https://arm.sputniknews.ru/20251007/veraqnnich-datarany-kalanqi-tak-e-tvoghel-srbazan-pajqari-andam-lidja-mantashjanin-94342587.html
Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել «Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանին
Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել «Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանին
Sputnik Արմենիա
Օգոստոսի 20-ին դատարանը 3 ամսով երկարացրեց Մանթաշյանի կալանքը՝ հաշվի չառնելով պատգամավորների երաշխավորությունը: 07.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-07T14:53+0400
2025-10-07T14:53+0400
2025-10-07T15:15+0400
լիդյա մանթաշյան
սրբազան պայքար
դատ
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94175765_0:84:1600:984_1920x0_80_0_0_9e5f228dd7bcc5e2605709fe26095027.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել «Սրբազան պայքար» շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։Օգոստոսի 20-ին դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Մանթաշյանի կալանքը: Պաշտպանը միջնորդեց փոխել խափանման միջոցը և առաջարկեց պաշտպանյալին 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հինգ պատգամավորների՝ Ագնեսա Խամոյանի, Էլինար Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի, Լիլիթ Գալստյանի և Քրիստինե Վարդանյանի երաշխավորությունները: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը։Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Քննչական կոմիտեն հայտնել էր «Սրբազան պայքար» շարժման 18 անդամների վերաբերյալ գործը դատարան հանձնելու մասին: Նրանքմեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Շարժման առաջնորդ Բագրատարքեպիսկոպոս Գալստանյանը և նրա կողմնակիցները ձերբակալվել էին հունիսի վերջին: Քննչական կոմիտեն այն ժամանակ հայտարարել էր, որ իրավապահ մարմինները կանխել են զինված իշխանության զավթման փորձը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94175765_89:0:1512:1067_1920x0_80_0_0_aff5d1ca44223d8eb1fa9868303f3417.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիդյա մանթաշյան, սրբազան պայքար, դատ, կալանք
լիդյա մանթաշյան, սրբազան պայքար, դատ, կալանք
Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել «Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանին
14:53 07.10.2025 (Թարմացված է: 15:15 07.10.2025) Օգոստոսի 20-ին դատարանը 3 ամսով երկարացրեց Մանթաշյանի կալանքը՝ հաշվի չառնելով պատգամավորների երաշխավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել «Սրբազան պայքար» շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան
Տաթևիկ Սողոյանը։
Իրավաբանի խոսքով՝ համապատասխան որոշումը հոկտեմբերի 6-ին կայացրել է դատավոր Մնացական Հարությունյանը:
Օգոստոսի 20-ին դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Մանթաշյանի կալանքը: Պաշտպանը միջնորդեց փոխել խափանման միջոցը և առաջարկեց պաշտպանյալին 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հինգ պատգամավորների՝ Ագնեսա Խամոյանի, Էլինար Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի, Լիլիթ Գալստյանի և Քրիստինե Վարդանյանի երաշխավորությունները: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին
Քննչական կոմիտեն հայտնել էր «Սրբազան պայքար» շարժման 18 անդամների վերաբերյալ գործը դատարան հանձնելու մասին: Նրանքմեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Շարժման առաջնորդ Բագրատարքեպիսկոպոս Գալստանյանը և նրա կողմնակիցները ձերբակալվել էին հունիսի վերջին: Քննչական կոմիտեն այն ժամանակ հայտարարել էր, որ իրավապահ մարմինները կանխել են զինված իշխանության զավթման փորձը։