00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի երկու շրջաններում հրեական պաշտամունքային օբյեկտներում ահաբեկչություններ են կանխվել

Բաժանորդագրվել
Կրասնոյարսկում ձերբակալվել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկի երկու բնակիչներ, որոնք քաղաքային սինագոգի տարածքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում էին նախապատրաստում:
Կրասնոյարսկի և Ստավրոպոլի երկրամասերում խափանվել են ահաբեկչական գործողությունները հրեական պաշտամունքային օբյեկտներում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական գործողությունների իրականացումը Կրասնոյարսկի և Ստավրոպոլի երկրամասերի հրեական պաշտամունքային օբյեկտներում, գործողությունները ծրագրել էին Ռուսաստանում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի տեղեկատվության համաձայն՝ «Կրասնոյարսկում անցկացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկի երկու բնակիչներ, որոնք քաղաքային սինագոգի տարածքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցման նախապատրաստություն էին իրականացնում»:
Լքված շինություններից մեկում ահաբեկիչների սարքավորված թաքստոցից առգրավվել են պայթուցիկ նյութի պատրաստման պրեկուրսորներ և խոցող տարրեր:
ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածների գործունեությունը որակվել է ՌԴ Քրեական օրենսգրքի ահաբեկչության նախապատրաստման և ահաբեկչական գործունեությանը աջակցելու մասին հոդվածներով։
«Բացի այդ, Պյատիգորսկում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացի, որը ծրագրում էր հրկիզող խառնուրդով շշերի օգտագործմամբ հրկիզել հրեական կրոնական համայնքի շենքը, նրանից առգրավվել են նաև երկու դանակ և կապի միջոցներ, որոնք պարունակում են Telegram մեսենջերում նամակագրություն հանցավոր գործունեության արտասահմանյան համակարգողի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության նախապատրաստման հոդվածով։
ԱԴԾ-ն ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության ընդհանուր առմամբ չորս անդամների գործունեության կասեցման մասին, որոնք ինքնաշեն ռումբերի, հրազենի և սառը զենքի կիրառմամբ ահաբեկչություններ էին նախապատրաստում Մոսկվայի սինագոգների նկատմամբ։
Լրահոս
0