https://arm.sputniknews.ru/20251011/erevani-kentrvonum-nkatvum-e-odi-aghtvotvatsutjan-aravel-bardzr-makardak-avinjan-94510632.html
Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ. Ավինյան
Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ. Ավինյան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետը հորդորել է շնչառական խնդիրներ ունեցող անձանց սահմանափակել բաց տարածքներում գտնվելու ժամանակը և դրսում չզբաղվել սպորտով։ 11.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-11T12:29+0400
2025-10-11T12:29+0400
2025-10-11T12:31+0400
տիգրան ավինյան
նուբարաշենի աղբավայր
երևան
հրդեհ
ծուխ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/01/82589081_0:0:1600:900_1920x0_80_0_0_dca819db1f2937d592d9489d00f87ffa.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Ավինյանի խոսքով` տվյալները ժամը 11։00-ի դրությամբ են, իսկ Երևանի կենտրոնում օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակը պայմանավորված է աշխարհագրական դիրքով։Քաղաքապետը վստահ է, որ ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնի, սակայն շնչառական խնդիրներով անձանց շրջանում կարող են խնդիրներ լինել։Նա հորդորել է շնչառական խնդիրներ ունեցող անձանց սահմանափակել բաց տարածքներում գտնվելու ժամանակը և դրսում չզբաղվել սպորտով։Հիշեցնենք` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10–ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրդեհից ժամեր անց հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր` զգուշացնելով, որ հրդեհի հետ կապ ունեցող անձինք կենթարկվեն պատասխանատվության։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/01/82589081_209:0:1409:900_1920x0_80_0_0_40d052dfa64b8ca8e0ada141e486dda0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, նուբարաշենի աղբավայր, երևան, հրդեհ, ծուխ
տիգրան ավինյան, նուբարաշենի աղբավայր, երևան, հրդեհ, ծուխ
Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ. Ավինյան
12:29 11.10.2025 (Թարմացված է: 12:31 11.10.2025) Երևանի քաղաքապետը հորդորել է շնչառական խնդիրներ ունեցող անձանց սահմանափակել բաց տարածքներում գտնվելու ժամանակը և դրսում չզբաղվել սպորտով։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Այս մասին «
Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի խոսքով` տվյալները ժամը 11։00-ի դրությամբ են, իսկ Երևանի կենտրոնում օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակը պայմանավորված է աշխարհագրական դիրքով։
«Ըստ տվիչներից ստացված տվյալների` կենտրոնում արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է»,–նշել է Ավինյանը։
Քաղաքապետը վստահ է, որ ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնի, սակայն շնչառական խնդիրներով անձանց շրջանում կարող են խնդիրներ լինել։
Նա հորդորել է շնչառական խնդիրներ ունեցող անձանց սահմանափակել բաց տարածքներում գտնվելու ժամանակը և դրսում չզբաղվել սպորտով։
Հիշեցնենք`
Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10–ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։ Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանը հրդեհից ժամեր անց հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր` զգուշացնելով, որ հրդեհի հետ կապ ունեցող անձինք կենթարկվեն պատասխանատվության։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ավինյանի հրամանով
աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։