https://arm.sputniknews.ru/20251006/sa-mek-mardu-tshanaparh-che-arman-tatvojany-qaghaqakan-hajt-e-nerkajacnum-94301135.html
Սա մեկ մարդու ճանապարհ չէ․ Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում
Սա մեկ մարդու ճանապարհ չէ․ Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում
Sputnik Արմենիա
Թաթոյանի խոսքով՝ նպատակն է ունենալ հասարակություն, որը ոչ թե պառակտված է հակադրություններով, այլ միավորված է արդարության շուրջ։ 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T17:35+0400
2025-10-06T17:35+0400
2025-10-06T17:40+0400
տեսանյութեր
տեսանյութ
արման թաթոյան
քաղաքականություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94301386_6:0:1124:629_1920x0_80_0_0_38173d829687d8622939fd47f03758fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում, քանի որ կարծում է՝ ստեղծված պայմաններում միայն իրավապաշտպան աշխատանքն արդյունք չի տալիս։ Այդ մասին Թաթոյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակված հոլովակով և «Միացե՛ք մեզ հանուն մեր հայրենիքի» կարգախոսով։Շեշտում է՝ պետք է միասնական աշխատանքի միջոցով վերականգնել քայքայված քաղաքական համակարգը և ձևավորել իրավունքի պետություն, կառուցել հնարավորությունների երկիր, որտեղ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի տաղանդից ու աշխատանքից։ Թաթոյանը հավելում է՝ նպատակն է ունենալ հասարակություն, որը ոչ թե պառակտված է հակադրություններով, այլ միավորված է արդարության շուրջ։«Սա մեկ մարդու ճանապարհ չէ։ Պետք է իրար թև ու թիկունք լինենք, որ կարողանանք այդ ճանապարհն անցնել ավելի ուժեղացած։ Մենք պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ հանուն հույսի»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ-ը։Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7–ին։Կենացային քողածածկույթ է. քաղաքական վերլուծաբանը` ՔՊ–ի նոր ծրագրի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի
Sputnik Արմենիա
Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի
2025-10-06T17:35+0400
true
PT1M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94301386_151:0:990:629_1920x0_80_0_0_50ffba18d9fc1d6b1a7dccb89fb5de5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, արման թաթոյան, քաղաքականություն, видео, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
տեսանյութեր, տեսանյութ, արման թաթոյան, քաղաքականություն, видео, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Սա մեկ մարդու ճանապարհ չէ․ Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում
17:35 06.10.2025 (Թարմացված է: 17:40 06.10.2025) Թաթոյանի խոսքով՝ նպատակն է ունենալ հասարակություն, որը ոչ թե պառակտված է հակադրություններով, այլ միավորված է արդարության շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում, քանի որ կարծում է՝ ստեղծված պայմաններում միայն իրավապաշտպան աշխատանքն արդյունք չի տալիս։ Այդ մասին Թաթոյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակված
հոլովակով և «Միացե՛ք մեզ հանուն մեր հայրենիքի» կարգախոսով։
«Մեզ պարտադրում են 2 ճանապարհ, շարունակ համոզում, որ ամեն ինչ վաղուց որոշված է։ Սերմանում են անտարբերություն ու իրար նկատմամբ ատելություն։ Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում` քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության»,- ասում է Թաթոյանը։
Շեշտում է՝ պետք է միասնական աշխատանքի միջոցով վերականգնել քայքայված քաղաքական համակարգը և ձևավորել իրավունքի պետություն, կառուցել հնարավորությունների երկիր, որտեղ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի տաղանդից ու աշխատանքից։ Թաթոյանը հավելում է՝ նպատակն է ունենալ հասարակություն, որը ոչ թե պառակտված է հակադրություններով, այլ միավորված է արդարության շուրջ։
«Սա մեկ մարդու ճանապարհ չէ։ Պետք է իրար թև ու թիկունք լինենք, որ կարողանանք այդ ճանապարհն անցնել ավելի ուժեղացած։ Մենք պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ հանուն հույսի»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7–ին։