00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունգարիա – Հայաստան. ով է ֆավորիտը, և ինչպես կարելի է հաղթել այս խաղում

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2025
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում երկու հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականը խմբում երկրորդ տեղում է։ Հունգարացի մասնագետներն ու մամուլը Հայաստանի հետ առաջիկա խաղը որակել են խմբային փուլում ամենաառանցքայինը իրենց թիմի համար։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Հունգարիայի հավաքականի հետ։ Ի՞նչ շանսեր ունեն թիմերը այս խաղում` փորձել է վերլուծել Sputnik Արմենիան։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրի Հունգարիա-Հայաստան մրցավեճում ֆուտբոլային մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում հունգարացիներին։ Իհարկե, նախորդ տուրում Իռլանդիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը ինչ-որ տեղ բարձրացրեց մեր հավաքականի վարկանիշը, բայց նույնիսկ պորտուգալացիներից կրած պարտությունից հետո Մարկո Ռոսսիի թիմը, մեծամասնության կարծիքով, պետք է հաղթի Հայաստանի հավաքականին։
Հունգարական ֆուտբոլը հայտնի է 1950-ականներին իր հեղափոխական 4-2-4 դասավորությամբ, որը հիմք հանդիսացավ «տոտալ ֆուտբոլի» հետագա զարգացման համար։
Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կիրառում է բարձր պրեսինգի մարտավարություն, դիրքերի արագ փոփոխություններով և բարձրակարգ խաղացողներով, ինչը թույլ է տալիս նրանց արդյունավետ խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման մեջ: Նրանց հիմնական առանձնահատկությունը բարձր կարգապահությունն ու թիմային համախմբվածությունն է, որը խստորեն հետևում է մարզչի հրահանգներին:
Սակայն այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է հունգարացիների մոտ, ու մասնավորապես Պորտուգալիայի հետ խաղում դա պարզ երևաց։ Եթե մրցակիցը գործում է արագ, գնդակին մեկ կամ առավելագույնը երկու հպումներով փոխանցումներով, ապա Հունգարիայի պաշտպանությունը հաղթահարելու զոնաներ առաջանում են։ Բացի այդ, առաջին երկու խաղերում երեք գոլի հեղինակ դարձաց Բառնաբաշ Վարգան և ևս մեկ այլ հարձակվող՝ Ռոլանդ Շալայը, որակազրկված են, ինչը ավելի է հեշտացնելու Հայաստանի հավաքականի պաշտպանների աշխատանքը։
Փաստ չէ, որ Հունգարիան մեր թիմի դեմ խաղալու է նույն մարտավարությամբ, ինչ որ Իռլանդիայի և Պորտուգալիայի դեմ, չնայած այդ խաղերում հունգարացիները գործել են 4-1-4-1 մարտավարությամբ, հագեցնելով միջին գիծը ու հարձակման ու պաշտպանության ժամանակ էլ փոխելով իրենց խաղացողների դասավորվածությունը։ Պարզ է, որ մեր հետ խաղում հունգարացիների առաջատարը մասնավորապես առջևի գծի գործողություններում լինելու է Դոմինիկ Սաբոսլաին։ Պաշտպանությունում էլ կա 21-ամյա Միլոշ Կերկեզը, որը շատ հաճախ կարող է հայտնվել հարձակման աջ եզրում։ Իհարկե, թիմը ունի առաջատարները, բայց ընդհանուր առմամբ խաղային կարգապահությունն է Հունգարիայի հիմնական զենքը։
Նման պայմաններում Հայաստանի հավաքականի համար դժվարին պայքար է սպասվում խաղադաշտի միջնամասում։ Սպերցյանն ու Իվուն կենտրոնում պետք է փորձեն զրկել ազատ գործելու հնարավորությունից Սոբոսլային ու Ալեքս Տոտին, բացի այդ, շատ բան է կախված լինելու եզրային ֆուտբոլիստների ակտիվությունից։ Օրինակ, Տիկնիզյանը պետք է կարողանա մասնակցել գրոհներին ու հասցնի նահանջել պաշտպանություն։
Ամենայն հավանականությամբ, մեր թիմը խաղը կսկսի 5-4-1 մարտավարությամբ։ Ու եթե նախորդ, մասնավորապես՝ պորտուգալացիների հետ խաղում մերոնք խնդիրներ ունեին պաշտպանությունում, հիմա Ստյոպա Մկրտչյանի վերականգնվելուց հետո այդ հարցը մեղմվել է։
Շատ բան է կախված նաև Տիգրան Բարսեղյանի, Լուկաս Սելարայանի ու Էդուարդ Սպերցյանի խաղից։ Բարսեղյանը արագ ֆուտբոլիստ է ու կարող է ճեղքել մրցակցի պաշտպանությունը, եթե Սպերցյանն իրեն բնորոշ ժամանակին ու կտրող փոխանցում կատարի կենտրոնից, իսկ Սելարայանն էլ հսկելով ենթահարձակվողի դիրքում, կարող է դիպուկ հարվածներով անհանգստացնել մրցակցի դարպասապահին։ Դե իսկ Իվու Ուգուչուկվուն պետք է համառ պայքարի մրցակցի գրոհները խափանելու ժամանակ։
Մի խոսքով այնպես չէ, որ ամեն ինչ կորած է այս խաղում։ Հունգարիան հաստատ ուժեղ մրցակից է, բայց հենց այսպիսի թիմերի հետ խաղերում է կերտվում մարտական ոգին։ Մեր հավաքականը կարող է պայքարել նման մրցակցի դեմ, ու եթե ինչ որ տեղ էլ բախտը ժպտա (առանց որի հաղթանակ չի լինում), մեր հավաքականը կարող է հասնել նաև դրական արդյունքի։
Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հունգարիա-Հայաստան խաղը կայանալու է հոկտեմբերի 11-ին, իսկ երեք օր անց մերոնք արդեն մրցելու են Իռլանդիայի հետ, նույնպես մրցակցի հարկի տակ։
Լրահոս
0