00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրամական փոխանցումները պե՞տք է հայտարարագրել. Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsԱրփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2025
Բաժանորդագրվել
Հայտարարագրում պետք է նշել նաև դրամական փոխանցումները, եթե մեկ փոխանցման գումարը գերազանցել է 300 հազար դրամը:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեցող քաղաքացիների հարկային հայտարարագրերը գեներացվելու են ավտոմատ կերպով, այդուհանդերձ քաղաքացիներին չեն ծանուցում, որ նոյեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար պարտադիր՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրում պետք է նշել նաև դրամական փոխանցումները և անհատույց ստացված այլ միջոցները, եթե դրանց ծավալը գերազանցում է 300 հազար դրամը (780 դոլար): Այս մասին հայտարարել է իրավաբան, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հոկտեմբերի 6-ին հայտնեց, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես կպարզեցվի: Եթե քաղաքացին կարծում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն` աշխատավարձ և այլն, ինքը որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել ՊԵԿ համակարգ: Վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե քաղաքացին համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել։
«Եթե թաքցնեք փոխանցումների տեսքով դրամական մուտքերը, ձեր նկատմամբ տուգանքներ կկիրառվեն», - հայտարարել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է ոչ թե տարվա կտրվածքով մուտքերին, այլ միանվագ գործարքին։ Եթե քաղաքացու ստացած առանձին դրամական փոխանցումը կազմել է 300 հազար դրամ և ավելի, ապա այն պետք է նշվի հայտարարագրում, եթե դրա գումարը նշվածից քիչ է, ապա հայտարարագրումն այդ դեպքում ըստ ցանկության է, նույնիսկ եթե այդպիսի փոխանցումների գումարը տարեկան կտրվածքով գերազանցում է 300 հազարը:
2024 թվականի հայտարարագիրը պետք է ներկայացնեն միայն աշխատող քաղաքացիները։ Աշխատանք չունեցող անձինք չպետք է հայտարարագիր լրացնեն այն, անգամ եթե ունեն դրամական փոխանցումներ (այդ թվում՝ 300 հազար դրամ և ավելի)։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնեին մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։
Մինչև սահմանված ժամկետը հայտարարագիրը չներկայացնելու դեպքում անձին տրվում է նախազգուշացում։ Նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում նշանակվում է տուգանք` 5 000-50 000 դրամի չափով՝ կախված սուբյեկտից։
Տուգանքի նշանակումից հետո 30-օրյա ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանքը կարող է կրկնապատկվել։
Լրահոս
0