00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղբավայրի հրդեհի ֆոնին «Էրեբունի–Երևան» տոնական միջոցառումները պետք է հետաձգվեին. էկոլոգ

© SputnikՆուբարաշենի աղբավայրից բարձրացող ծուխն այսօր
Նուբարաշենի աղբավայրից բարձրացող ծուխն այսօր - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2025
Բաժանորդագրվել
Քրիստինա Վարդանյանի խոսքով` բաց տարածքներում գտնվող մարդիկ թունավորվելու են։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից հետո ծխացող օջախները կարող են լուրջ վնաս հասցնել մարդկանց առողջությանը, և նման պայմաններում «Էրեբունի–Երևանի» տոնական միջոցառումները պետք է պարզապես հետաձգվեին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։
«Հանրային առողջության պաշտպանության տեսանկյունից` այսօր պետք է արգելվեին բոլոր միջոցառումները, որովհետև դրսում լինելով` մարդիկ ծխահարվելու և թունավորվելու են, ինչը թույլ տալ ուղղակի չի կարելի։ Այսօր առողջապահության նախարարության առաջին դեմքը պետք է ուղերձով դիմեր բնակչությանը, որ մարդիկ տներից դուրս չգային»,–ասաց Վարդանյանը։
Նա շեշտեց, որ Երևանի քաղաքապետը այսօր Երևանի իրական խնդիրներով չի զբաղվում, որի մասին են վկայում նաև նրա հայտարարությունները։ Վարդանյանը թատերական ներկայացում համարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե աղբավայրը միտումնավոր են հրդեհել, հատկապես, որ իրավապահները որևէ նման գործընթաց չեն սկսկել։
«Այս ամենը սխալ կառավարման հետևանք է։ Հարց է առաջանում` իսկ ինչիո՞ւ նախորդ հրդեհները դիվերսիաներ չէին։ Վերջին 2–3 տարվա ընթացքում նման հաճախականությամբ հրդեհներ աղբավայրում երբեք չեն եղել, ինչը արդեն խոսում է նրա մասին, որ աղբավայրը նորմալ չի չի կառավարվում»,–ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է Ավինյանի այն հայտարարությանը, թե արդեն մշակվել է կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, հայտարարվելու է մրցույթի առաջին փուլը և ընդմիշտ փակվելու է Նուբարաշենի աղբավայրի էջը, Վարդանյանը սրան տարակուսանքով է նայում։
Նրա խոսքով` վերջին 25 տարում քաղաքապետարանից անընդհատ լսում են քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հայտարարությունները, որ հաջորդ տարի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարելու ու լուծելու է Նուբարաշենի աղբավայրի հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում։
Հավելենք, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Նուբարաշենի հրդեհով պայմանավորված` սահմանել են հերթապահություն, սակայն հնարավոր ծխահարության դեպքերով կանչ չեն ստացել։
Հիշեցնենք` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10–ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրդեհից ժամեր անց հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր` զգուշացնելով, որ հրդեհի հետ կապ ունեցող անձինք կենթարկվեն պատասխանատվության։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։
Լրահոս
0