https://arm.sputniknews.ru/20251006/meghavvor-e-veraqnnich-datarann-anpvopvokh-e-tvoghel-hrajr-tvovmasjani-veraberjal-datavtshiry-94291539.html
«Մեղավոր է»․ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը
«Մեղավոր է»․ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը
Sputnik Արմենիա
Վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել և՛դատախազը, և՛ պաշտպանական կողմը, սակայն դատարանը երկու կողմի բողոքներն էլ մերժել է։ 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T13:27+0400
2025-10-06T13:27+0400
2025-10-06T13:27+0400
հրայր թովմասյան
դատավճիռ
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/2155/61/21556105_0:179:1600:1079_1920x0_80_0_0_c06e00c05d51171aab217e001f1d5233.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան նախարար աշխատած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք, որ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին Քրեական օրենսգրքի (18.04.2003 թվականին ընդունված խմբ․) 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ)։ Դատարանի որոշմամբ՝ Թովմասյանն ազատվել էր քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել և՛ դատախազը, և՛ պաշտպանական կողմը։ Դատախազը բողոք էր ներկայացրել արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանները՝ խնդրելով ճանաչել նրա անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2155/61/21556105_103:0:1600:1123_1920x0_80_0_0_c9c45b867e2bbabdfcc8c0ed8f5e3a1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրայր թովմասյան, դատավճիռ, դատ
հրայր թովմասյան, դատավճիռ, դատ
«Մեղավոր է»․ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը
Վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել և՛դատախազը, և՛ պաշտպանական կողմը, սակայն դատարանը երկու կողմի բողոքներն էլ մերժել է։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան նախարար աշխատած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին Քրեական օրենսգրքի (18.04.2003 թվականին ընդունված խմբ․) 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ)։
Դատարանի որոշմամբ՝ Թովմասյանն ազատվել էր քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել և՛ դատախազը, և՛ պաշտպանական կողմը։ Դատախազը բողոք էր ներկայացրել արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանները՝ խնդրելով ճանաչել նրա անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին: