https://arm.sputniknews.ru/20251013/trampy-hajtararel-e-vor-minchev-putini-het-1in-handipumy-uitkvofy-vochinch-chgiter-rdi-masin-94571462.html
Թրամփը հայտարարել է, որ մինչև Պուտինի հետ 1–ին հանդիպումը Ուիտկոֆը ոչինչ չգիտեր ՌԴ–ի մասին
Թրամփը հայտարարել է, որ մինչև Պուտինի հետ 1–ին հանդիպումը Ուիտկոֆը ոչինչ չգիտեր ՌԴ–ի մասին
Sputnik Արմենիա
Ուիտկոֆը, ըստ Թրամփի, նաև քաղաքականությունից չէր հասկանում: 13.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-13T19:55+0400
2025-10-13T19:55+0400
2025-10-13T21:09+0400
դոնալդ թրամփ
սթիվեն ուիտկոֆ
վլադիմիր պուտին
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92051995_0:0:3072:1728_1920x0_80_0_0_638dcfd0588d0409ae4a1300a42e35a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումը ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Այսօր առավոտյան Թրամփը ժամանել է Իսրայել: Նրա այցը տեղի է ունենում Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ ձեռք բերված համաձայնության ֆոնին:Էրդողանը սպառնացել է բոյկոտել Եգիպտոսի գագաթնաժողովը Նեթանյահուի պատճառովԱյսօր ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում, ազատ էր արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից. այդպիսով, ողջ մնացած բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Պաղեստինյան կողմը հաստատել է, որ Իսրայելը, հետևելով պայմանավորվածությանը, ազատ է արձակել Գազայի հատվածից 1718 բանտարկյալների, որոնք վերադարձել են անկլավ։ Եվս 250 պաղեստինցի բանտարկյալներ, որոնք դատապարտված էին ցմահ բանտարկության կամ երկարատև ազատազրկման, ուղարկվել են Հորդանան գետի Արևմտյան ափ, Երուսաղեմ և արտերկիր:Իրանը պատրաստ է դիվանագիտության. Թրամփ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92051995_148:0:2879:2048_1920x0_80_0_0_62d0d66b32728464904eb6b64a571c0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին, ամն, ռուսաստան
դոնալդ թրամփ, սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին, ամն, ռուսաստան
Թրամփը հայտարարել է, որ մինչև Պուտինի հետ 1–ին հանդիպումը Ուիտկոֆը ոչինչ չգիտեր ՌԴ–ի մասին
19:55 13.10.2025 (Թարմացված է: 21:09 13.10.2025) Ուիտկոֆը, ըստ Թրամփի, նաև քաղաքականությունից չէր հասկանում:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումը ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Ես կազմակերպեցի նրա հանդիպումը նախագահ Պուտինի հետ՝ մտածելով, որ դա կլինի 15-20 րոպեանոց հանդիպում։ Սթիվը ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին, Պուտինի մասին։ Ոչինչ չգիտեր նաև քաղաքականության մասին: Նա դրանով չէր հետաքրքրվում։ Նա շատ լավ գիտեր անշարժ գույքի ոլորտը, բայց նաև ուներ այն որակը, որը ես փնտրում էի, և ես նրան այլ տեղում չէի տեսնում, ուստի հանդիպում կազմակերպեցի Պուտինի հետ», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում։
Այսօր առավոտյան Թրամփը ժամանել է Իսրայել: Նրա այցը տեղի է ունենում Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ ձեռք բերված համաձայնության ֆոնին:
Այսօր ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում, ազատ էր արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից. այդպիսով, ողջ մնացած բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Պաղեստինյան կողմը հաստատել է, որ Իսրայելը, հետևելով պայմանավորվածությանը, ազատ է արձակել Գազայի հատվածից 1718 բանտարկյալների, որոնք վերադարձել են անկլավ։ Եվս 250 պաղեստինցի բանտարկյալներ, որոնք դատապարտված էին ցմահ բանտարկության կամ երկարատև ազատազրկման, ուղարկվել են Հորդանան գետի Արևմտյան ափ, Երուսաղեմ և արտերկիր: