https://arm.sputniknews.ru/20251016/bagrat-srbazani-ev-17-hamakirneri-gvortsvov-datakan-nisty-drnpak-e-sharunakvum-94710556.html
Բագրատ սրբազանի և 17 համակիրների գործով դատական նիստը դռնփակ է շարունակվում
Բագրատ սրբազանի և 17 համակիրների գործով դատական նիստը դռնփակ է շարունակվում
Sputnik Արմենիա
Տիգրան Գալստյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում է, նրան չեն ներկայացրել դատարան։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T16:47+0400
2025-10-16T16:47+0400
2025-10-16T17:33+0400
հայաստան
բագրատ սրբազան
դատ
նիստ
արամ վարդևանյան
արթուր սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94179495_0:84:1600:984_1920x0_80_0_0_7e1e0ec8a6d701959207187c927c4790.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և շարժման 17 համակիրների դատական նիստը դռնփակ է շարունակվում։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ հրատապ միջնորդություն պետք է ներկայացնի, որի ներկայացումն ու քննությունը պետք է իրականացվեն դռնփակ կարգով։Հանրային մեղադրողները սկզբում առարկեցին՝ պնդելով, որ նիստը պետք է հետաձգվի, քանի որ մեղադրյալներից մեկը չի ներկայացել։ Մինչ այդ մեղադրյալներից Տիգրան Գալստյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի մասնակցում դատական նիստին։ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ հոկտեմբերի 13-ին Տիգրան Գալստյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հիմա շարունակում է մնալ բուժհաստատությունում։Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքը վերացվել էՊաշտպան Ռուբեն Մելիքյանը չցանկացավ հայտնել` ինչ ախտորոշմամբ է տեղափոխվել ԲԿ։ Փաստաբանն ընդգծեց՝ իր պաշտպանյալի բուժումը շարունակվում է, սակայն նրա առողջական վիճակն այնպիսին չէր, որ չկարողանար մասնակցել դատավարությանը, պարզապես պատշաճ ուղեկցում չի ապահովվել նրա համար։«Իմ պաշտպանյալը ցանկություն ուներ գալու, սակայն չի ապահովվել նրա ներկայությունը դատական նիստերի դահլիճում»,- ասաց Մելիքյանը։Պաշտպանները չառարկեցին, որ նիստը շարունակվի դռնփակ ռեժիմով և Տիգրան Գալստյանի բացակայությամբ, Արամ Վարդևանյանն էլ դիմեց հանրային մեղադրողներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ միջնորդության քննությունն անհետաձգելի է։Հանրային մեղադրողները համաձայնեցին, որ միջնորդությունը քննվի դռնփակ կարգով։ Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը խնդրեց, որ դահլիճից դուրս գան լրագրողներն ու քաղաքացիները, կարգադրիչներն ապահովեն դռնփակությունը։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94179495_89:0:1512:1067_1920x0_80_0_0_28f680e9a489232eda7ecff5f7134d03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, դատ, նիստ, արամ վարդևանյան, արթուր սարգսյան
հայաստան, բագրատ սրբազան, դատ, նիստ, արամ վարդևանյան, արթուր սարգսյան
Բագրատ սրբազանի և 17 համակիրների գործով դատական նիստը դռնփակ է շարունակվում
16:47 16.10.2025 (Թարմացված է: 17:33 16.10.2025) Տիգրան Գալստյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում է, նրան չեն ներկայացրել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և շարժման 17 համակիրների դատական նիստը դռնփակ է շարունակվում։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ հրատապ միջնորդություն պետք է ներկայացնի, որի ներկայացումն ու քննությունը պետք է իրականացվեն դռնփակ կարգով։
Հանրային մեղադրողները սկզբում առարկեցին՝ պնդելով, որ նիստը պետք է հետաձգվի, քանի որ մեղադրյալներից մեկը չի ներկայացել։ Մինչ այդ մեղադրյալներից Տիգրան Գալստյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի մասնակցում դատական նիստին։ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ հոկտեմբերի 13-ին Տիգրան Գալստյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հիմա շարունակում է մնալ բուժհաստատությունում։
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը չցանկացավ հայտնել` ինչ ախտորոշմամբ է տեղափոխվել ԲԿ։ Փաստաբանն ընդգծեց՝ իր պաշտպանյալի բուժումը շարունակվում է, սակայն նրա առողջական վիճակն այնպիսին չէր, որ չկարողանար մասնակցել դատավարությանը, պարզապես պատշաճ ուղեկցում չի ապահովվել նրա համար։
«Իմ պաշտպանյալը ցանկություն ուներ գալու, սակայն չի ապահովվել նրա ներկայությունը դատական նիստերի դահլիճում»,- ասաց Մելիքյանը։
Պաշտպանները չառարկեցին, որ նիստը շարունակվի դռնփակ ռեժիմով և Տիգրան Գալստյանի բացակայությամբ, Արամ Վարդևանյանն էլ դիմեց հանրային մեղադրողներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ միջնորդության քննությունն անհետաձգելի է։
«Թեև դա կարող է շատ միամիտ թվալ, բայց ես հույս ունեմ` դատախազությունն իր դիրքորոշումը կփոխի։ Պատահականորեն չեմ նշում՝ ասելով, որ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ այնպիսի հանգամանքով պայմանավորված, որը ո՛չ դատարանին, ո՛չ հանրային մեղադրողներին, ո՛չ էլ նույնիսկ դատավարության մասնակից իմ գործընկերներին հայտնի չի եղել, իսկ պաշտպանյալիս էլ հայտնի է եղել ամբողջ մանրամասներով հենց նիստի ընթացքում»,- հայտարարեց Վարդևանյանը։
Հանրային մեղադրողները համաձայնեցին, որ միջնորդությունը քննվի դռնփակ կարգով։ Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը խնդրեց, որ դահլիճից դուրս գան լրագրողներն ու քաղաքացիները, կարգադրիչներն ապահովեն դռնփակությունը։
Հիշեցնենք` ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։