https://arm.sputniknews.ru/20251008/hajtni-e-vov-e-spanel-tshartarapet-supvonickun-manramasner-94378096.html
Հայտնի է` ով է սպանել ճարտարապետ Սուպոնիցկուն. մանրամասներ
Հայտնի է` ով է սպանել ճարտարապետ Սուպոնիցկուն. մանրամասներ
Sputnik Արմենիա
Պետերբուրգյան հայտնի ճարտարապետին այսօր առավոտյան սպանել են դստեր աչքի առաջ։ 08.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-08T15:40+0400
2025-10-08T15:40+0400
2025-10-08T15:40+0400
ռուսաստան
սանկտ պետերբուրգ
սպանություն
ճարտարապետ
ալեքսանդր սուպոնիցկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/08/94376462_0:47:536:350_1920x0_80_0_0_c205939ca4a61817d2c4e83af734b413.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում ճարտարապետ Ալեքսանդր Սուպոնիցկուն սպանողը «Պետրոտրեստ» շինարարական հոլդինգի նախկին թոփ մենեջեր 49-ամյա Կոնստանտին Կոզիրևն է։ Այս մասին հայտնում են «Baza» և «Shot» տելեգրամյան ալիքները:Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան սպանել են «SUART» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Սուպոնիցկուն։ Քննիչները հայտնաբերել են Կոզիրևի դին, նրա մոտ ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգ է եղել։Ըստ «Baza»-ի` մարդասպանն ամենայն հավանականությամբ հատուկ է բնակություն հաստատել մեկ հարկ ներքև գտնվող բնակարանում: Վարկածներից մեկի համաձայն՝ սպանության շարժառիթը բիզնեսում ունեցած կոնֆլիկտն է եղել. երկուսն էլ աշխատել են շինարարության ոլորտում:Ինչպես «Shot»-ին պատմել են «Ցարսկայա ստոլիցա» բնակելի համալիրի բնակիչները, Կոզիրևը վերջերս է տեղափոխվել այդ շենք, բնակարան է վարձակալել երկրորդ հարկում, հարևանները հազվադեպ են տեսել նրան։Այսօր առավոտյան Կոզիրևը Սուպոնիցկուն դարանակալել է վերելակի մոտ և երեխայի աչքի առաջ կրակել ճարտարապետի ծոծրակին։ Աղջիկը վազել է տուն։Սպանությունից հետո Կոզիրևը վերադարձել է իր բնակարան, հրկիզել այն և ինքնասպանություն գործել։ 73-ամյա Ալեքսանդր Սուպոնիցկին ապրում էր 38-ամյա կնոջ՝ Ալիսայի և 10 տարեկան դստեր հետ։Կոզիրևը ամուսնացած էր, երկու զավակի հայր, ավագը՝ 24-ամյա Ալեքսանդրը, սովորում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Հարկերից խուսափելու և խոշոր չափի խարդախության համար Կոզիրևի դեմ երկու անգամ քրեական գործեր են հարուցվել։Առաջին գործով նա «Շինարարական ընկերության» հետ պայմանագրի շրջանակում չի փոխանցել 21 միլիոն ռուբլի։ Ըստ երկրորդ գործի` «Պետրոտրեստ» կազմակերպությունը, որտեղ Կոզիրևը ֆինանսական գծով փոխտնօրեն էր, պետական պայմանագրի շրջանակում ստացել է 233 միլիոն ռուբլի, բայց պայմանագրի պայմանները չեն կատարվել, և Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում և Սորտավալում տներ չեն կառուցվել:Սուպոնիցկին գլխավորում էր «SUART» ընկերությունների խմբի տնօրենների խորհուրդը, որը, ըստ ընկերության կայքի, զբաղվում է քաղաքային միջավայրի տարբեր օբյեկտների նախագծմամբ: 70-ամյա Սուպոնիցկին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Գորկովսկայա», «Ֆրունզենսկայա» կայարանների, Հաղթանակի զբոսայգու, «Նևայի ռատուշա» թաղամասի, «Վոստոչնի» զբոսանավային ակումբի և այլ օբյեկտների նախագծմանը։
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/08/94376462_0:23:536:426_1920x0_80_0_0_592ff937d22b7ece04d7cfbd8343c36e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սանկտ պետերբուրգ, սպանություն, ճարտարապետ, ալեքսանդր սուպոնիցկի
ռուսաստան, սանկտ պետերբուրգ, սպանություն, ճարտարապետ, ալեքսանդր սուպոնիցկի
Հայտնի է` ով է սպանել ճարտարապետ Սուպոնիցկուն. մանրամասներ
Պետերբուրգյան հայտնի ճարտարապետին այսօր առավոտյան սպանել են դստեր աչքի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում ճարտարապետ Ալեքսանդր Սուպոնիցկուն սպանողը «Պետրոտրեստ» շինարարական հոլդինգի նախկին թոփ մենեջեր 49-ամյա Կոնստանտին Կոզիրևն է։ Այս մասին հայտնում են «Baza» և «Shot» տելեգրամյան ալիքները:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր առավոտյան սպանել են «SUART» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Սուպոնիցկուն։
Քննիչները հայտնաբերել են Կոզիրևի դին, նրա մոտ ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգ է եղել։
Ըստ «Baza»-ի` մարդասպանն ամենայն հավանականությամբ հատուկ է բնակություն հաստատել մեկ հարկ ներքև գտնվող բնակարանում: Վարկածներից մեկի համաձայն՝ սպանության շարժառիթը բիզնեսում ունեցած կոնֆլիկտն է եղել. երկուսն էլ աշխատել են շինարարության ոլորտում:
Ինչպես «Shot»-ին պատմել են «Ցարսկայա ստոլիցա» բնակելի համալիրի բնակիչները, Կոզիրևը վերջերս է տեղափոխվել այդ շենք, բնակարան է վարձակալել երկրորդ հարկում, հարևանները հազվադեպ են տեսել նրան։
Այսօր առավոտյան Կոզիրևը Սուպոնիցկուն դարանակալել է վերելակի մոտ և երեխայի աչքի առաջ կրակել ճարտարապետի ծոծրակին։ Աղջիկը վազել է տուն։
Սպանությունից հետո Կոզիրևը վերադարձել է իր բնակարան, հրկիզել այն և ինքնասպանություն գործել։ 73-ամյա Ալեքսանդր Սուպոնիցկին ապրում էր 38-ամյա կնոջ՝ Ալիսայի և 10 տարեկան դստեր հետ։
Կոզիրևը ամուսնացած էր, երկու զավակի հայր, ավագը՝ 24-ամյա Ալեքսանդրը, սովորում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Հարկերից խուսափելու և խոշոր չափի խարդախության համար Կոզիրևի դեմ երկու անգամ քրեական գործեր են հարուցվել։
Առաջին գործով նա «Շինարարական ընկերության» հետ պայմանագրի շրջանակում չի փոխանցել 21 միլիոն ռուբլի։ Ըստ երկրորդ գործի` «Պետրոտրեստ» կազմակերպությունը, որտեղ Կոզիրևը ֆինանսական գծով փոխտնօրեն էր, պետական պայմանագրի շրջանակում ստացել է 233 միլիոն ռուբլի, բայց պայմանագրի պայմանները չեն կատարվել, և Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում և Սորտավալում տներ չեն կառուցվել:
Սուպոնիցկին գլխավորում էր «SUART» ընկերությունների խմբի տնօրենների խորհուրդը, որը, ըստ ընկերության կայքի, զբաղվում է քաղաքային միջավայրի տարբեր օբյեկտների նախագծմամբ: 70-ամյա Սուպոնիցկին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Գորկովսկայա», «Ֆրունզենսկայա» կայարանների, Հաղթանակի զբոսայգու, «Նևայի ռատուշա» թաղամասի, «Վոստոչնի» զբոսանավային ակումբի և այլ օբյեկտների նախագծմանը։