00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում. Ռոբերտ Քոչարյան

© Getty Images / Andrew HarnikՓաշինյանը, Թրամփն ու Ալիևը Վաշինգտոնում
Փաշինյանը, Թրամփն ու Ալիևը Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2025
Բաժանորդագրվել
Քոչարյանի համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրել փաստաթղթեր, քանի որ դա ընդամենը տեխնիկական հարց էր լինելու։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերով Հայաստանը ոչինչ չի ստացել` ի տարբերություն Ադրբեջանի և ԱՄՆ–ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ի՞նչ է ստացել Ադրբեջանը Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերով։ Ըստ Քոչարյանի` ԱՄՆ–ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ ՀՀ սահմանում փաստացի վերհսկողության հնարավորություն, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ստացել է Նոբելյան մրցանակի ներկայացման հնարավորություն։
Իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը։ Ըստ ՀՀ 2–րդ նախագահի` նա ստացել է միջանցքի հնարավորություն ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907–րդ բանաձևի չեղարկում։
«Ի՞նչ է ստացել Հայաստանը։ Այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, մինչդեռ զրո։ Միայն պրոբլեմներ։ Ի՞նչ է ստացել Փաշինյանը. ստացել է մեկ նկար Թրամփի ստորագրությամբ, իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Եզրակացությունն այն է, որ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում. այնտեղ կար սեղան–աթոռ, նկար կար, դրոշ կար և Փաշինյան կար»,– հայտարարեց նա։
Քոչարյանի համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրել փաստաթղթեր, քանի որ դա ընդամենը տեխնիկական հարց էր լինելու։
«Եթե ամեն ինչ պայմանավորված էր, այդ ժամանակ ավելի լավ առիթ էր այն ստորագրելու։ Սա բովանդակային հարցեր է առաջացնում»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0