00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՄԱՍ-ը երաշխիքներ է պահանջում Իսրայելից. ԶԼՄ

© AP Photo / Abdel Kareem HanaՀԱՄԱՍ–ի անդամներ
ՀԱՄԱՍ–ի անդամներ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2025
Բաժանորդագրվել
Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ներկայացուցիչների միջև:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եգիպտական Շարմ էլ Շեյխում ընթացող բանակցություններում երաշխիքներ է պահանջում, որ Իսրայելը հրադադարի համաձայնության հասնելուց հետո չի կրկնի Գազայի հատվածին հասցված հարվածները: Այս մասին հայտնում է «Al Qahera News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրները հավելել են, որ Եգիպտոսը սկսել է քննարկել պաղեստինցի բանտարկյալների ցուցակները, որոնց, ըստ փոխանակման համաձայնագրի, նախատեսվում է ազատ արձակել իսրայելական բանտերից։
Ըստ աղբյուրների՝ Կատարի, Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները շարունակում են ժամանել Շարմ էլ Շեյխ՝ մասնակցելու Թրամփի ծրագիրը քննարկելու նպատակով անցկացվող հանդիպումներին:
Իսրայելը առաջադեմ հարձակողական սպառազինություն է մշակում և տալիս նաև ԱՄՆ-ին. Նեթանյահու
Այժմ Շարմ էլ Շեյխ քաղաքում Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու հարցով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր 20 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է անհապաղ հրադադար՝ 72 ժամվա ընթացքում պատանդներին ազատ արձակելու պայմանով: Փաստաթղթի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը և այլ խմբավորումներ պետք է հրաժարվեն մասնակցել Գազայի հատվածի կառավարմանը։ Վերահսկողությունը պետք է անցնի տեխնոկրատ իշխանություններին՝ միջազգային մարմնի հսկողության ներքո, որը, ըստ մտահղացման, պետք է գլխավորի Թրամփը։
2 տարվա անընդմեջ պատերազմից հետո Գազայի հատվածը 90%-ով ավերվել է. ՄԱԿ–ի գործակալություն
Լրահոս
0