https://arm.sputniknews.ru/20251014/ab-ognakanner-ev-gerhavelvatsner-finansakan-apagaji-inch-scenarner-en-qnnarkvelu-erevanum-94384637.html
ԱԲ-օգնականներ և գերհավելվածներ. ֆինանսական ապագայի ի՞նչ սցենարներ են քննարկվելու Երևանում
ԱԲ-օգնականներ և գերհավելվածներ. ֆինանսական ապագայի ի՞նչ սցենարներ են քննարկվելու Երևանում
Sputnik Արմենիա
Ռուսաստանյան «ПЛАС-Форум» ֆինանսական հարթակն այս տարի առաջին անգամ համաժողով կկազմակերպի Հայաստանում (համակազմակերպիչը կլինի «ArCa» ազգային վճարային... 14.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-14T08:55+0400
2025-10-14T08:55+0400
2025-10-14T08:55+0400
հայաստան
երևան
համաժողով
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94358476_0:90:853:570_1920x0_80_0_0_7716495eda495f98b448707b82177e7b.jpg
Ռուսաստանյան «ПЛАС-Форум» ֆինանսական հարթակն այս տարի առաջին անգամ համաժողով կկազմակերպի Հայաստանում (համակազմակերպիչը կլինի «ArCa» ազգային վճարային համակարգը): Օրակարգում բաց բանկինգն է, կրիպտոբիզնեսը, ֆինանսական խարդախությունների դեմ պայքարը և շատ այլ հարցեր։ «FinnoWayArmenia» համաժողովը կանցկացվի նոյեմբերի 11-12-ը Երևանում։Sputnik Արմենիան համաժողովի թեմաների շուրջ զրուցել է միջոցառման հիմնական կազմակերպիչ «PLUS Group»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Գրիզովի հետ։ Զրույցը կազմակերպվել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:- Հայաստանի բանկային հատվածում, ֆինանսատեխնոլոգիական ինդուստրիայում և վճարային շուկայում ի՞նչ առանցքային փոփոխություններ են քննարկվելու:- Համաժողովը, որը մենք Հարավային Կովկասում առաջին անգամ ենք անցկացնում, կազմակերպվել է «Armenian Card» ազգային վճարային օպերատորի հետ համատեղ: Հիմնական ուշադրությունը կդարձվի թվային ֆինանսների հետ այս կամ այն կերպ առնչվող թեմաներին՝ պետական կառավարման ոլորտում էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը, ֆինանսական տեխնոլոգիաներին, արհեստական բանականության և մեծ ծավալով տվյալների կիրառմանը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կիբեռանվտանգության հարցերին:Քննարկումների որոշ հատվածը նվիրված կլինի ազգային վճարային համակարգին, ինչպես նաև բաց բանկինգի և «Open API» հայեցակարգին, որի շրջանակում, բանկերը տվյալներ են փոխանցում այլ ընկերությունների, այդ թվում՝ մրցակիցներին` ֆինանսական նոր ապրանքներ ստեղծելու համար:Քննարկվող ուղղությունների թվում են նաև այսպես կոչված «ներկառուցված ֆինանսները» (embedded finance), որոնք թույլ են տալիս ոչ բանկային կազմակերպություններին, ինչպիսիք են առցանց հարթակները և ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունները, ինտեգրել վճարային գործառույթներն իրենց հավելվածներում:Հատուկ ուշադրություն կդարձնենք թվայնացման հարցերին՝ պետական կառավարման, բիզնեսի և ֆինանսների ոլորտում ԱԲ ներդրման տեսանկյունից (հայաստանյան բանկերն արդեն դա ակտիվ կիրառում են գործարքների մոնիտորինգի, չատ-բոտերի աշխատանքի և վարկային սքորինգի, այսինքն՝ հաճախորդի վարկունակության հաշվարկման մեջ)։Նշեմ, որ Հայաստանը բարձր որակավորում ունեցող կադրերի, բարենպաստ ներդրումային մթնոլորտի և խոշոր շուկաներին մոտ լինելու շնորհիվ առանձնանում է որպես հարթակ արտասահմանյան ՏՏ ընկերությունների համար։ Տեղեկատվական-կոմունիկացիոն շուկայի 25% աճի տեմպերով Հայաստանը հատկապես գրավիչ է դառնում պետական կառավարման, բիզնեսի և հասարակության թվայնացման, կիբեռանվտանգության, ԱԲ-ի և մի շարք այլ ուղղություններով ներդրումների համար: Բացի այդ, Հայաստանը հստակ օրինակ է այն իմաստով, թե ինչպես կարող են կարգավորողը, կառավարությունը և բիզնեսը արդյունավետ փոխգործակցել: Վերջին տարիներին Հայաստանում ներդրվել է արագ վճարումների համակարգ, իրականացվել է անցում «ISO 20022» միջազգային ստանդարտների, գործարկվել է միասնական QR-կոդի ստեղծման նախագիծը:- Կրիպտոբիզնեսի ոլորտը կքննարկվի՞։- Այս հարցում Հայաստանն ընտրել է ողջամիտ կարգավորման ուղի։ Կրիպտոակտիվների մասին նոր օրենքը իրավական դաշտ է ստեղծում թվային ակտիվների հետ կապված ծառայությունների զարգացման համար և սահմանում է գործունեության հասկանալի կանոններ:Այո՛, համաժողովի շրջանակում կանցկացվի կրիպտոինդուստրիային նվիրված նիստ, մեկ այլ հանդիպում նվիրված կլինի բլոկչեյնի տեխնոլոգիաներին, սմարթ պայմանագրերին և տոկենիզացիային։- Համաժողովի ծրագրում ի՞նչ տեղ է հատկացվում անվտանգության հարցերին:-Կիբեռանվտանգությանը նվիրված հանդիպման ընթացքում մենք կքննարկենք ներկայիս հանցավոր գործունեության հիմնական ուղղությունները, հեռախոսային խարդախության բազմակի աճը, ինչպես նաև այն, թե ինչպես կարելի է կասեցնել խարդախությունը՝ առանց խոչընդոտելու ֆինանսական արդյունաբերության առաջընթացը:- Պատրաստվու՞մ եք համաժողովը դարձնել ամենամյա:- Այո՛, 2026 թվականի համար հեռանկարային ենք համարում մի քանի թեմաներ։ Դա արհեստական բանականության հետագա ներդրումն է, անհատականացված ֆինանսական խորհուրդների համար ԱԲ օգնականների ներդրումը հավելվածներում։Հաջորդը բաց բանկինգի զարգացումն է: Մեր կարծիքով` դրա սկզբունքների աստիճանական ներդրում կարելի է ակնկալել առաջիկա 3 տարիներին։ Անուղղակիորեն դրա հետ կապված կլինի նաև մեկ հավելվածում միավորված բանկային և ոչ բանկային ծառայությունների՝ այսպես կոչված գերհավելվածների ժողովրդականության աճը։ Հայաստանում արդեն կան նման օրինակներ և դրանք, ըստ ամենայնի, կշատանան։Թվայնացման աճով անխուսափելիորեն կուժեղանա անվտանգության հարցերի նկատմամբ ուշադրությունը. բանկերն ավելի ակտիվ ներդրումներ կկատարեն իրենց թվային ծառայությունների պաշտպանության և օգտատերերի թվային գրագիտության մակարդակի բարձրացման գործում:Բացի այդ, կընդլայնվի տեղայնացման գործընթացը, հատուկ կշեշտադրվի հայկական շուկայի կարիքների, այդ թվում` Ռուսաստանից և խոշոր հայ համայնքներ ունեցող այլ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ենթակառուցվածքի զարգացումը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94358476_0:127:853:767_1920x0_80_0_0_5d8de1a4a3de3982b42536d692d90c1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, համաժողով, բանկ
հայաստան, երևան, համաժողով, բանկ
Ռուսաստանյան «ПЛАС-Форум» ֆինանսական հարթակն այս տարի առաջին անգամ համաժողով կկազմակերպի Հայաստանում (համակազմակերպիչը կլինի «ArCa» ազգային վճարային համակարգը): Օրակարգում բաց բանկինգն է, կրիպտոբիզնեսը, ֆինանսական խարդախությունների դեմ պայքարը և շատ այլ հարցեր։ «FinnoWayArmenia» համաժողովը կանցկացվի նոյեմբերի 11-12-ը Երևանում։
Sputnik Արմենիան համաժողովի թեմաների շուրջ զրուցել է միջոցառման հիմնական կազմակերպիչ «PLUS Group»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Գրիզովի հետ։ Զրույցը կազմակերպվել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:
- Հայաստանի բանկային հատվածում, ֆինանսատեխնոլոգիական ինդուստրիայում և վճարային շուկայում ի՞նչ առանցքային փոփոխություններ են քննարկվելու:
- Համաժողովը, որը մենք Հարավային Կովկասում առաջին անգամ ենք անցկացնում, կազմակերպվել է «Armenian Card» ազգային վճարային օպերատորի հետ համատեղ: Հիմնական ուշադրությունը կդարձվի թվային ֆինանսների հետ այս կամ այն կերպ առնչվող թեմաներին՝ պետական կառավարման ոլորտում էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը, ֆինանսական տեխնոլոգիաներին, արհեստական բանականության և մեծ ծավալով տվյալների կիրառմանը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կիբեռանվտանգության հարցերին:
Քննարկումների որոշ հատվածը նվիրված կլինի ազգային վճարային համակարգին, ինչպես նաև բաց բանկինգի և «Open API» հայեցակարգին, որի շրջանակում, բանկերը տվյալներ են փոխանցում այլ ընկերությունների, այդ թվում՝ մրցակիցներին` ֆինանսական նոր ապրանքներ ստեղծելու համար:
Քննարկվող ուղղությունների թվում են նաև այսպես կոչված «ներկառուցված ֆինանսները» (embedded finance), որոնք թույլ են տալիս ոչ բանկային կազմակերպություններին, ինչպիսիք են առցանց հարթակները և ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունները, ինտեգրել վճարային գործառույթներն իրենց հավելվածներում:
Հատուկ ուշադրություն կդարձնենք թվայնացման հարցերին՝ պետական կառավարման, բիզնեսի և ֆինանսների ոլորտում ԱԲ ներդրման տեսանկյունից (հայաստանյան բանկերն արդեն դա ակտիվ կիրառում են գործարքների մոնիտորինգի, չատ-բոտերի աշխատանքի և վարկային սքորինգի, այսինքն՝ հաճախորդի վարկունակության հաշվարկման մեջ)։
Նշեմ, որ
Հայաստանը բարձր որակավորում ունեցող կադրերի, բարենպաստ ներդրումային մթնոլորտի և խոշոր շուկաներին մոտ լինելու շնորհիվ առանձնանում է որպես հարթակ արտասահմանյան ՏՏ ընկերությունների համար։ Տեղեկատվական-կոմունիկացիոն շուկայի 25% աճի տեմպերով Հայաստանը հատկապես գրավիչ է դառնում պետական կառավարման, բիզնեսի և հասարակության թվայնացման, կիբեռանվտանգության, ԱԲ-ի և մի շարք այլ ուղղություններով ներդրումների համար: Բացի այդ, Հայաստանը հստակ օրինակ է այն իմաստով, թե ինչպես կարող են կարգավորողը, կառավարությունը և բիզնեսը արդյունավետ փոխգործակցել: Վերջին տարիներին Հայաստանում ներդրվել է արագ վճարումների համակարգ, իրականացվել է անցում «ISO 20022» միջազգային ստանդարտների, գործարկվել է միասնական QR-կոդի ստեղծման նախագիծը:
- Կրիպտոբիզնեսի ոլորտը կքննարկվի՞։
- Այս հարցում
Հայաստանն ընտրել է ողջամիտ կարգավորման ուղի։ Կրիպտոակտիվների մասին նոր օրենքը իրավական դաշտ է ստեղծում թվային ակտիվների հետ կապված ծառայությունների զարգացման համար և սահմանում է գործունեության հասկանալի կանոններ:
Այո՛, համաժողովի շրջանակում կանցկացվի կրիպտոինդուստրիային նվիրված նիստ, մեկ այլ հանդիպում նվիրված կլինի բլոկչեյնի տեխնոլոգիաներին, սմարթ պայմանագրերին և տոկենիզացիային։
- Համաժողովի ծրագրում ի՞նչ տեղ է հատկացվում անվտանգության հարցերին:
-Կիբեռանվտանգությանը նվիրված հանդիպման ընթացքում մենք կքննարկենք ներկայիս հանցավոր գործունեության հիմնական ուղղությունները, հեռախոսային խարդախության բազմակի աճը, ինչպես նաև այն, թե ինչպես կարելի է կասեցնել խարդախությունը՝ առանց խոչընդոտելու ֆինանսական արդյունաբերության առաջընթացը:
- Պատրաստվու՞մ եք համաժողովը դարձնել ամենամյա:
- Այո՛, 2026 թվականի համար հեռանկարային ենք համարում մի քանի թեմաներ։ Դա արհեստական բանականության հետագա ներդրումն է, անհատականացված ֆինանսական խորհուրդների համար ԱԲ օգնականների ներդրումը հավելվածներում։
Հաջորդը բաց բանկինգի զարգացումն է: Մեր կարծիքով` դրա սկզբունքների աստիճանական ներդրում կարելի է ակնկալել առաջիկա 3 տարիներին։ Անուղղակիորեն դրա հետ կապված կլինի նաև մեկ հավելվածում միավորված բանկային և ոչ բանկային ծառայությունների՝ այսպես կոչված գերհավելվածների ժողովրդականության աճը։
Հայաստանում արդեն կան նման օրինակներ և դրանք, ըստ ամենայնի, կշատանան։
Թվայնացման աճով անխուսափելիորեն կուժեղանա անվտանգության հարցերի նկատմամբ ուշադրությունը. բանկերն ավելի ակտիվ ներդրումներ կկատարեն իրենց թվային ծառայությունների պաշտպանության և օգտատերերի թվային գրագիտության մակարդակի բարձրացման գործում:
Բացի այդ, կընդլայնվի տեղայնացման գործընթացը, հատուկ կշեշտադրվի հայկական շուկայի կարիքների, այդ թվում` Ռուսաստանից և խոշոր հայ համայնքներ ունեցող այլ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ենթակառուցվածքի զարգացումը: