https://arm.sputniknews.ru/20251009/bagrat-srbazani-dem-gvortsvov-voch-mi-qnnich-u-datakhaz-pataskhanatvutjan-chi-entarkvel-zlm-94398781.html
Բագրատ սրբազանի դեմ գործով ոչ մի քննիչ ու դատախազ պատասխանատվության չի ենթարկվել. ԶԼՄ
Բագրատ սրբազանի դեմ գործով ոչ մի քննիչ ու դատախազ պատասխանատվության չի ենթարկվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցի` դատախազությունը պարտակում է հանրությանը կեղծ ապացույցներ ներկայացնելն ու սրբազանին զրպարտելը։ 09.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-09T09:59+0400
2025-10-09T09:59+0400
2025-10-09T10:04+0400
հայաստան
բագրատ սրբազան
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334159_0:0:1600:901_1920x0_80_0_0_e07ea74ee55380a889c32ffd6661b215.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել հանրությանը խիստ աղավաղված տեղեկություններով, այդ թվում՝ ձայնագրություններով մոլորեցնելու համար։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։Լրատվամիջոցը հարցումով դիմել է գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք Բագրատ սրբազանի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կամ դատախազների նկատմամբ ծառայողական քննություն նշանակվել է հանրությանն աղավաղված տեղեկատվություն, այդ թվում՝ խիստ մոնտաժված ձայնագրություններ փոխանցելու, հանրությանը մոլորեցնելու համար, արդյոք վերադաս դատախազը համապատասխան գրությամբ դիմել է ՔԿ-ին՝ գործը քննող քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Դատախազությունից պատասխանել են, որ կարգապահական վարույթ առկա չէ։«Փաստինֆոն» հիշեցնում է, որ Բագրատ սրբազանի և մյուսների դեմ հարուցված ռեպրեսիաների գործով ՔԿ-ն ձայնագրություններ էր հրապարակել՝ հանրությանը հրամցնելով տեղեկություններ՝ բողոքի ակցիաների մասին գնահատականները կամ թմրավաճառներին իբրև մահապատժի ենթարկելու մասին քննարկումները ներկայացնելով իբրև ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացում, մինչդեռ ձայնագրությունների խիստ մոնտաժված լինելը փաստվել է անգամ քրեական գործի նյութերով, որոնք մաս-մաս հրապարակել են պաշտպանները՝ հայտնելով, որ, օրինակ, «գյուլլելու» դրվագը վերաբերել է թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելուն։ Ավելին` կեղծ տվյալներ հրապարակելու հիմքով դատարանում քննվող գործի շրջանակում պաշտպանները բարձրաձայնել էին նաև դատախազների բացարկման ենթակա լինելու հանգամանքը։ Բացարկի միջնորդությունները, իհարկե, մերժվել են, հանրային մեղադրողներն էլ դիրքորոշում են հայտնել, թե պաշտպանները կարող էին հաղորդում ներկայացնել, եթե գտնում են, թե կեղծված տեղեկություններ են տարածվել։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Պաշտպանությունն առավելագույն արդյունք քաղեց նիստից․ Խուդոյանը` Բագրատ սրբազանի գործի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334159_0:0:1424:1067_1920x0_80_0_0_c39d7badf917bf2961fe962108b33c7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, հհ դատախազություն
հայաստան, բագրատ սրբազան, հհ դատախազություն
Բագրատ սրբազանի դեմ գործով ոչ մի քննիչ ու դատախազ պատասխանատվության չի ենթարկվել. ԶԼՄ
09:59 09.10.2025 (Թարմացված է: 10:04 09.10.2025) Ըստ լրատվամիջոցի` դատախազությունը պարտակում է հանրությանը կեղծ ապացույցներ ներկայացնելն ու սրբազանին զրպարտելը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել հանրությանը խիստ աղավաղված տեղեկություններով, այդ թվում՝ ձայնագրություններով մոլորեցնելու համար։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Լրատվամիջոցը հարցումով դիմել է գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք Բագրատ սրբազանի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կամ դատախազների նկատմամբ ծառայողական քննություն նշանակվել է հանրությանն աղավաղված տեղեկատվություն, այդ թվում՝ խիստ մոնտաժված ձայնագրություններ փոխանցելու, հանրությանը մոլորեցնելու համար, արդյոք վերադաս դատախազը համապատասխան գրությամբ դիմել է ՔԿ-ին՝ գործը քննող քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։
Դատախազությունից պատասխանել են, որ կարգապահական վարույթ առկա չէ։
«Փաստինֆոն» հիշեցնում է, որ Բագրատ սրբազանի և մյուսների դեմ հարուցված ռեպրեսիաների գործով ՔԿ-ն ձայնագրություններ էր հրապարակել՝ հանրությանը հրամցնելով տեղեկություններ՝ բողոքի ակցիաների մասին գնահատականները կամ թմրավաճառներին իբրև մահապատժի ենթարկելու մասին քննարկումները ներկայացնելով իբրև ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացում, մինչդեռ ձայնագրությունների խիստ մոնտաժված լինելը փաստվել է անգամ քրեական գործի նյութերով, որոնք մաս-մաս հրապարակել են պաշտպանները՝ հայտնելով, որ, օրինակ, «գյուլլելու» դրվագը վերաբերել է թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելուն։
Ավելին` կեղծ տվյալներ հրապարակելու հիմքով դատարանում քննվող գործի շրջանակում պաշտպանները բարձրաձայնել էին նաև դատախազների բացարկման ենթակա լինելու հանգամանքը։ Բացարկի միջնորդությունները, իհարկե, մերժվել են, հանրային մեղադրողներն էլ դիրքորոշում են հայտնել, թե պաշտպանները կարող էին հաղորդում ներկայացնել, եթե գտնում են, թե կեղծված տեղեկություններ են տարածվել։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։