է պետք չհանդուրժել էս ամեն ինչը, ոչ թե սպասել, որ մի հատ էլ հասնեն զինանշանի քննարկմանը։ Այն հիմնավորումները, որ իրենք ներկայացրել են, արդեն իսկ այն մասին է, որ զինանշանն են նրանք անարգում»,- եզրափակեց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Արարատ լեռան պատկերը սահմանային դրոշմակնիքներից հեռացնելու հարցը
կառավարության քննարկմանը ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Իբրև հիմնավորում` ԱԱԾ–ն նշել է, որ վերոնշյալ որոշման մեջ կան մի շարք ներքին հակասություններ, խմբագրական թերություններ, որոնք պետք է վերացնել և, ըստ այդմ, ՀՀ պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից կատարվող նշումներում տեխնիկական բնույթի փոփոխություններ պետք է կատարել։ Նախագծին կից ԱԱԾ–ն ներկայացրել էր նոր կնիքիների նմուշները, որտեղ ակնհայտ երևում էր, որ միակ փոփոխությունը Արարատ լեռան պատկերի բացակայությունն է։
Սեպտեմբերի 11-ի նիստում հարցը ներառված էր չզեկուցվողների շարքում։ Համապատասխան փոփոխություններն արվել են 2011 թ․ մայիսի 12-ի որոշման մեջ։