https://arm.sputniknews.ru/20251010/merdzavanum-khuliganutjan-depqvov-3-andzi-nkatmamb-harucvel-e-hanrajin-qreakan-hetapndum-94490770.html
Մերձավանում խուլիգանության դեպքով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Մերձավանում խուլիգանության դեպքով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը ՔԿ–ի հետ խուզարկություններ է իրականացրել ավելի քան 30 հասցեում։ 10.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-10T19:03+0400
2025-10-10T19:03+0400
2025-10-10T19:36+0400
մերձավան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93828241_0:57:1600:957_1920x0_80_0_0_eae88d212fecd684c5e14b3412df4c0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանականերում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։ Քրեական հետապնդումը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն մի խումբ անձանց կողմից)։Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը ՔԿ–ի հետ խուզարկություններ է իրականացրել ավելի քան 30 հասցեում, հայտնաբերվել էին զենքեր։ Խուզարկության հետևանքով մեկ անձ էր ձերբակալվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարում վնասվել էր համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Հովհաննիսյանի եղբոր գերեզմանաքարը, ինչից հետո ծեծկռտուք էր եղել։Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
մերձավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93828241_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0bfefdcd4a00523f7275e0dca9d3bb1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավան, կալանք
Մերձավանում խուլիգանության դեպքով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
19:03 10.10.2025 (Թարմացված է: 19:36 10.10.2025) Ոստիկանությունը ՔԿ–ի հետ խուզարկություններ է իրականացրել ավելի քան 30 հասցեում։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանականերում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։ Քրեական հետապնդումը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն մի խումբ անձանց կողմից)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը ՔԿ–ի հետ խուզարկություններ է իրականացրել ավելի քան 30 հասցեում, հայտնաբերվել էին զենքեր։ Խուզարկության հետևանքով
մեկ անձ էր ձերբակալվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարում վնասվել էր համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Հովհաննիսյանի եղբոր գերեզմանաքարը, ինչից հետո
ծեծկռտուք էր եղել։Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։