https://arm.sputniknews.ru/20251009/armen-aleqsanjany-qaghaqakan-hashvehardari-e-entarkvum-gzgzvats-chucheli-hamar-pastaban-94434067.html
«Արմեն Ալեքսանյանը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում գզգզված չուչելի համար». փաստաբան
«Արմեն Ալեքսանյանը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում գզգզված չուչելի համար». փաստաբան
Sputnik Արմենիա
Կոչուբաևի խոսքով՝ գործում Ալեքսանյանը 2 դրվագով է ներկայացված՝ ձվածեղ պատրաստել և «չուչելով լայֆ» նախապատրաստել։ 09.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-09T17:19+0400
2025-10-09T17:19+0400
2025-10-09T18:05+0400
հայաստան
բագրատ սրբազան
ալեքսանդր կոչուբաև
դատ
արմեն ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774498_0:0:1600:901_1920x0_80_0_0_bf4a7398cba9ee53c34c156c6baa86fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս հայտարարությունն արեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում են «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների նախնական դատալսումները։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանազավթման նախապատրաստման համար։Դատական նիստի սկզբում Կոչուբաևը Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։«Ամբողջ գործի ընթացքում Արմեն Ալեքսանյանը որպես ֆիգուրանտ կա երկու անգամ, մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում (գաղտնալսման արձանագրություններ. խմբ․) և խոսում է «գզգզված մազերով չուչելի» մասնակցությամբ լայֆ իրականացնելու մասին, և իր տիկտոկյան էջի ձվածեղի պատրաստման տեսանյութն է։ Ալեքսանյանին մեղսագրված է այն, ինչ մեղսագրված է 18 արդարներին՝ ահաբեկչություն և իշխանության զավթման փորձ»,- ասաց Կոչուբաևը։Տեսական քննարկում էր. սրբազանի հետ զրուցած Ավետիսյանը՝ սկանդալային ձայնագրության մասինՓաստաբանի խոսքով` ակնհայտ է, որ ձվածեղի տեսանյութը չէր կարող լինել ահաբեկչության և իշխանազավթման նախապատրաստման համար։Պաշտպանը խնդրեց՝ իրեղեն ապացույց բաստուրմայով ձվածեղի տեսանյութը պահել քրեական վարույթի հետ։Կոչուբաևը շեշտեց՝ այստեղ հանցակազմ չկա, և մեղադրական կողմն էլ չի նշել որևէ ապացույց, որը բովանդակային ապացուցման կարիք ունի։Դատավորը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ միայն հիմնական դատալսումների ժամանակ՝ ապացույցների հետազոտման արդյունքում կարող է որոշում կայացնել։Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774498_118:0:1542:1068_1920x0_80_0_0_489dcf0ed6c9a1335f0497069bb76dac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, ալեքսանդր կոչուբաև, դատ, արմեն ալեքսանյան
հայաստան, բագրատ սրբազան, ալեքսանդր կոչուբաև, դատ, արմեն ալեքսանյան
«Արմեն Ալեքսանյանը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում գզգզված չուչելի համար». փաստաբան
17:19 09.10.2025 (Թարմացված է: 18:05 09.10.2025) Կոչուբաևի խոսքով՝ գործում Ալեքսանյանը 2 դրվագով է ներկայացված՝ ձվածեղ պատրաստել և «չուչելով լայֆ» նախապատրաստել։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս հայտարարությունն արեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում են «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների նախնական դատալսումները։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանազավթման նախապատրաստման համար։
Դատական նիստի սկզբում Կոչուբաևը Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։
«Ամբողջ գործի ընթացքում Արմեն Ալեքսանյանը որպես ֆիգուրանտ կա երկու անգամ, մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում (գաղտնալսման արձանագրություններ. խմբ․) և խոսում է «գզգզված մազերով չուչելի» մասնակցությամբ լայֆ իրականացնելու մասին, և իր տիկտոկյան էջի ձվածեղի պատրաստման տեսանյութն է։ Ալեքսանյանին մեղսագրված է այն, ինչ մեղսագրված է 18 արդարներին՝ ահաբեկչություն և իշխանության զավթման փորձ»,- ասաց Կոչուբաևը։
Փաստաբանի խոսքով` ակնհայտ է, որ ձվածեղի տեսանյութը չէր կարող լինել ահաբեկչության և իշխանազավթման նախապատրաստման համար։
«Եթե այսօր հետապնդումը չդադարեցվի, ուրեմն Արմեն Ալեքսանյանն այստեղ է բացառապես Բագրատ սրբազանին սատարելու և գզգզված մազերով չուչելի լայֆի նախապատրաստման համար։ Ակնհայտ է, որ այստեղ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, որովհետև բոլորս ենք հասկանում՝ գզգզված մազերով չուչելն ում նմանակը պետք է լիներ, և ինչի համար Ալեքսանյանը ենթարկվեց քաղաքական վրեժխնդրության»,- հայտարարեց Կոչուբաևը։
Պաշտպանը խնդրեց՝ իրեղեն ապացույց բաստուրմայով ձվածեղի տեսանյութը պահել քրեական վարույթի հետ։
Կոչուբաևը շեշտեց՝ այստեղ հանցակազմ չկա, և մեղադրական կողմն էլ չի նշել որևէ ապացույց, որը բովանդակային ապացուցման կարիք ունի։
Դատավորը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ միայն հիմնական դատալսումների ժամանակ՝ ապացույցների հետազոտման արդյունքում կարող է որոշում կայացնել։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։