https://arm.sputniknews.ru/20251009/israjeln-u-hamas-y-pajmanavvorvel-en-gazaji-bnakichnery-tvonum-en-hradadary--94397757.html
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են. Գազայի բնակիչները տոնում են հրադադարը
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են. Գազայի բնակիչները տոնում են հրադադարը
Sputnik Արմենիա
Եգիպտոսում կայացած բանակցությունների ընթացքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը: Գազայի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝... 09.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-09T09:12+0400
2025-10-09T09:12+0400
2025-10-09T09:21+0400
իսրայել
համաս
հրադադար
գազայի հատված
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94397465_33:0:709:380_1920x0_80_0_0_0b336e3a877ba24498904724956ab825.jpg
Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Նա նշել է, որ շուտով պատանդները կվերադառնան տուն, իսկ Իսրայելն իր զորքերը դուրս կբերի մինչև համաձայնեցված գիծ։ Թրամփը սա անվանել է «մեծ օր արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար»:Սպասվում է, որ իսրայելցի պատանդները (վերջին տվյալներով՝ 20 մարդ) կվերադառնան հոկտեմբերի 13-ին:Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:ՀԱՄԱՍ-ը հաստատել է պայմանավորվածությունները և շնորհակալություն հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային միջնորդության համար: Շարժումը երախտագիտություն է հայտնել Թրամփին իր ջանքերի համար և միջազգային հանրությանը հորդորել է ապահովել Իսրայելի կողմից պայմանագրի պայմանների կատարումը: ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ չի հրաժարվի Պաղեստինի ժողովրդի ազգային իրավունքներից, այդ թվում` անկախության իրավունքից, և հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու գործընթացը կիրականացվի միջազգային հսկողության ներքո:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:Գազայի հատվածն իսրայելական հարձակումներից առաջ և հետո
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Жители Газы вышли на улицы, чтобы отпраздновать соглашение о прекращении огня
Sputnik Արմենիա
Жители Газы вышли на улицы, чтобы отпраздновать соглашение о прекращении огня
2025-10-09T09:12+0400
true
PT0M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94397465_118:0:625:380_1920x0_80_0_0_832faffa473c93013e0a9bbfdbd4bacc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, համաս, հրադադար, видео, գազայի հատված, տեսանյութ, տեսանյութեր
իսրայել, համաս, հրադադար, видео, գազայի հատված, տեսանյութ, տեսանյութեր
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են. Գազայի բնակիչները տոնում են հրադադարը
09:12 09.10.2025 (Թարմացված է: 09:21 09.10.2025) Եգիպտոսում կայացած բանակցությունների ընթացքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը: Գազայի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ նշելու հրադադարի մասին համաձայնագիրը:
Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Նա նշել է, որ շուտով պատանդները կվերադառնան տուն, իսկ Իսրայելն իր զորքերը դուրս կբերի մինչև համաձայնեցված գիծ։ Թրամփը սա անվանել է «մեծ օր արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար»:
Սպասվում է, որ իսրայելցի պատանդները (վերջին տվյալներով՝ 20 մարդ) կվերադառնան հոկտեմբերի 13-ին:
Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:
ՀԱՄԱՍ-ը հաստատել է պայմանավորվածությունները և շնորհակալություն հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային միջնորդության համար: Շարժումը երախտագիտություն է հայտնել Թրամփին իր ջանքերի համար և միջազգային հանրությանը հորդորել է ապահովել Իսրայելի կողմից պայմանագրի պայմանների կատարումը: ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ չի հրաժարվի Պաղեստինի ժողովրդի ազգային իրավունքներից, այդ թվում` անկախության իրավունքից, և հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու գործընթացը կիրականացվի միջազգային հսկողության ներքո:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ
հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: