https://arm.sputniknews.ru/20251010/33-dzevachapvov-handipumy-minchev-tareverj-kanckacvi-erevanum-kam-baqvum-manramasner-94467897.html
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ
Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեցնեն իրենց տարածքում հանդիպման անցկացման կարգը։ 10.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-10T13:24+0400
2025-10-10T13:24+0400
2025-10-10T21:15+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
«3+3» ձևաչափ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94459958_0:84:1600:984_1920x0_80_0_0_f894d5559493c07c8d9de18e7df4704c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի –Sputnik. Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը: Այս փուլում աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Դեսպանի խոսքով` հարթակի բոլոր մասնակիցները, որոնք կապ են պահպանում թուրքական և իրանական կողմերի հետ, ելնում են նրանից, որ դա օգտակար, պահանջված ձևաչափ է, և տարածաշրջանի խնդիրների լուծման գործում առանցքային դեր պետք է խաղան հենց տարածաշրջանի պետությունները:Կոպիրկինը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր անխուսափելիորեն շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, և հենց այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ:Դեսպանն ընդգծեց` ձևաչափն աշխատում է. արդեն կայացել է երեք հանդիպում։ Ինչ վերաբերում է Թբիլիսիի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, Վրաստանը սկզբնական փուլում հետաքրքրություն է ցուցաբերել փորձագիտական մակարդակով, մասնակցել է միջոցառումներից մեկին, սակայն ավելի ուշ հեռացել է: Այնուամենայնիվ, դեսպանի խոսքով՝ հարթակի բոլոր մասնակիցները միակարծիք են, որ Վրաստանի համար դռները բաց են։Ավելի վաղ հաղորդվել էր, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ ըստ հերթականության, որը կորոշեն կողմերը:Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։«3+3» ձևաչափը անցել է ժամանակի փորձությունը. Իրանի ԱԳՆ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94459958_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6dcf1876e6aab33dfc7c38ad2f631349.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, «3+3» ձևաչափ
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, «3+3» ձևաչափ
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ
13:24 10.10.2025 (Թարմացված է: 21:15 10.10.2025) Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեցնեն իրենց տարածքում հանդիպման անցկացման կարգը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի –Sputnik. Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը: Այս փուլում աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան», - ասաց դիվանագետը։
Դեսպանի խոսքով` հարթակի բոլոր մասնակիցները, որոնք կապ են պահպանում թուրքական և իրանական կողմերի հետ, ելնում են նրանից, որ դա օգտակար, պահանջված ձևաչափ է, և տարածաշրջանի խնդիրների լուծման գործում առանցքային դեր պետք է խաղան հենց տարածաշրջանի պետությունները:
Կոպիրկինը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր անխուսափելիորեն շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, և հենց այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ:
Դեսպանն ընդգծեց` ձևաչափն աշխատում է. արդեն կայացել է երեք հանդիպում։ Ինչ վերաբերում է Թբիլիսիի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, Վրաստանը սկզբնական փուլում հետաքրքրություն է ցուցաբերել փորձագիտական մակարդակով, մասնակցել է միջոցառումներից մեկին, սակայն ավելի ուշ հեռացել է: Այնուամենայնիվ, դեսպանի խոսքով՝ հարթակի բոլոր մասնակիցները միակարծիք են, որ Վրաստանի համար դռները բաց են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ ըստ հերթականության, որը կորոշեն կողմերը:
Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի
վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։