https://arm.sputniknews.ru/20251017/inchn-e-shpvotecrel-putinin-ev-apshecrel-lavrvovin-rt-i-steghtsman-20-amja-hvobeljani-artiv-94742648.html
Ինչն է շփոթեցրել Պուտինին և ապշեցրել Լավրովին. RT-ի ստեղծման 20-ամյա հոբելյանն է
Ինչն է շփոթեցրել Պուտինին և ապշեցրել Լավրովին. RT-ի ստեղծման 20-ամյա հոբելյանն է
Sputnik Արմենիա
Այսօր Russia Today միջազգային լրատվական հեռուստաալիքը դառնում է 20 տարեկան: Երկու տասնամյակ շարունակ այն խոսում է մի բանի մասին, որը հաճախ չի համապատասխանում... 17.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-17T14:53+0400
2025-10-17T14:53+0400
2025-10-17T14:59+0400
rt–ի հեռուստաալիքներ
վլադիմիր պուտին
սերգեյ լավրով
հեռուստատեսություն
հեռուստաալիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94739678_0:398:2934:2048_1920x0_80_0_0_dbf05028bef291706c0d2b4d8f331725.jpg
Երկու տասնամյակների ընթացքում RT-ն վերածվել է գլոբալ մեդիա հարթակի՝ տարբեր լեզուներով 8 ալիքներով, այդ թվում՝ անգլերեն, իսպաներեն, արաբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սերբերեն, ինչպես նաև 2 վավերագրական: RT-ն դիտումների ռեկորդներ է սահմանել YouTube-ում և սոցիալական ցանցերում, առաջատար է դարձել մի շարք երկրներում և շարունակում է ընդլայնել լսարանը նույնիսկ պատժամիջոցների պայմաններում:RT-ի նախագծերի հայտնի հաղորդավարներից և մասնակիցներից են Ջուլիան Ասանժը, Լարի Քինգը, Ռաֆայել Կորեան, Պատրիկ Լումումբան, Ռիկ Սանչեսը և Շաշի Թհարուրը: Նրանց հաղորդումները ունեն միլիոնավոր դիտումներ և ամրապնդում են հեռուստաալիքի միջազգային ներկայությունը։Հեռուստաալիքը դեպքերի վայրից ամեն օր լուսաբանում է համաշխարհային կարևոր իրադարձությունները և հատուկ ռազմական գործողությունները: Իր համարձակ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար RT-ի 45 աշխատակիցներ պարգևատրվել են Ռուսաստանի Դաշնության պետական պարգևներով, այդ թվում՝ Արիության շքանշաններով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է RT-ին 20-ամյակի կապակցությամբ. «Գիտեք, եթե անկեղծ ասենք, երբ Russia Today-ի ստեղծման գաղափարը ծագեց, ես չէի կարծում, որ այն նման թափ, որակ կստանա և այդպես կզարգանա։ Շնորհավորում եմ ձեզ այս կապակցությամբ: Ինչո՞ւ կասկածներ ունեի: Դե, քանի որ հեշտ չէ տեղավորվել համաշխարհային լրատվամիջոցների ներկայիս համակարգում: Եվ, անկեղծ եմ ասում, հանկարծ՝ ինձ համար անսպասելիորեն, Russia Today-ը գտավ ինչ-որ հատուկ տեղ, իր տեղը: Եվ ի զարմանս, մոլորակի միլիոնավոր մարդիկ ավելի ու ավելի են նայում, լսում, թե ինչ եք անում դուք, ձեր գործընկերները այս ալիքով: Մտածում եմ, երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս… Իսկ իրականում պատասխանը պարզ է: Քանի որ դուք, չնայած այն ճնշումներին, որոնք գործադրվում են Russia Today-ի լրագրողների նկատմամբ, բոլոր տեսակի արգելքներին, վարչական և ֆինանսական բնույթի սահմանափակումներին՝ ասում եք այն, ինչ մտածում եք։ Եվ դա շատ հաճախ չի համապատասխանում, այսպես կոչված, համաշխարհային տեղեկատվական մեյնսթրիմին»։Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ն անվանել է հեռուստատեսության ամենաճանաչելի նախագծերից մեկը՝ նշելով ալիքի ղեկավարության և աշխատակիցների հայրենասիրական դիրքորոշումը, որոնք շարունակում են կատարել իրենց պարտքը՝ անկախ սպառնալիքներից, վարկաբեկելու փորձերից, պատժամիջոցներից, արգելքներից և այլ խտրական քայլերից:«Անցած տարիների ընթացքում ձեր հեռուստաալիքը ձևավորել է իր ուրույն ավանդույթները և բարձր պրոֆեսիոնալ լրագրության օրինակ է ծառայում։ RT-ի թղթակիցները միշտ գտնվում են համաշխարհային իրադարձությունների կիզակետում, հաճախ՝ կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատում են մոլորակի թեժ կետերում: RT-ի ռեպորտաժների շնորհիվ ալիքի բազմամիլիոնանոց լսարանը հասանելիություն է ստանում Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին հավաստի տեղեկատվությանը: Ձեր արդյունավետ աշխատանքը հանգիստ չի տալիս արտերկրի այն ուժերին, որոնք կորցնում են հանրամատչելի տեղեկատվության ստեղծման և տարածման մենաշնորհը ու պատրաստ չեն համակերպվել դրա հետ», - ասել է նա իր ուղերձում։RT-ի թղթակիցներն աշխատում են ամենուր, որտեղ ընթանում են նշանակալի, մոլորակի կերպարը փոխող իրադարձություններ: Ներկայում ալիքի նյութերի նկատմամբ հետաքրքրության աճ կա ոչ միայն ԱՊՀ-ում, այլև Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում:RT-ի 20-ամյակը շնորհավորել են աշխարհի շատ առաջնորդներ և քաղաքական գործիչներԱհա ընդամենը մի քանի մեջբերում:Բոլիվիայի նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորա. «Մեր անկեղծ հիացմունքն ու երախտագիտությունն ենք հայտնում ողջ թիմին՝ նվիրվածության, անաչառության և ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման համար»:Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել. «Շատ ուրախ ենք, որ մեր երկրում հնարավորություն ունենք օրվա ցանկացած ժամի դիտել ձեր եթերը իսպաներենով»:Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո. «Երբ սկսեցինք համագործակցել, դրությունը շատ ավելի լավն էր, քան հիմա, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մինչև ձեր 21-ամյակը իրավիճակը կկարգավորվի և կդառնա նույնքան բարենպաստ, որքան մեր համագործակցության սկզբում էր»:Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոուն. «Երկար տարիներ Ռուսաստանի հեռուստատեսությունը ակնառու աշխատանք է տանում վիճահարույց բազմաթիվ հարցերի լուսաբանման բարձր մակարդակը պահպանելու ուղղությամբ»:Հեռուստաալիքի պատմության և Հիլարի Քլինթոնի հայտնի «գովեստի» մասինԱռաջին անգամ հեռուստաալիքը հեռարձակվել է 2005 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայի ստուդիայից։ Գործունեության ընթացքում RT-ն դարձել է աշխարհի ամենահայտնի միջազգային տեղեկատվական հեռուստաալիքներից մեկը։ Այն ճանաչում է ստացել International Emmy միջազգային ժյուրիի մրցանակի, ինչպես նաև մեր օրերի նշանավոր դեմքերի կողմից, որոնց թվում են Էմիր Կուստուրիցան, Ռոջեր Ուոթերսը և Օլիվեր Սթոունը:Տարիների ընթացքում RT-ն հաջողությամբ առաջ է անցել բոլոր միջազգային լրատվամիջոցներից համաշխարհային տեղեկատվական տարածքի համար պայքարում: Արդեն 2011-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, խոսելով RT-ի մասին, արել է հայտնի արտահայտությունը. «Մենք գտվում ենք տեղեկատվական պատերազմի պայմաններում և մենք պարտվում ենք այդ պատերազմը»։Դա զարմանալի չէ, քանի որ ըստ Nielsen-ի ուսումնասիրության, այդ տարի RT-ն դարձել էր ամենատարածված միջազգային տեղեկատվական հեռուստաալիքը ԱՄՆ հինգ խոշոր քաղաքներում:Միայն 2024 թվականի ընթացքում սոցիալական ցանցերում հեռուստաալիքի բոլոր նախագծերի տեսանյութերի դիտումների ընդհանուր թիվը հասել է 23,8 միլիարդի։ Բացի այդ, վճարովի հեռուստացանցերում RT ալիքների ընդհանուր լսարանը ամբողջ աշխարհում հասնում է 1 միլիարդ դիտողի նշագծին։ 2024 թվականին RT-ն անգլերեն լեզվով դիտումներով առաջ է անցել իր հիմնական մրցակիցներից՝ BBC-ից, CNN-ից և SkyNews-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94739678_0:0:2732:2048_1920x0_80_0_0_3052afa659f3132f2939283ba95fac1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
rt–ի հեռուստաալիքներ, վլադիմիր պուտին, սերգեյ լավրով, հեռուստատեսություն, հեռուստաալիք
rt–ի հեռուստաալիքներ, վլադիմիր պուտին, սերգեյ լավրով, հեռուստատեսություն, հեռուստաալիք
Ինչն է շփոթեցրել Պուտինին և ապշեցրել Լավրովին. RT-ի ստեղծման 20-ամյա հոբելյանն է
14:53 17.10.2025 (Թարմացված է: 14:59 17.10.2025) Այսօր Russia Today միջազգային լրատվական հեռուստաալիքը դառնում է 20 տարեկան: Երկու տասնամյակ շարունակ այն խոսում է մի բանի մասին, որը հաճախ չի համապատասխանում, այսպես կոչված, համաշխարհային տեղեկատվական մեյնսթրիմին։ Ով և ինչ է մտածում RT-ի մասին այսօր:
Երկու տասնամյակների ընթացքում RT-ն վերածվել է գլոբալ մեդիա հարթակի՝ տարբեր լեզուներով 8 ալիքներով, այդ թվում՝ անգլերեն, իսպաներեն, արաբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սերբերեն, ինչպես նաև 2 վավերագրական: RT-ն դիտումների ռեկորդներ է սահմանել YouTube-ում և սոցիալական ցանցերում, առաջատար է դարձել մի շարք երկրներում և շարունակում է ընդլայնել լսարանը նույնիսկ պատժամիջոցների պայմաններում:
RT-ի նախագծերի հայտնի հաղորդավարներից և մասնակիցներից են Ջուլիան Ասանժը, Լարի Քինգը, Ռաֆայել Կորեան, Պատրիկ Լումումբան, Ռիկ Սանչեսը և Շաշի Թհարուրը: Նրանց հաղորդումները ունեն միլիոնավոր դիտումներ և ամրապնդում են հեռուստաալիքի միջազգային ներկայությունը։
Հեռուստաալիքը դեպքերի վայրից ամեն օր լուսաբանում է համաշխարհային կարևոր իրադարձությունները և հատուկ ռազմական գործողությունները: Իր համարձակ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար RT-ի 45 աշխատակիցներ պարգևատրվել են Ռուսաստանի Դաշնության պետական պարգևներով, այդ թվում՝ Արիության շքանշաններով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է RT-ին 20-ամյակի կապակցությամբ. «Գիտեք, եթե անկեղծ ասենք, երբ Russia Today-ի ստեղծման գաղափարը ծագեց, ես չէի կարծում, որ այն նման թափ, որակ կստանա և այդպես կզարգանա։ Շնորհավորում եմ ձեզ այս կապակցությամբ: Ինչո՞ւ կասկածներ ունեի: Դե, քանի որ հեշտ չէ տեղավորվել համաշխարհային լրատվամիջոցների ներկայիս համակարգում: Եվ, անկեղծ եմ ասում, հանկարծ՝ ինձ համար անսպասելիորեն, Russia Today-ը գտավ ինչ-որ հատուկ տեղ, իր տեղը: Եվ ի զարմանս, մոլորակի միլիոնավոր մարդիկ ավելի ու ավելի են նայում, լսում, թե ինչ եք անում դուք, ձեր գործընկերները այս ալիքով: Մտածում եմ, երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս… Իսկ իրականում պատասխանը պարզ է: Քանի որ դուք, չնայած այն ճնշումներին, որոնք գործադրվում են Russia Today-ի լրագրողների նկատմամբ, բոլոր տեսակի արգելքներին, վարչական և ֆինանսական բնույթի սահմանափակումներին՝ ասում եք այն, ինչ մտածում եք։ Եվ դա շատ հաճախ չի համապատասխանում, այսպես կոչված, համաշխարհային տեղեկատվական մեյնսթրիմին»։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ն անվանել է հեռուստատեսության ամենաճանաչելի նախագծերից մեկը՝ նշելով ալիքի ղեկավարության և աշխատակիցների հայրենասիրական դիրքորոշումը, որոնք շարունակում են կատարել իրենց պարտքը՝ անկախ սպառնալիքներից, վարկաբեկելու փորձերից, պատժամիջոցներից, արգելքներից և այլ խտրական քայլերից:
«Անցած տարիների ընթացքում ձեր հեռուստաալիքը ձևավորել է իր ուրույն ավանդույթները և բարձր պրոֆեսիոնալ լրագրության օրինակ է ծառայում։ RT-ի թղթակիցները միշտ գտնվում են համաշխարհային իրադարձությունների կիզակետում, հաճախ՝ կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատում են մոլորակի թեժ կետերում: RT-ի ռեպորտաժների շնորհիվ ալիքի բազմամիլիոնանոց լսարանը հասանելիություն է ստանում Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին հավաստի տեղեկատվությանը: Ձեր արդյունավետ աշխատանքը հանգիստ չի տալիս արտերկրի այն ուժերին, որոնք կորցնում են հանրամատչելի տեղեկատվության ստեղծման և տարածման մենաշնորհը ու պատրաստ չեն համակերպվել դրա հետ», - ասել է նա իր ուղերձում։
RT-ի թղթակիցներն աշխատում են ամենուր, որտեղ ընթանում են նշանակալի, մոլորակի կերպարը փոխող իրադարձություններ: Ներկայում ալիքի նյութերի նկատմամբ հետաքրքրության աճ կա ոչ միայն ԱՊՀ-ում, այլև Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում:
RT-ի 20-ամյակը շնորհավորել են աշխարհի շատ առաջնորդներ և քաղաքական գործիչներ
Ահա ընդամենը մի քանի մեջբերում:
Բոլիվիայի նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորա. «Մեր անկեղծ հիացմունքն ու երախտագիտությունն ենք հայտնում ողջ թիմին՝ նվիրվածության, անաչառության և ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման համար»:
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել. «Շատ ուրախ ենք, որ մեր երկրում հնարավորություն ունենք օրվա ցանկացած ժամի դիտել ձեր եթերը իսպաներենով»:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո. «Երբ սկսեցինք համագործակցել, դրությունը շատ ավելի լավն էր, քան հիմա, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մինչև ձեր 21-ամյակը իրավիճակը կկարգավորվի և կդառնա նույնքան բարենպաստ, որքան մեր համագործակցության սկզբում էր»:
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոուն. «Երկար տարիներ Ռուսաստանի հեռուստատեսությունը ակնառու աշխատանք է տանում վիճահարույց բազմաթիվ հարցերի լուսաբանման բարձր մակարդակը պահպանելու ուղղությամբ»:
Հեռուստաալիքի պատմության և Հիլարի Քլինթոնի հայտնի «գովեստի» մասին
Առաջին անգամ հեռուստաալիքը հեռարձակվել է 2005 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայի ստուդիայից։ Գործունեության ընթացքում RT-ն դարձել է աշխարհի ամենահայտնի միջազգային տեղեկատվական հեռուստաալիքներից մեկը։ Այն ճանաչում է ստացել International Emmy միջազգային ժյուրիի մրցանակի, ինչպես նաև մեր օրերի նշանավոր դեմքերի կողմից, որոնց թվում են Էմիր Կուստուրիցան, Ռոջեր Ուոթերսը և Օլիվեր Սթոունը:
Տարիների ընթացքում RT-ն հաջողությամբ առաջ է անցել բոլոր միջազգային լրատվամիջոցներից համաշխարհային տեղեկատվական տարածքի համար պայքարում: Արդեն 2011-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, խոսելով RT-ի մասին, արել է հայտնի արտահայտությունը. «Մենք գտվում ենք տեղեկատվական պատերազմի պայմաններում և մենք պարտվում ենք այդ պատերազմը»։
Դա զարմանալի չէ, քանի որ ըստ Nielsen-ի ուսումնասիրության, այդ տարի RT-ն դարձել էր ամենատարածված միջազգային տեղեկատվական հեռուստաալիքը ԱՄՆ հինգ խոշոր քաղաքներում:
Միայն 2024 թվականի ընթացքում սոցիալական ցանցերում հեռուստաալիքի բոլոր նախագծերի տեսանյութերի դիտումների ընդհանուր թիվը հասել է 23,8 միլիարդի։ Բացի այդ, վճարովի հեռուստացանցերում RT ալիքների ընդհանուր լսարանը ամբողջ աշխարհում հասնում է 1 միլիարդ դիտողի նշագծին։ 2024 թվականին RT-ն անգլերեն լեզվով դիտումներով առաջ է անցել իր հիմնական մրցակիցներից՝ BBC-ից, CNN-ից և SkyNews-ից։