https://arm.sputniknews.ru/20251012/verjin-2-orum-zelenskin-erkrvord-zrujcn-e-unecel-trampi-het-94538771.html
Վերջին 2 օրում Զելենսկին երկրորդ զրույցն է ունեցել Թրամփի հետ
Վերջին 2 օրում Զելենսկին երկրորդ զրույցն է ունեցել Թրամփի հետ
Sputnik Արմենիա
Հաղորդվում է, որ քննարկվել է «ՀՕՊ-ի ուժեղացման և հեռահարության» վերաբերյալ հարցերը: 12.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-12T20:09+0400
2025-10-12T20:09+0400
2025-10-12T20:09+0400
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
հեռախոսազրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/14/91516216_0:0:1024:577_1920x0_80_0_0_02a2f679193596cbba9e9142ff858bae.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է վերջին 2 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր երկրորդ հեռախոսազրույցի մասին:Նա նշել է, որ վերջին զրույցը շատ արդյունավետ է եղել:Նախօրեին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ Զելենսկին զրույց է ունեցել Թրամփի հետ։ РБК-Ուկրաինա գործակալության տվյալներով՝ զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «Patriot» համակարգերի մատակարարման հնարավորությունը։ Ավելի ուշ Axios պորտալը, վկայակոչելով երկու աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը և Զելենսկին հեռախոսով քննարկել են Կիևին «Tomahawk» հրթիռներ տալու հնարավորությունը:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ գրեթե որոշել է Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը, սակայն կցանկանար հասկանալ, թե ինչպես է Կիևի ռեժիմը մտադիր դրանք օգտագործել: Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Կիևի կողմից «Tomahawk» հրթիռների կիրառումը կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին: Նա նշել է, որ այդ հրթիռներն Ուկրաինայում կիրառելն առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության անհնար է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/14/91516216_59:0:971:684_1920x0_80_0_0_fcb428e74a97f6b700f1342d33641d0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, հեռախոսազրույց
վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, հեռախոսազրույց
Վերջին 2 օրում Զելենսկին երկրորդ զրույցն է ունեցել Թրամփի հետ
Հաղորդվում է, որ քննարկվել է «ՀՕՊ-ի ուժեղացման և հեռահարության» վերաբերյալ հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է վերջին 2 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր երկրորդ հեռախոսազրույցի մասին:
Նա նշել է, որ վերջին զրույցը շատ արդյունավետ է եղել:
«...Բոլոր ասպեկտներով իրավիճակը փոխվել է։ Կյանքի պաշտպանություն մեր երկրում, ուժեղացում՝ և ՛ ՀՕՊ-ի, և ՛ դիմադրողականության, և ՛ մեր հեռահարության առումով։ Շատ նրբություններ՝ էներգետիկայի մասով»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։
Նախօրեին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ Զելենսկին զրույց է ունեցել Թրամփի հետ։ РБК-Ուկրաինա գործակալության տվյալներով՝ զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «Patriot» համակարգերի մատակարարման հնարավորությունը։ Ավելի ուշ Axios պորտալը, վկայակոչելով երկու աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը և Զելենսկին հեռախոսով քննարկել են Կիևին «Tomahawk» հրթիռներ տալու հնարավորությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ գրեթե որոշել է Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը, սակայն կցանկանար հասկանալ, թե ինչպես է Կիևի ռեժիմը մտադիր դրանք օգտագործել: Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Կիևի կողմից «Tomahawk» հրթիռների կիրառումը կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին: Նա նշել է, որ այդ հրթիռներն Ուկրաինայում կիրառելն առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության անհնար է։