https://arm.sputniknews.ru/20251013/paghestinjan-khndiry-trampi-tsragrvov-chi-sparvum-lavrvovy-rd-i-mtahvogutjunneri-masin-94554483.html
Պաղեստինյան խնդիրը Թրամփի ծրագրով չի սպառվում․ Լավրովը` ՌԴ–ի մտահոգությունների մասին
Պաղեստինյան խնդիրը Թրամփի ծրագրով չի սպառվում․ Լավրովը` ՌԴ–ի մտահոգությունների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորումը պահանջում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում: 13.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-13T14:11+0400
2025-10-13T14:11+0400
2025-10-13T14:16+0400
պաղեստին
պետություն
գազայի հատված
սերգեյ լավրով
ռուսաստան
դոնալդ թրամփ
հրադադար
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93989871_0:0:3316:1865_1920x0_80_0_0_c449713cbcf82ce6b52670b6d3fad401.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Գազայի հատվածում հակամարտությունն ավարտելու` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն այս պահին «սեղանին եղածներից» լավագույնն է, սակայն պաղեստինյան խնդիրը դրանով չի սպառվում: Արաբական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտավախություն ունի, որ Գազայի ճգնաժամի կրկնություններ կարող են լինել, և կոչ է անում ներգրավված բոլոր երկրներին թույլ չտալ իրավիճակի նման զարգացում:«Մենք ՀԱՄԱՍ-ի շարքերից, Թել Ավիվից հայտարարություններ ենք լսում այն մասին, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ և կարող են լինել ճգնաժամի կրկնություններ»,-նշել է նախարարը:ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորումը պահանջում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում:«Պատերազմն ավարտված է»․ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կկատարի զինաթափման մասին կետը«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ Դոնալդ Թրամփի խաղաղ ծրագրում խոսվում է միայն Գազայի հատվածի մասին։ Եվ այնտեղ հիշատակվում է պետականությունը, բայց բավականին ընդհանուր արտահայտություններով, և պետք է անպայման կոնկրետացնել այդ մոտեցումները, այդ թվում՝ որոշել, թե ինչ է լինելու Հորդանան գետի արևմտյան ափին, քանի որ ՄԱԿ-ի որոշումը ենթադրում է 1967 թվականի սահմաններում միասնական, տարածքային ամբողջական պաղեստինյան պետության ստեղծում»,-ասել է Լավրովը։Նա նշել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Գազայի հատվածի կարգավորման շուրջ Շարմ Էլ Շեյխում կայանալիք հանդիպմանը:Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել մերձավորարևելյան կարգավորման ցանկացած ձևաչափի:Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով) ուժի մեջ է մտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը: Պայմանավորվածությունների շրջանակում Իսրայելի բանակը սկսել է դուրս բերել ուժերը պաղեստինյան քաղաքներից՝ պահպանելով իր ներկայությունը կիսաէքսկլավի առանձին առանցքային շրջաններում: ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին Իսրայելին է փոխանցել պատանդներին։
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93989871_87:0:2818:2048_1920x0_80_0_0_abab7fd3694980bdc8ae90d3aa25f687.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաղեստին, պետություն, գազայի հատված, սերգեյ լավրով, ռուսաստան, դոնալդ թրամփ, հրադադար, համաս
պաղեստին, պետություն, գազայի հատված, սերգեյ լավրով, ռուսաստան, դոնալդ թրամփ, հրադադար, համաս
Պաղեստինյան խնդիրը Թրամփի ծրագրով չի սպառվում․ Լավրովը` ՌԴ–ի մտահոգությունների մասին
14:11 13.10.2025 (Թարմացված է: 14:16 13.10.2025) ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորումը պահանջում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Գազայի հատվածում հակամարտությունն ավարտելու` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն այս պահին «սեղանին եղածներից» լավագույնն է, սակայն պաղեստինյան խնդիրը դրանով չի սպառվում: Արաբական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահ Թրամփն առաջ է քաշել իր ծրագիրը, որը մենք բազմիցս գնահատել ենք որպես լավագույնը, որն այսօր կա բանակցությունների սեղանին։ Իհարկե, պաղեստինյան խնդիրը դրանով չի սահմանափակվում, բայց, այնուամենայնիվ, (անհրաժեշտ է՝ խմբ.) օր առաջ կանգնեցնել արյունահեղությունը, լուծել ծանրագույն մարդասիրական խնդիրները․․․»,-ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտավախություն ունի, որ Գազայի ճգնաժամի կրկնություններ կարող են լինել, և կոչ է անում ներգրավված բոլոր երկրներին թույլ չտալ իրավիճակի նման զարգացում:
«Մենք ՀԱՄԱՍ-ի շարքերից, Թել Ավիվից հայտարարություններ ենք լսում այն մասին, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ և կարող են լինել ճգնաժամի կրկնություններ»,-նշել է նախարարը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորումը պահանջում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում:
«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ Դոնալդ Թրամփի խաղաղ ծրագրում խոսվում է միայն Գազայի հատվածի մասին։ Եվ այնտեղ հիշատակվում է պետականությունը, բայց բավականին ընդհանուր արտահայտություններով, և պետք է անպայման կոնկրետացնել այդ մոտեցումները, այդ թվում՝ որոշել, թե ինչ է լինելու Հորդանան գետի արևմտյան ափին, քանի որ ՄԱԿ-ի որոշումը ենթադրում է 1967 թվականի սահմաններում միասնական, տարածքային ամբողջական պաղեստինյան պետության ստեղծում»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Գազայի հատվածի կարգավորման շուրջ Շարմ Էլ Շեյխում կայանալիք հանդիպմանը:
«Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Շարմ Էլ Շեյխի գագաթաժողովում այսօրվա բարձրաստիճան հանդիպմանը, որին, ինչպես հասկանում եմ, մասնակցում է ավելի քան 20 երկիր»,-ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել մերձավորարևելյան կարգավորման ցանկացած ձևաչափի:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով) ուժի մեջ է մտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը: Պայմանավորվածությունների շրջանակում Իսրայելի բանակը սկսել է դուրս բերել ուժերը պաղեստինյան քաղաքներից՝ պահպանելով իր ներկայությունը կիսաէքսկլավի առանձին առանցքային շրջաններում: ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին
Իսրայելին է փոխանցել պատանդներին։