00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Բելգորոդի մարզի վրա. ծանր վիրավորվել է կոմբայնավարը

© Photo : Вячеслав ГладковԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2025
Բաժանորդագրվել
Ուկրաինական զինուժը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում է ՌԴ տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում կոմբայնավարը ծանր վիրավորվել է դաշտում տեխնիկայով աշխատելու ընթացքում։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդի շրջանի Բոչկովկա գյուղից ոչ հեռու, դաշտում աշխատող կոմբայնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Վարորդը վիրավորվել է, ծանր վիճակում տեղափոխվել է Օկտյաբրսկի ավանի հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Բացի այդ, Բելգորոդի շրջանի Ցերկովնի խուտորում գյուղատնտեսական ձեռնարկությունը ենթարկվել է ուկրաինական երկու դրոնների հարձակման, իսկ Շեբեկինո քաղաքի արտադրական ձեռնարկությունը գրոհել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարքեր, ևս մեկ անօդաչուի հարվածից առևտրային ձեռնարկության տարածքում վնասվել է ծառայողական բեռնատար ավտոմեքենան:
«Սուրկովո գյուղում դրոնը հարվածել է մասնավոր տան. վնասվել է տանիքը։ Գրայվորոն քաղաքում երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով կոտրվել են երեք առանձնատների պատուհանները, վնասվել են տանիքները, ճակատամասերն ու ցանկապատերը: Բացի այդ, վնասվել է մեկ սոցիալական օբյեկտի ապակեպատումը։ Կոզինկա գյուղում դրոնը հարվածել է մարդատար մեքենայի», – նշել է Գլադկովը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվումէ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել ՌԴ Բելգորոդի մարզի Պրիստան ավանին. զոհեր կան
Լրահոս
0