https://arm.sputniknews.ru/20251017/hajastani-ev-ghazakhstani-mijev-gvortsarkvel-e-nvor-multimvodal-transpvortajin-ertughi-94759086.html
Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկվել է նոր մուլտիմոդալ տրանսպորտային երթուղի
Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկվել է նոր մուլտիմոդալ տրանսպորտային երթուղի
Sputnik Արմենիա
Երթուղին կամրապնդի Հայաստանի լոգիստիկ կապերը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ 17.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-17T21:04+0400
2025-10-17T21:04+0400
2025-10-17T21:15+0400
հայաստան
ղազախստան
երթուղի
չինաստան
բեռնափոխադրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94759242_0:143:3268:1981_1920x0_80_0_0_98a2384aa4668053ebab10e62c309a79.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկվել է նոր մուլտիմոդալ տրանսպորտային երթուղի, որը Թուրքմենստանով և Իրանով երկրները միացնում է իրար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Աստանա» դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլաթ Սահմետովը։Նրա խոսքով՝ երթուղու ստեղծման գաղափարը ծնվել է ղազախա-հայկական գործարար համաժողովի ժամանակ, և մի քանի ընկերություններ հիմա արդեն հաջողությամբ օգտվում են նոր ուղղությունից:Երթուղին ունի երկու գործող ճյուղ՝ Չինաստան («Խորգոս»)-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան և Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան:Երկու երթուղին էլ, ըստ Սահմետովի, արդեն փորձարկվել են և ցուցադրել բարձր արդյունավետություն։ Նոր տարբերակով բեռնափոխադրումը տևում է 9-ից 20 օր, ինչը այն դարձնում է արագ այլընտրանք գոյություն ունեցող երթուղիներին, որոնց դեպքում առաքումը կարող է տևել մինչև 45 օր:«Մենք լոգիստիկ շրջագայություն ենք կազմակերպել բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների համար։ Նրանք անձամբգնահատել են երթուղու մասշտաբն ու ներուժը։ «Խորգոս»-ում հանդիպել ենք մաքսային, ժամանակավոր պահպանման պահեստների և միջնորդական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Մենք տեսել ենք, թե ինչ ծավալի ապրանք է առաջարկում Չինաստանը, և արդեն բանակցություններ են ընթանում մատակարարումների ընդլայնման շուրջ», - նշեց Սահմետովը։Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ (առցանց ռեժիմով) հայտարարել էր, որ Երևանը կողմ է Ղազախստանից Հայաստան մուլտիմոդալ բեռնատար տրանսպորտային երթուղու ստեղծմանը:
ղազախստան
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94759242_257:0:2988:2048_1920x0_80_0_0_4a1b14ad9da96f232ac9b8f1fe6e776a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղազախստան, երթուղի, չինաստան, բեռնափոխադրում
հայաստան, ղազախստան, երթուղի, չինաստան, բեռնափոխադրում
Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկվել է նոր մուլտիմոդալ տրանսպորտային երթուղի
21:04 17.10.2025 (Թարմացված է: 21:15 17.10.2025) Երթուղին կամրապնդի Հայաստանի լոգիստիկ կապերը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկվել է նոր մուլտիմոդալ տրանսպորտային երթուղի, որը Թուրքմենստանով և Իրանով երկրները միացնում է իրար: Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Աստանա» դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլաթ Սահմետովը։
Նրա խոսքով՝ երթուղու ստեղծման գաղափարը ծնվել է ղազախա-հայկական գործարար համաժողովի ժամանակ, և մի քանի ընկերություններ հիմա արդեն հաջողությամբ օգտվում են նոր ուղղությունից:
«Չինաստանից բեռները «Խորգոս» անցակետով հասնում են Ղազախստան, այնուհետև անցնում Թուրքմենստանով և Իրանով, իսկ հետո ուղևորվում են Հայաստան», - բացատրեց Սահմետովը:
Երթուղին ունի երկու գործող ճյուղ՝ Չինաստան («Խորգոս»)-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան և Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան:
Երկու երթուղին էլ, ըստ Սահմետովի, արդեն փորձարկվել են և ցուցադրել բարձր արդյունավետություն։ Նոր տարբերակով բեռնափոխադրումը տևում է 9-ից 20 օր, ինչը այն դարձնում է արագ այլընտրանք գոյություն ունեցող երթուղիներին, որոնց դեպքում առաքումը կարող է տևել մինչև 45 օր:
«Մենք լոգիստիկ շրջագայություն ենք կազմակերպել բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների համար։ Նրանք անձամբգնահատել են երթուղու մասշտաբն ու ներուժը։ «Խորգոս»-ում հանդիպել ենք մաքսային, ժամանակավոր պահպանման պահեստների և միջնորդական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Մենք տեսել ենք, թե ինչ ծավալի ապրանք է առաջարկում Չինաստանը, և արդեն բանակցություններ են ընթանում մատակարարումների ընդլայնման շուրջ», - նշեց Սահմետովը։
Նա ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առևտրի և գործարար շփումների զարգացման կարևորությունը: Սահմետովի խոսքով՝ նոր մուլտիմոդալ երթուղին ամրապնդում է Հայաստանի լոգիստիկ կապը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ լրացուցիչ հնարավորություններ բացելով արտահանման, տարանցման և եվրասիական տրանսպորտային տարածքին ինտեգրվելու համար:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ (առցանց ռեժիմով) հայտարարել էր, որ Երևանը կողմ է Ղազախստանից Հայաստան մուլտիմոդալ բեռնատար տրանսպորտային երթուղու ստեղծմանը: