00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները հանդես են եկել կոչով

© Sputnik / Aram NersesyanԱրագածոտնի թեմի առաջնորդարան
Արագածոտնի թեմի առաջնորդարան - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2025
Բաժանորդագրվել
Թեմակալ առաջնորդները աջակցություն են հայտնել կաթողիկոսին և մտահոգություն հայտնել հոգևորականների ձերբակալությունների կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը և մտահոգություն հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող վերջին ձերբակալությունների կապակցությամբ։ Հայտարարությանը միացել են Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը և Կանադահայ թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
«Ձերբակալված հոգևորականները ճանաչված են իրենց նվիրումով, խոնարհությամբ և ժողովրդին ու Ավետարանին ծառայությամբ։ Նման վերաբերմունքը վտանգի տակ է դնում մեր ազգի բարոյական և հոգևոր հիմքերը, խաթարում է եկեղեցու սրբազան դերը մեր ազգային կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։
Նրանք ՀՀ իշխանություններին հորդորել են ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ կատարում, հարգել Հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։
Թեմակալ առաջնորդները շեշտել են, որ այս դժվարին պահին միասնաբար կանգնում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին՝ թե՛ Հայաստանում, թե սփյուռքում։
Հոգևորականները հրավիրել են միասնական աղոթքի՝ իմաստնության, խաղաղության, հայրենիքում վստահության և միաբանության վերականգնման համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Այս պահին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արագածոտնի թեմի առաջնորդի, առաջնորդարանի դիվանապետ, Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի և առաջնորդարանի հաշվապահի կալանքի միջնորդությունները։
Լրահոս
0