https://arm.sputniknews.ru/20251006/silicon-mountains-hamazhvoghvovneri-ardjunqum-siemens-y-hamagvortsakcum-e-hh-buheri-het-94296959.html
Silicon Mountains համաժողովների արդյունքում Siemens-ը համագործակցում է ՀՀ բուհերի հետ
Silicon Mountains համաժողովների արդյունքում Siemens-ը համագործակցում է ՀՀ բուհերի հետ
Sputnik Արմենիա
Առաջիկա Silicon Mountains ֆորումը, որը կկայանա հոկտեմբերի 14-ին, կլինի թվով 10-րդը: 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T15:44+0400
2025-10-06T15:44+0400
2025-10-06T15:44+0400
սիլիկոնային հովիտ
համաժողով
տեղեկատվական տեխնոլոգիաներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94292814_0:83:1600:983_1920x0_80_0_0_3053c547ccd3a9f64ba71b93e767af87.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Նախորդ տարիներին Երևանում անցկացված Silicon Mountains համաժողովների արդյունքում Հայաստանի բուհերը համագործակցություն են հաստատել Siemens կորպորացիայի հետ: Այս մասին հերթական համաժողովին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։Նա հիշեցրել է, որ առաջիկա համաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, թվով 10-րդը կլինի (անցկացվում է 2019 թվականից, վերջին տարիներին՝ տարին երկու անգամ): Համաժողովին մասնակցում են բարձր տեխնոլոգիական ընկերությունների օտարերկրյա հայտնի ներկայացուցիչներ: Այս տարի ֆորումի պատվավոր հյուրը կլինի ամերիկյան Analog Devices ընկերության գործադիր տնօրեն Վենսան Ռոշը, որը զբաղվում է էլեկտրոնային միկրոսխեմաների մշակմամբ և արտադրությամբ:Մուսայելյանի խոսքով՝ ավելորդ է բացատրել մի ընկերության ղեկավարի այցի կարևորությունը, որի կապիտալիզացիան կազմում է մոտ 120 մլրդ դոլար: Նրան կփորձեն հնարավորինս ծանոթացնել Հայաստանին և նրա հնարավորություններին, այդ թվում՝ մեր երկրում մասնաճյուղ բացելու հնարավորությանը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոշը դառնալու է Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ճյուղի զարգացման գործում ներդրած ավանդի համար (մրցանակը շնորհվում է ամեն տարի ոլորտի որևէ միջազգային գործչի, որին հրավիրում են ՀՀ):Մուսայելյանը հավելեց, որ անցած տարիներին համաժողովի շնորհիվ Հայաստանում մի շարք ծրագրեր են սկսվել։ Բացի Siemens-ի հետ վերոհիշյալ նախագծից, իրականացվում են նաև կիբեռանվտանգության մի շարք նախագծեր, որոնք, նրա խոսքով, հրապարակման ենթակա չեն:Նշենք, որ հոկտեմբերի 14-ին կայանալիք «ԱԲ-ի անատոմիա» խորագրով համաժողովին մասնակցելու են Moderna բիոտեխնոլոգիաների ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Nokia ընկերության, ստարտափներին աջակցող Plug and Play ընկերության (որն այս տարի Հայաստանում նույնպես ստարտափների աջակցության ծրագիր է սկսել) և մի շարք այլ ընկերությունների ներկայացուցիչներ:
սիլիկոնային հովիտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94292814_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7f8cc81ccd630409882e920aadfe036f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիլիկոնային հովիտ, համաժողով, տեղեկատվական տեխնոլոգիաներ
սիլիկոնային հովիտ, համաժողով, տեղեկատվական տեխնոլոգիաներ
Silicon Mountains համաժողովների արդյունքում Siemens-ը համագործակցում է ՀՀ բուհերի հետ
Առաջիկա Silicon Mountains ֆորումը, որը կկայանա հոկտեմբերի 14-ին, կլինի թվով 10-րդը:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Նախորդ տարիներին Երևանում անցկացված Silicon Mountains համաժողովների արդյունքում Հայաստանի բուհերը համագործակցություն են հաստատել Siemens կորպորացիայի հետ: Այս մասին հերթական համաժողովին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Նա հիշեցրել է, որ առաջիկա համաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, թվով 10-րդը կլինի (անցկացվում է 2019 թվականից, վերջին տարիներին՝ տարին երկու անգամ): Համաժողովին մասնակցում են բարձր տեխնոլոգիական ընկերությունների օտարերկրյա հայտնի ներկայացուցիչներ: Այս տարի ֆորումի պատվավոր հյուրը կլինի ամերիկյան Analog Devices ընկերության գործադիր տնօրեն Վենսան Ռոշը, որը զբաղվում է էլեկտրոնային միկրոսխեմաների մշակմամբ և արտադրությամբ:
Մուսայելյանի խոսքով՝ ավելորդ է բացատրել մի ընկերության ղեկավարի այցի կարևորությունը, որի կապիտալիզացիան կազմում է մոտ 120 մլրդ դոլար: Նրան կփորձեն հնարավորինս ծանոթացնել Հայաստանին և նրա հնարավորություններին, այդ թվում՝ մեր երկրում մասնաճյուղ բացելու հնարավորությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոշը դառնալու է Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ճյուղի զարգացման գործում ներդրած ավանդի համար (մրցանակը շնորհվում է ամեն տարի ոլորտի որևէ միջազգային գործչի, որին հրավիրում են ՀՀ):
Մուսայելյանը հավելեց, որ անցած տարիներին համաժողովի շնորհիվ Հայաստանում մի շարք ծրագրեր են սկսվել։ Բացի Siemens-ի հետ վերոհիշյալ նախագծից, իրականացվում են նաև կիբեռանվտանգության մի շարք նախագծեր, որոնք, նրա խոսքով, հրապարակման ենթակա չեն:
Նշենք, որ հոկտեմբերի 14-ին կայանալիք «ԱԲ-ի անատոմիա» խորագրով համաժողովին մասնակցելու են Moderna բիոտեխնոլոգիաների ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Nokia ընկերության, ստարտափներին աջակցող Plug and Play ընկերության (որն այս տարի Հայաստանում նույնպես ստարտափների աջակցության ծրագիր է սկսել) և մի շարք այլ ընկերությունների ներկայացուցիչներ: