00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին. կա զոհ

© Photo : ливанские СМИԻսրայելական հարվածների հետևանքները
Իսրայելական հարվածների հետևանքները - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2025
Բաժանորդագրվել
Al-Mayadeen-ի տվյալներով՝ հարվածները հասցվել են նաև շինարարական տեխնիկայի՝ բուլդոզերների և էքսկավատորների ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Իսրայելի մարտական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի Մուսեյլիհ և Նաջարիա բնակավայրերի միջև ընկած շրջանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։
«Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել Մուսեյլիհի և Նաջարիայի միջև իսրայելական վերջին ավիահարվածների հետևանքով», - տեղեկացնում է հեռուստաալիքը:
Al-Mayadeen-ի տվյալներով՝ հարվածները հասցվել են նաև շինարարական տեխնիկայի՝ բուլդոզերների և էքսկավատորների ուղղությամբ։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով ոչնչացվել է տեղի բնակչին պատկանող բանջարեղենային ֆուրգոնը: Տղամարդը մահացել է, իսկ նրա եղբայրը ծանր վնասվածքներ է ստացել։
Իսրայելական ԱԹՍ-ն ընկել է Լիբանանի հարավում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահների բազայի տարածքում
Իր հերթին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է. «Գազայում զինադադարի կնքումից հետո իսրայելական ագրեսիան լուրջ մարտահրավեր է Լիբանանի և միջազգային հանրության համար»:

Լիբանանի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ շարունակվող խախտումները դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:
Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի հարվածները կենտրոնացած են եղել «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքի, այդ թվում՝ ինժեներական տեխնիկայի վրա, որը գործի է դրվել շարժմանը պատկանող կառույցների վերականգնման աշխատանքներում:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին
Լրահոս
0