00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Սերժ Սարգսյան
44-օրյա պատերազմն անխուսափելի չէր․ Սերժ Սարգսյան
14:10
2 ր
Սերժ Սարգսյան
Սամվել Շահրամանյանը դեռ կխոսի Բաքվի բանտում գտնվողների ցուցակի մասին․ Սերժ Սարգսյան
14:12
2 ր
Սերժ Սարգսյան
Ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին հայտարարությունները հեքիաթ են․ Սերժ Սարգսյան
14:14
1 ր
Նիկոլ Փաշինյան
Պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի. Փաշինյանը՝ 44–օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին
14:16
2 ր
Զարուհի Փոստանջյան
Վարդան Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ Զարուհի Փոստանջյան
14:30
3 ր
Դավիթ Խաժակյան
Առաջինից երկրորդ ընտրություն ըննդիմությունը կոնոսոլիդացվելու հնարավորություն կստանա. Դավիթ Խաժակյան
14:34
6 ր
Սուրեն Սուրենյանց
Կայուն մեմասնության տխրահռչակ սկզբունքից իշխանությունները հրաժարվել չեն ուզում. Սուրեն Սուրենյանց
14:41
4 ր
Զարմիկ Պողիկյան
Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթների վերականգնումն անհրաժեշտություն էր. Զարմիկ Պողիկյան
14:46
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Սեյրան Օհանյան
Մեր ունեցած սպառազինությունը Փաշինյանի օրոք է դարձել մետաղի ջարդոն․ Սեյրան Օհանյան
17:19
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2025
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեցնեն իրենց տարածքում հանդիպման անցկացման կարգը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի –Sputnik. Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը: Այս փուլում աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան», - ասաց դիվանագետը։
Դեսպանի խոսքով` հարթակի բոլոր մասնակիցները, որոնք կապ են պահպանում թուրքական և իրանական կողմերի հետ, ելնում են նրանից, որ դա օգտակար, պահանջված ձևաչափ է, և տարածաշրջանի խնդիրների լուծման գործում առանցքային դեր պետք է խաղան հենց տարածաշրջանի պետությունները:
Կոպիրկինը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր անխուսափելիորեն շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, և հենց այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ:
Դեսպանն ընդգծեց` ձևաչափն աշխատում է. արդեն կայացել է երեք հանդիպում։ Ինչ վերաբերում է Թբիլիսիի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, Վրաստանը սկզբնական փուլում հետաքրքրություն է ցուցաբերել փորձագիտական մակարդակով, մասնակցել է միջոցառումներից մեկին, սակայն ավելի ուշ հեռացել է: Այնուամենայնիվ, դեսպանի խոսքով՝ հարթակի բոլոր մասնակիցները միակարծիք են, որ Վրաստանի համար դռները բաց են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ ըստ հերթականության, որը կորոշեն կողմերը:
Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։
«3+3» ձևաչափը անցել է ժամանակի փորձությունը. Իրանի ԱԳՆ
Լրահոս
0