00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն ուզում է ամրապնդել միջնորդի դերը. փորձագետը` Եգիպտոսում Փաշինյանի ներկայության մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը Եգիպտոսում
Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսում - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի դերը գագաթնաժողովին կլինի զուտ ներկայացուցչական, քանի որ Երևանի ներդրումը Իսրայելի և Գազայի միջև հնարավոր խաղաղության գործում զրոյական է։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունն ավելի շուտ խորհրդանշական բնույթ ունի և Իսրայելի և Գազայի միջև խաղաղ գործընթացների համատեքստում գործնական ազդցություն չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եգիպտոս, որտեղ նա կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի կնքման շուրջ։
Միքայելյանը շեշեց, որ Փաշինյանի այցն առաջին հերթին կապված է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ցանկության հետ, որը ցանկանում է ցուցադրել հակամարտություններն ավարտելու և խաղաղարար լինելու իր ունակությունը։
Սկանդալ Քնեսեթում. երկու պատգամավոր Թրամփի ելույթի ժամանակ ակցիա են արել
«Հայաստանի ներդրումը Իսրայելի և Գազայի միջև պոտենցիալ խաղաղության մեջ զրոյական է, նա այնտեղ ոչինչ չի կարող անել։ Ուստի Հայաստանը կլինի զուտ ներկա գտնվողի դերում»,– նշեց քաղաքագետը։
Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը արձանագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ԱՄՆ-ի` որպես միջնորդի դերի ամրապնդումը։
Ավելի վաղ հատնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Եթե 2021 թվականին հիմնական միջնորդը Ռուսաստանն էր, ապա հետո` Ադրբեջանի, Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ճնշման ներքո, բանակցային գործընթացը տեղափոխվեց Բրյուսել, այնուհետև Վաշինգտոն և Նյու Յորք։ Այժմ մենք տեսնում ենք, որ այդ ձևաչափն ամրապնդվում է», – ընդգծեց Միքայելյանը։
Միքայելյանը չբացառեց, որ գագաթնաժողովի շրջանակներում կարող են տեղի ունենալ հայկական պատվիրակության ոչ ֆորմալ հանդիպումներ այլ երկրների ներկայացուցիչների հետ։
Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում պատերազմում են առևտրային միջանցքի համար. Մուազին
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին: Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Լրահոս
0