00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում 16–ամյա տղայի ծանր վիճակը պատվաստման հետևանք չէ. նախարարը հերքում է լուրը

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2025
Բաժանորդագրվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշել են, որ որևէ բժշկական կազմակերպությունից պացիենտի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ապատեղեկատվություն և մանիպուլիացիա է 16-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակը պայմանավորել պատվաստման հետ։ Այս մասին գրառում է արել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ պոլիկլինիկայում պատվաստված տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, ապա սանավիացիայով՝ Երևան։
«Հրապարակումն իր մեջ ներառում է ապատեղեկատվություն, մանիպուլիացիա, հուզականություն և միայն մի նպատակ է հետապնդում` խարխլել մարդկանց մոտ հավատը պատվաստումների և ընդհանրապես պետության կողմից իրականացվող առողջապահական գործառույթների հանդեպ»,– գրել է Ավանեսյանը:
Նախարարը նշել է, որ մասնագիտական թիմը, համակողմանի դիտարկելով դեպքը, եզրահանգել է, որ անձի ախտորոշումը, այս պահին բուժման ընթացքը, պատվաստում ստանալու ժամանակագրությունը, նախկինում իրականացված պատվաստումների պատմությունը հետպատվաստումային առողջական դեպք չէ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն իր հերթին հայտարարություն է տարածել` նշելով, որ պացիենտը շտապօգնությամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնել, ապա սանավիացիայով տեղափոխել Երևան:
«Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում: Պացիենտի վիճակը ծանր է, գիտակցությունը` պահպանված, ստանում է համապատասխան բուժօգնություն, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ: Որևէ բժշկական կազմակերպությունից պացիենտի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՎԿԱԿ–ն ընդգծել է, որ տղան մինչ այս ստացել է իր տարիքային բոլոր պատվաստումները, և որևէ հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել. նա պնևմակոկային վարակի դեմ (PCV-13) վերջին պատվաստումը ստացել է սեպտեմբերի 30–ին:
«Հարկ է նշել, որ PCV-13 պատվաստումից հետո հետպատվաստումային երևույթները սովորաբար թեթև են, կարճատև և անցողիկ: Ներարկման տեղում կարող է դիտվել այտուց, կարմրություն, ցան, ինչպես նաև ջերմության բարձրացում և դյուրագրգռություն»,– նշել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՎԿԱԿ–ը վստահեցրել է, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պացիենտի լիարժեք բժշկական օգնության կազմակերպման և ախտորոշման հետագա հստակեցման նպատակով:
Լրահոս
0