https://arm.sputniknews.ru/20251016/datakhazutjuny-stacel-e-rvomanvos-petrvosjani-dimumy-ev-yntacq-tvel-94716864.html
Դատախազությունը ստացել է Ռոմանոս Պետրոսյանի դիմումը և ընթացք տվել
Դատախազությունը ստացել է Ռոմանոս Պետրոսյանի դիմումը և ընթացք տվել
Sputnik Արմենիա
Ռոմանոս Պետրոսյանի հաղորդումը էլեկտրաէներգիայի քանակի ավելի քան 1 մլն կՎտ.ժ թերգրանցումների հետ է կապված։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T18:43+0400
2025-10-16T18:43+0400
2025-10-16T18:44+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ռոմանոս պետրոսյան
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93680248_0:0:1600:901_1920x0_80_0_0_7f362e5ba479037a706b0fbbedd73259.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հաղորդումը։ Այս մասին Spitnik Արմենիային հայտնեցին Գլխավոր դատախազությունից։«Դատախազությունը ստացել է և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել հաղորդմանը»,– նշեցին իրավապահ կառույցից։«Թերգրանցումների փաստերն առնչվում են շուրջ 769 սպառողների` ֆիզիկական և իրավաբանական, որոնց ՀԷՑ-ն արդեն իսկ ս/թ. մայիսի 1-ի դրությամբ վճարել է բաշխիչ ցանց հետ մղած էլեկտրաէներգիայի դրական փոխհոսքերի մնացորդը` որպես հատուցում տարեկան նվազագույն մոտ 13,17 ՀՀ դրամ գնով։ Սակայն այս պարագայում, քանի որ գործնականում հնարավոր չէ պարզել, թե թերգրանցված քանակներն ինչ ժամանակամիջոցում են արտադրվել և հետ մղվել բաշխիչ ցանց (մինչև մայիսի 1-ը, թե՞ դրանից հետո), ուստի ձևավորված 817,181 կՎտ.ժամ կուտակումը հետագայում վերոնշյալ սպառողների կողմից մարելու դեպքում ՀԷՑ-ն անխուսափելիորեն կրելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ»,– գրել է Պետրոսյանը։Եթե ավելի պարզ ասենք, ապա ՀԷՑ-ի մեկ մասնաճյուղում բացահայտվել է ավելի քան 817 հազար կՎտ/ժամ արևային կայանների մատակարարած էներգիայի թերգրանցում։ Իսկ ՀԷՑ–ը վնաս կկրկի, քանի որ, եթե այդ թերգրանցումը համարվի կուտակված կրեդիտ, ՀԷՑ-ը ստիպված կլինի այն փոխհատուցել ավելի բարձր՝ մանրածախ գնով , չնայած նախկինում հնարավոր էր փոխհատուցել ավելի ցածր գնով։ ՀԷՑ կառավարիչը դիմել է իրավապահներին։ՀԷՑ–ի 5 աշխատակցի ազատել են աշխատանքից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93680248_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9bdb464186e4822d0c72a911520e86a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան, հհ դատախազություն
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան, հհ դատախազություն
Դատախազությունը ստացել է Ռոմանոս Պետրոսյանի դիմումը և ընթացք տվել
18:43 16.10.2025 (Թարմացված է: 18:44 16.10.2025) Ռոմանոս Պետրոսյանի հաղորդումը էլեկտրաէներգիայի քանակի ավելի քան 1 մլն կՎտ.ժ թերգրանցումների հետ է կապված։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հաղորդումը։ Այս մասին Spitnik Արմենիային հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
«Դատախազությունը ստացել է և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել հաղորդմանը»,– նշեցին իրավապահ կառույցից։
Ռոմանոս Պետրոսյանի հաղորդումը էլենտրաէներգիայի քանակի ավելի քան 1 մլն կՎտ.ժ թերգրանցումների հետ է կապված։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը
ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլեկտրական ցանցում հայտնաբերվել է ավելի քան 817 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի թերգրանցում, որը ինքնավար արտադրողները (արևային կայաններ) մատակարարել են ցանցին։
«Թերգրանցումների փաստերն առնչվում են շուրջ 769 սպառողների` ֆիզիկական և իրավաբանական, որոնց ՀԷՑ-ն արդեն իսկ ս/թ. մայիսի 1-ի դրությամբ վճարել է բաշխիչ ցանց հետ մղած էլեկտրաէներգիայի դրական փոխհոսքերի մնացորդը` որպես հատուցում տարեկան նվազագույն մոտ 13,17 ՀՀ դրամ գնով։ Սակայն այս պարագայում, քանի որ գործնականում հնարավոր չէ պարզել, թե թերգրանցված քանակներն ինչ ժամանակամիջոցում են արտադրվել և հետ մղվել բաշխիչ ցանց (մինչև մայիսի 1-ը, թե՞ դրանից հետո), ուստի ձևավորված 817,181 կՎտ.ժամ կուտակումը հետագայում վերոնշյալ սպառողների կողմից մարելու դեպքում ՀԷՑ-ն անխուսափելիորեն կրելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ»,– գրել է Պետրոսյանը։
Եթե ավելի պարզ ասենք, ապա ՀԷՑ-ի մեկ մասնաճյուղում բացահայտվել է ավելի քան 817 հազար կՎտ/ժամ արևային կայանների մատակարարած էներգիայի թերգրանցում։ Իսկ ՀԷՑ–ը վնաս կկրկի, քանի որ, եթե այդ թերգրանցումը համարվի կուտակված կրեդիտ, ՀԷՑ-ը ստիպված կլինի այն փոխհատուցել ավելի բարձր՝ մանրածախ գնով , չնայած նախկինում հնարավոր էր փոխհատուցել ավելի ցածր գնով։ ՀԷՑ կառավարիչը դիմել է իրավապահներին։