00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտենք` որքան դժվար է քեզ համար, բայց դու կհաղթահարես. Պուտինը` Սիմոնյանին RT-ի 20-ամյակին

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՄարգարիտա Սիմոնյանն ու Վլադիմիր Պուտինը RT–ի 20–ամյակի միջոցառմանը
Մարգարիտա Սիմոնյանն ու Վլադիմիր Պուտինը RT–ի 20–ամյակի միջոցառմանը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2025
Մարգարիտա Սիմոնյանն ու Վլադիմիր Պուտինը RT–ի 20–ամյակի միջոցառմանը
Բաժանորդագրվել
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ RT-ն կարևոր հարթակ է դարձել ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործում՝ նպաստելով մշակութային և քաղաքակրթական բազմազանության պահպանմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, ինչպես նաև հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներին շնորհավորել է RT–ի հիմնադրման 20-ամյակի առթիվ: Հանդիսավոր միջոցառումը կայացել է Մոսկվայի Մեծ թատրոնում։
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել RT-ի անձնակազմին բարձր պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական նվիրվածության և գլոբալ տեղեկատվական տարածքում ճշմարտությունը համարձակորեն և համառորեն պաշտպանելու ունակության համար: Նա նշել է, որ երկու տասնամյակի ընթացքում հեռուստաալիքը գաղափարից դարձել է միջազգային մեդիաբրենդ, որը հայտնի է ամբողջ աշխարհում։
«RT-ի լրագրողները, օպերատորները, մյուս նախագծերի գործընկերները միշտ իրադարձությունների էպիկենտրոնում են, միշտ առաջնագծում՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Անվախությունն ու ճշմարտությանը նվիրվածությունը հեռուստաալիքի աշխատակիցների գլխավոր հատկանիշներն են»,-ասել է Պուտինը։
Նախագահն ընդգծել է, որ RT-ն հանդիսատեսին կարծիք չի պարտադրում, այլ համաշխարհային իրադարձություններին նայելու այլընտրանքային և ճշմարտացի տեսակետ է առաջարկում՝ միաժամանակ պաշտպանելով հանդիսատեսի ընտրության իրավունքը: RT-ի գործունեությանը արևմտյան երկրների արձագանքը նա անվանել է «պարզունակ»՝ նշելով, որ արգելքներն ու արգելափակումները միայն հաստատել են ալիքի ազդեցությունը միջազգային մեդիատարածքում:
Պուտինի խոսքով՝ RT-ն դարձել է ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման կարևոր հարթակ՝ նպաստելով մշակութային և քաղաքակրթական բազմազանության պահպանմանը:
«Դժվար է գերագնահատել RT-ի ներդրումը ավելի արդար, կայուն, բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման ընդհանուր պայքարում»,-նշել է նախագահը:
Նա հավելել է, որ հեռուստաալիքը հաջողությամբ արձագանքում է ժամանակի մարտահրավերներին՝ հարմարվելով նոր տեխնոլոգիաներին և տեղեկատվության մատուցման ձևաչափերին:
«Աշխարհը սրընթաց փոխվում է, տեխնոլոգիաները փոխակերպում են լրագրությունը, սոցիալական ցանցերը նոր ռիթմեր են սահմանում։ Դուք հաջողությամբ պատասխանում եք այդ մարտահրավերներին, մնում եք համարձակ, բաց և ստեղծագործ»,-ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը առանձին դիմել է Մարգարիտա Սիմոնյանին՝ վստահություն հայտնելով, որ նա կհաղթահարի բոլոր դժվարությունները, որոնց բախվում է վերջին շրջանում:
«Թանկագին Մարգարիտա, մենք բոլորս գիտենք, և հատկապես այստեղ, այս կոլեկտիվում գիտեն, թե հիմա որքան բարդ է ձեզ համար և ձեր կյանքում, ձեր ընտանիքի կյանքում որքան բարդ ժամանակաշրջան եք դուք հիմա անցնում։ Բայց աշխատավայրում դուք միշտ արիություն և տոկունություն եք ցուցաբերում։ Վստահ եմ, որ այս անգամ էլ կհաղթահարես»,-ասել է Պուտինը։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նախագահին աջակցության համար և կարճ պատասխանել է. «Խոստանում եմ»։
Պուտինը նաև նշել է, որ հիմնականում RT-ի շնորհիվ են ամբողջ աշխարհում իմացել, որ Ռուսաստանը մնում է ավանդական արժեքների հենարանը և պաշտպանում է դրանք:
RT հեռուստաալիքը ռուսական միջազգային տեղեկատվական ընկերություն է, որը շուրջօրյա հեռարձակում է իրականացնում ութ լեզուներով՝ անգլերեն, իսպաներեն, արաբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սերբերեն, ինչպես նաև երկու վավերագրական ալիքների ձևաչափով։ Գլխավոր խմբագիրն է Մարգարիտա Սիմոնյանը, գլխավոր տնօրենը՝ Ալեքսեյ Նիկոլովը:
RT-ն սկսել է հեռարձակվել 2005 թվականի դեկտեմբերի 10-ին՝ անգլերեն լեզվով։ Հաջորդ տարիներին հայտնվեցին արաբերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և սերբերեն ալիքները։ 2025 թվականին նախատեսվում է գործարկել RT India-ն՝ Դելիից։
Հեռուստաալիքը ներկայացված է Լատինական Ամերիկայի տասը երկրների եթերում, լսարանը կազմում է մոտ մեկ միլիարդ հեռուստադիտող։ RT-ի տվյալներով՝ սոցցանցերում մեդիախմբի նախագծերի տեսանյութերի դիտումների ընդհանուր թիվը 2024 թվականին գերազանցել է 23,8 միլիարդը, իսկ 2025 թվականի հունիսին ռեկորդ է սահմանվել՝ մեկ ամսվա ընթացքում 1 միլիարդ դիտում։
Լրահոս
0