00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Հովակիմյանը ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ է նշանակվել նաև ԵՄ-ում

© Photo : European Union in Armenia Հայաստտանի և ԵՄ–ի դրոոշները
Հայաստտանի և ԵՄ–ի դրոոշները - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2025
Բաժանորդագրվել
Կցորդն իրականացնելու է միջազգային կազմակերպության, ինչպես նաև անդամ պետությունների միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և համակարգման աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ է նշանակել Վարդան Հովակիմյանին։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում՝ «վարչապետի որոշումներ» բաժնում։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանին համատեղության կարգով նշանակել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ՝ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը (նստավայրը՝ քաղ. Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ:
Նշենք, որ այս տարվա մարտին կառավարությունը որոշում ընդունեց ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ ունենալու մասին։ Համաձայն հիմնավորման՝ կցորդն իրականացնելու է միջազգային կազմակերպության, ինչպես նաև անդամ պետությունների միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, ամրապնդելու է փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև ներկայացնելու է համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանը և Միացյալ Թագավորությունը պաշտպանության հարցերով կցորդներ կնշանակեն 2 երկրներում
Լրահոս
0