https://arm.sputniknews.ru/20251008/aparanquchak-tshanaparhin-bakhvel-en-ziln-u-mersedesy-kan-zvoher--94365304.html
Ապարան – Քուչակ ճանապարհին բախվել են «Զիլն» ու «Մերսեդեսը». կան զոհեր
Ապարան – Քուչակ ճանապարհին բախվել են «Զիլն» ու «Մերսեդեսը». կան զոհեր
Sputnik Արմենիա
Մահացածներից մեկը բեռնատարի վարորդն է, մյուսը` մարդատարի ուղևորը։ 08.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-08T10:45+0400
2025-10-08T10:45+0400
2025-10-08T10:51+0400
բեռնատար
ավտոմեքենա
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28224005_0:378:2968:2048_1920x0_80_0_0_06866bf8c238ab1623927f889a8f009f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Արագածոտնի մարզում` Ապարան–Քուչակ ճանապարհին, բախվել են բեռնատարն ու մարդատարը. կա 2 զոհ, 1 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 23:52-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։ Արձանագրվել է ավտոմեքենայում արգելափակված ուղևորի մահը։Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել բեռնատարի գազի բալոնի փականը։Հրդեհի բռնկմամբ վթար Արմավիրի մարզում. կա մեկ զոհ, երեք տուժած
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28224005_135:0:2866:2048_1920x0_80_0_0_c67bb954ed0a1637476794e21092acdb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնատար, ավտոմեքենա, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, մահ
բեռնատար, ավտոմեքենա, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, մահ
Ապարան – Քուչակ ճանապարհին բախվել են «Զիլն» ու «Մերսեդեսը». կան զոհեր
10:45 08.10.2025 (Թարմացված է: 10:51 08.10.2025) Մահացածներից մեկը բեռնատարի վարորդն է, մյուսը` մարդատարի ուղևորը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Արագածոտնի մարզում` Ապարան–Քուչակ ճանապարհին, բախվել են բեռնատարն ու մարդատարը. կա 2 զոհ, 1 տուժած։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 23:52-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, առկա է գազի արտահոսք»,–գրում է կայքը։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։ Արձանագրվել է ավտոմեքենայում արգելափակված ուղևորի մահը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել բեռնատարի գազի բալոնի փականը։