00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գևորգ Պապոյան
Այսօր պատմական օր է. Գևորգ Պապոյան
09:04
2 ր
Հրանտ Միքայելյան
Նոր շրջափակումների ռիսկերը չեն բացառվում. Հրանտ Միքայելյան
09:07
9 ր
Էդգար Աղաբեկյան
Հայաստանյան գնաճի հիմնական պատճառը համաշխարհային գներն են . Էդգար Աղաբեկյան
09:17
5 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ստեփան Դանիելյան
եթե բռնատիրական մեքենան սկսում է աշխատել , այդ մեքենան կանգնեցնել հնարավոր չէ․ Ստեփան Դանիելյան
18:04
1 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Տեր Փառեն քահանա Առաքելյան
Փորձությունը մի օր պիտի ավարտվի. Տեր Փառեն քահանա Առաքելյան
19:04
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի ավտոտնակները կհաշվառվեն. ՀՀ կառավարությունը նոր նախագիծ է մշակել

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այս բնագավառում կան բավականին անիմաստ ընթացակարգեր ու կանոնակարգեր, որոնց հետևանքով տուժում են բոլորը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով կլուծվի այն ավտոտնակների հարցը, որոնք մինչև 2005 թվականը չեն հաշվառվել և օրենքով համարվում են ապօրինի։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը` անդրադառնալով թեմայի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
«Մարդն ունի ավտոտնակ, որը ժամանակին գրանցվել է Կադաստրի կոմիտեում, և հողն էլ ունի. վարձակալել է, որի ժամկետը մինչև 5 տարի է։ Ամեն անգամ այս ժամկետը լրանալուց հետո քաղաքացին պետք է գնա ու նույն ընթացակարգերով անցնելով` վարձակալության պայմանագիր կնքի, նույն նոտարով հաստատի, որոշակի ծախսեր անի, նորից գա, գրանցի այդ պայմանագիրը Կադաստրում, որպեսզի կարողանա օրինական տիրապետել այդ գույքը։ Մարդիկ նույնիսկ վաճառում են ավտոտնակը` փաստացի առանց լիարժեք փաստաթղթերի։ Արդյունքում նոր ձեռք բերողն էլ է խնդիրների մեջ հայտնվում։ Կարծում եմ` այստեղ համապարփակ լուծումների անհրաժեշտություն կա»,– նշեց Ավետիսյանը։
Ի պատասխան ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը նշեց, որ պետք է տարանջատել մինչև 2005 թվականը կատարված իրավունքի պետական գրանցումը և 2005 թվականից հետո առկա իրավիճակը։
Նա տեղեկացրեց, որ մինչև 2005 թվականն ինքնակամ կառուցված ավտոտնակներն օրինականացվել են, պետական գրանցում են ստացել Կադաստրի կոմիտեում` առանց հողի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչն այսօր օրենսդրությունը որոշակիորեն բացառում է։
Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել
Թովմասյանի խոսքով` այստեղ շատ կարևոր է Երևանի գլխավոր հատակագծի առկայությունը, որով էլ կորոշվի ապօրինի կառուցված այդ շինությունների ճակատագիրը։
«Ինքնակամ շինությունների հաշվառման և կարգավորման առնչությամբ նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք կազմել և շուտով ուղարկելու ենք ԱԺ` քննարկման։ Այս պարագայում չի նշանակում, որ բոլոր ավոտտնակները կօրինականացվեն. դա կորոշի համայնքապետարանը»,– տեղեկացրեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահը։
Նա հատուկ ընդգծեց` եթե շինության սեփականաշնորհման ժամանակ քաղաքացին ունեցել է վարձակալած հող և հետո համայնքն ու քաղաքացին համատեղ չեն դիմել այդ վարձակալությունը դադարեցնելու համար, ապա օրենքի տրամաբանության մեջ դա նշանակում է, որ վարձակալությունը երկարաձգված է անժամկետ։
Թովմասյանը միաժամանակ նշեց` նորմալ է, որ մարդիկ հիմա իրենց չգրանցված ավտոտնակի համար հարկ են վճարում` առանց իրավունքի գրանցման, քանի որ այս վերջին հարցը կկարգավորվի նոր նախագծով։
Արաբկիրում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները
Լրահոս
0