https://arm.sputniknews.ru/20251016/galiq-yntrutjunnerum-hhk-i-het-miavvorvely-havanakan-che-levvon-qvocharjan-94711732.html
Գալիք ընտրություններում ՀՀԿ-ի հետ միավորվելը հավանական չէ․ Լևոն Քոչարյան
Գալիք ընտրություններում ՀՀԿ-ի հետ միավորվելը հավանական չէ․ Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
Ինչ ձևաչափով են առաջիկա ընտրություններին մասնակցելու՝ առաջիկա ամիսներին կհայտնեն, առայժմ վերջնական որոշում չկա։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T17:20+0400
2025-10-16T17:20+0400
2025-10-16T17:20+0400
լևոն քոչարյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94712096_0:0:1273:716_1920x0_80_0_0_be1a413873f7060a6889de0c59180f9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Խորհրդարանական գալիք ընտրություններում «Հայաստան» դաշինքը չի միավորվի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հավանակա՞ն է համարում ՀՀԿ-ի հետ միավորվելը։«Ո՛չ։ Դրա իմաստն ու նպատակը չկա»,- ասաց նա։Հավելեց՝ թեպետ նպատակը մեկն է՝ հեռացնել գործող իշխանություններին, բայց դա չի նշանակում, թե բոլորը պետք է միավորվեն մեկ միասնական նախընտրական ցուցակում։Քոչարյանը նշեց, որ լավ է վերաբերում գալիք ընտրություններում բոլոր այն ուժերի մասնակցությանը, որոնք իսկապես պայքարում են այս իշխանությունների դեմ, ու կա այն համոզմունքը, որ դրանք որևէ կերպ չեն միանալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։«Քանի որ գլխավոր նպատակն այս իշխանությունների չվերընտրվելն է, կարծում եմ՝ հնարավոր է՝ այստեղ ճիշտ լուծումներ գտնել և իրար չխանգարել»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի առաջնորդած «Նոր ձևով» շարժմանը։Ինչ ձևաչափով են իրենք մասնակցելու ընտրություններին՝ Լևոն Քոչարյանը նշեց՝ առաջիկա ամիսներին կհայտնեն, առայժմ վերջնական որոշում չկա։Լևոն Քոչարյանը նաև շեշտեց, որ գործող իշխանությունները հետևողականորեն տանում են հայկականության ոչնչացման, որի առանցքը եկեղեցին է։ Նրա խոսքով՝ իրենց այս տարիների պայքարի նպատակն է այս ճշմարտությունը հասցնել հանրության այն հատվածին, որը շարունակում է դեռ ինչ-որ հույս կապել գործող իշխանությունների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Գալիք ընտրություններում ՀՀԿ-ի հետ միավորվելը հավանական չէ․ Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
Գալիք ընտրություններում ՀՀԿ-ի հետ միավորվելը հավանական չէ․ Լևոն Քոչարյան
2025-10-16T17:20+0400
true
PT1M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94712096_0:0:955:716_1920x0_80_0_0_4d967053a47df415462ff2b077934b8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք, видео
լևոն քոչարյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք, видео
Գալիք ընտրություններում ՀՀԿ-ի հետ միավորվելը հավանական չէ․ Լևոն Քոչարյան
Ինչ ձևաչափով են առաջիկա ընտրություններին մասնակցելու՝ առաջիկա ամիսներին կհայտնեն, առայժմ վերջնական որոշում չկա։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Խորհրդարանական գալիք ընտրություններում «Հայաստան» դաշինքը չի միավորվի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հավանակա՞ն է համարում ՀՀԿ-ի հետ միավորվելը։
«Ո՛չ։ Դրա իմաստն ու նպատակը չկա»,- ասաց նա։
Հավելեց՝ թեպետ նպատակը մեկն է՝ հեռացնել գործող իշխանություններին, բայց դա չի նշանակում, թե բոլորը պետք է միավորվեն մեկ միասնական նախընտրական ցուցակում։
«Միավորվել պետք է, մեծ բլոկներ է պետք կազմել, ավելի փոքր, քիչ վարկանիշ ունեցող կուսակցությունները համար սխալ կլինի առանձին մասնակցելը, ավելի ճիշտ կլինի միավորվելը»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ լավ է վերաբերում գալիք ընտրություններում բոլոր այն ուժերի մասնակցությանը, որոնք իսկապես պայքարում են այս իշխանությունների դեմ, ու կա այն համոզմունքը, որ դրանք որևէ կերպ չեն միանալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Քանի որ գլխավոր նպատակն այս իշխանությունների չվերընտրվելն է, կարծում եմ՝ հնարավոր է՝ այստեղ ճիշտ լուծումներ գտնել և իրար չխանգարել»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի առաջնորդած «Նոր ձևով» շարժմանը։
Ինչ ձևաչափով են իրենք մասնակցելու ընտրություններին՝ Լևոն Քոչարյանը նշեց՝ առաջիկա ամիսներին կհայտնեն, առայժմ վերջնական որոշում չկա։
Լևոն Քոչարյանը նաև շեշտեց, որ գործող իշխանությունները հետևողականորեն տանում են հայկականության ոչնչացման, որի առանցքը եկեղեցին է։ Նրա խոսքով՝ իրենց այս տարիների պայքարի նպատակն է այս ճշմարտությունը հասցնել հանրության այն հատվածին, որը շարունակում է դեռ ինչ-որ հույս կապել գործող իշխանությունների հետ։