https://arm.sputniknews.ru/20251014/eahk-gvortsvogh-nakhagah-chpataskhanec-arcakhahajeri-veradardzi-masin-harcin-94603553.html
ԵԱՀԿ գործող նախագահը չպատասխանեց արցախահայերի վերադարձի մասին հարցին
ԵԱՀԿ գործող նախագահը չպատասխանեց արցախահայերի վերադարձի մասին հարցին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը վերահաստատեց` տեղահանված քաղաքացիները պետք է կարողանան ինտեգրվել ու իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել ՀՀ-ում։ 14.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-14T13:28+0400
2025-10-14T13:28+0400
2025-10-14T15:13+0400
հայաստան
եահկ մինսկի խումբ
արցախ
արցախցի
էլինա վալտոնեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94596858_0:84:1600:984_1920x0_80_0_0_4b2677df52d129efe2f4b34799b8e859.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը չպատասխանեց արցախահայերի վերադարձի ու նրանց միջազգային իրավունքների հետ կապված հարցերին։ Նա ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ համապատասխան հարցին այլ պատասխան տվեց։Միրզոյանը համաձայնեց գործընկերոջ հետ։«Մենք լրջագույն ջանքեր ենք գործադրում, որ մեր տեղահանված քաղաքացիները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել ու իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել ՀՀ-ում»,– հավելեց նա։Մինչ այդ էլ ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը։«Լուծարումը կլինի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնված համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կկարողանան արժեք ավելացնել։ Կարևոր է խաղաղության այս գործընթացն ամրապնդել ու շարունակական բնույթ տալ խոստումնալից քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են՝ ստորագրելով համաձայնագիրը ու կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունն այս տարածաշրջանում լինի կայուն»,- ասաց Վալտոնենը։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր են ճանաչվում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։ ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94596858_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f97f4eee6d61b3e8a964781c2204553a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եահկ մինսկի խումբ, արցախ, արցախցի, էլինա վալտոնեն
հայաստան, եահկ մինսկի խումբ, արցախ, արցախցի, էլինա վալտոնեն
ԵԱՀԿ գործող նախագահը չպատասխանեց արցախահայերի վերադարձի մասին հարցին
13:28 14.10.2025 (Թարմացված է: 15:13 14.10.2025) Արարատ Միրզոյանը վերահաստատեց` տեղահանված քաղաքացիները պետք է կարողանան ինտեգրվել ու իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել ՀՀ-ում։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը չպատասխանեց արցախահայերի վերադարձի ու նրանց միջազգային իրավունքների հետ կապված հարցերին։ Նա ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ համապատասխան հարցին այլ պատասխան տվեց։
«Մենք խորքային քննարկում ունեցանք նախարարի հետ, և ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու, սատարելու խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանում և տարածաշրջանում։ ԵԱՀԿ-ի հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաև Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդես գալ՝ տնտեսական բաղադրիչում կլինի, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի ուղղությամբ»,- ասաց Վալտոնենը։
Միրզոյանը համաձայնեց գործընկերոջ հետ։
«Մենք լրջագույն ջանքեր ենք գործադրում, որ մեր տեղահանված քաղաքացիները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել ու իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել ՀՀ-ում»,– հավելեց նա։
Մինչ այդ էլ ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը։
«Լուծարումը կլինի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնված համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կկարողանան արժեք ավելացնել։ Կարևոր է խաղաղության այս գործընթացն ամրապնդել ու շարունակական բնույթ տալ խոստումնալից քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են՝ ստորագրելով համաձայնագիրը ու կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունն այս տարածաշրջանում լինի կայուն»,- ասաց Վալտոնենը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը
սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր են ճանաչվում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։ ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։