https://arm.sputniknews.ru/20251010/kiranci-vanqum-vandalizmi-depq-e-grancvel-94454188.html
Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է գրանցվել
Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է գրանցվել
Sputnik Արմենիա
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները գրառումների մի մասն են կարողացել մաքրել։ 10.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-10T11:18+0400
2025-10-10T11:18+0400
2025-10-10T11:20+0400
հայաստան
կիրանց
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94452346_0:370:960:910_1920x0_80_0_0_e1fe5d5b7f78b9e470f3072be0f46de6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։ՊՈԱԿ–ը հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին ահազանգը ստացել է օրեր առաջ, և Տավուշի աշխատակիցների ջանքերով այս անգամ մաքրվել են Կիրանցի վանքի պատերին արված գրառումները։«Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։ Որոշները, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խոր շերտով մաքրելու դեպքում վանքի պատերը վնասելու մտավախություն կա»,– ասված է հաղորդագրության մեջ։Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից։
https://arm.sputniknews.ru/20240627/qvobajr-vanahamaliri-zangakatan-paterin-zhamanakakicneri-nkarazardumner-en-hajtnvel-77723727.html
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94452346_0:280:960:1000_1920x0_80_0_0_339dcc2f08d9c792bdac87be7ba9d081.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կիրանց, վանդալիզմ
հայաստան, կիրանց, վանդալիզմ
Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է գրանցվել
11:18 10.10.2025 (Թարմացված է: 11:20 10.10.2025) Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները գրառումների մի մասն են կարողացել մաքրել։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի վանքում վանդալիզմի դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է
«Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։
ՊՈԱԿ–ը հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին ահազանգը ստացել է օրեր առաջ, և Տավուշի աշխատակիցների ջանքերով այս անգամ մաքրվել են Կիրանցի վանքի պատերին արված գրառումները։
«Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։ Որոշները, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խոր շերտով մաքրելու դեպքում վանքի պատերը վնասելու մտավախություն կա»,– ասված է հաղորդագրության մեջ։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից։