00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել սրբազանի իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2025
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Վերաքննիչ դատարանն արձանագրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Միքայել սրբազանի շահերը ներկայացնելու փուլում հանդիպել է քրեակատարողական հիմնարկներում տարածված մի արատավոր պրակտիկայի:
«ՔԿՀ աշխատակիցները զննում են (գրաքննում են) փաստաբանների կողմից իրենց կալանավորված վստահորդներին փոխանցված փաստաթղթերը: Ընդ որում, եթե փոխանցված նյութը, ըստ ՔԿՀ աշխատակիցների, քրեական գործի հետ ուղիղ չի առնչվում, ապա վերցնում են կալանավորված անձի ձեռքից: Այս հարցը բարձրացրել եմ, երբ տեղեկացել եմ, որ Միքայել սրբազանին տրամադրած նյութերս ուսումնասիրվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից»,- գրել է Զոհրաբյանը։
Պաշտպանի ներկայացրած բողոքը մակագրվել է առաջին ատյանի դատարանի դատավոր դատավոր Մասիս Մելքոնյանին (Միքայել սրբազանի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել- խմբ․): Մելքոնյանը մերժել է բողոքը, որից հետո Զոհրաբյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը բավարարել է ներկայացրած բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը և հաստատելով Միքայել սրբազանի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը:
«…Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և աշխատակիցներն իրավասու չեն եղել զննելու միջոցով ծանոթանալ փաստաբան Ա.Զոհրաբյանի կողմից իր վստահորդ Միքայել (Գևորգ) Աջապահյանին փոխանցած փաստաթղթերի բովանդակությանը, հետևապես քննարկվող դեպքում թույլ է տրվել կալանավորված անձ Միքայել (Գևորգ) Աջապահյանի՝ Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված պաշտպանության իրավունքի խախտում»,- նշված է դատարանի որոշման մեջ։
Զոհրաբյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետին միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորված է հունիսի 28–ից։
Լրահոս
0